ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1257-11.02.2026-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1257-11.02.2026-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Լ.Պետրոսյան (հեռ.՝ 011-513-248) 23.02.2026թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Լ.Պետրոսյան (հեռ.՝ 011-513-248) 23.02.2026թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2025թ. հունիսի 30-ին ստորագրված «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագիրը: Համաձայնագրի վավերացման նպատակահարմարությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության եւ Հնդկաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունների հետագա ընդլայնման անհրաժեշտությամբ: Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացման: Հայաստանի հարուստ կենսաբազմազանության մեջ իր ուրույն տեղն ունի Կովկասյան ընձառյուծը, որը մեր երկրի կենդանական աշխարհի հազվագյուտ եւ արժեքավոր ներկայացուցիչներից մեկն է: Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպում են նաեւ կատվազգիների այլ տեսակներ, ինչպիսիք են լուսանը, Եվրոպական անտառակատուն եւ Մանուլը: Համաձայնագրի վավերացումը կտրամադրի հարթակ խոշոր կատվազգիների պաշտպանության եւ պահպանման ոլորտում լավագույն փորձի, հետազոտությունների եւ զարգացման համար: Հնդկաստանի Հանրապետության կառավարությունը 5 տարվա ընթացքում՝ 2023-24-ից մինչեւ 2027-28 թվականներն ընկած ժամանակահատվածում, 18 միլիոն ԱՄՆ դոլարի (մոտավոր) չափով ներդրում է հատկացնելու ԽԿՄԴ-ին՝ հիմնական ֆոնդի ստեղծման, ենթակառուցվածքների կառուցման եւ շարունակական ծախսերի համար: Քարտուղարության եւ Վեհաժողովի գործառական ծախսերը, ինչպես նաեւ օժանդակ գործառույթների եւ միջոլորտային գործունեության հետ կապված մյուս բոլոր ծախսերը կազմում են ԽԿՄԴ-ի բյուջեն: Ծախսերը ծածկվում են՝ 1. Կողմերից, ՄԱԿ-ից եւ դրա ներկայացուցիչներից, ինչպես նաեւ շահագրգիռ այլ երկրներից եւ կազմակերպություններից ստացված կամավոր ներդրումների հաշվին, 2. պետական (մասնավոր) ոլորտների նախաձեռնություններից ստացվող կամավոր ներդրումների հաշվին, 3. Վեհաժողովի կողմից հաստատված կոնկրետ գործունեությունից գոյացող եկամուտների հաշվին: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 17.02.2026թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2025 թվականի հունիսի 30-ին Երեւանում ստորագրված «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի հիմնադրման վերաբերյալ» շրջանակային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունների հետագա ընդլայնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ երկու երկրների միջեւ շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանը նպաստելու, համատեղ հետազոտությունների ու մոնիթորինգի իրականացման, ինչպես նաեւ կատվազգիների պաշտպանությանն ուղղված միջոցառումների կատարելագործման նպատակով: Համաձայնագրով հիմնադրվում է Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինք, որը Համաձայնագրի դրույթներին համապատասխան՝ հիմնվում է որպես միջկառավարական կազմակերպություն, եւ որի միջոցով կողմերը համատեղ կարգավորում են աշխարհի յոթ հիմնական խոշոր կատվազգիների՝ վագրերի, առյուծների, հովազների, ձյունահովազների, պումաների, յագուարների եւ չիտաների պաշտպանության եւ պահպանության, ինչպես նաեւ սոցիալ-բնապահպանական ապագայի ապահովման ընդհանուր մարտահրավերները եւ աջակցում են կլիմայական տարատեսակ փոփոխությունների անբարենպաստ ազդեցությունները մեղմելու գործընթացին: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 13.02.2026թ.
|