ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի      (փաստաթղթային կոդ` Կ-1260-13.02.2026-ՏԵ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին»  օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1260-13.02.2026-ՏԵ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: 

Հարկ ենք համարում նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը ներկայացվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական գործընկերության մասին» համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, մինչդեռ «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 27-ին Մինսկում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248) 

26.02.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248) 

26.02.2026թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2025 թվականի հունիսի 27-ին Մինսկում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որով կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ իրավական եւ հորիզոնական պարտավորությունները, փոխադարձ առեւտրի դյուրացումն ու խթանումը, ներքին շուկայի պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումները, առեւտրում տեխնիկական խոչընդոտները, պետական գնումները, էլեկտրոնային առեւտուրը եւ այլ բնագավառներին առնչվող խնդիրներ:

Առավել բարենպաստ ռեժիմի ապահովման նպատակով Համաձայնագրով նախատեսվում են Կողմերի հորիզոնական պարտավորությունների, ազգային ռեժիմի, ապրանքների արտահանման եւ ներմուծման գործընթացների ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն, ինչպես նաեւ ընդհանուր առեւտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ ԱՀԿ նորմերի ապահովում եւ այլն:

ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն` Համաձայնագիրը պարունակում է պետական բյուջեի եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ (մասնավորապես՝ Համաձայնագրի 2.5 հոդվածի համաձայն` կողմերը կիրառում են մաքսատուրքերի արտոնություններ կամ նվազեցված դրույքաչափեր), միաժամանակ՝ Համաձայնագիրը չի հանգեցնում ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

20.02.2026թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել  2025 թվականի հունիսի 27-ին Մինսկում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ սակագնային եւ ոչ սակագնային խոչընդոտները նվազեցնելու միջոցով կողմերի (այսուհետ՝ Կողմեր)  միջեւ տնտեսական եւ առեւտրային փոխգործակցությանն աջակցելու, ինչպես նաեւ Կողմերի միջեւ առեւտրի ընդլայնումը խրախուսելու նպատակով:

Համաձայնագրով նախատեսվում է Կողմերի հորիզոնակական պարտավորությունների, ազգային ռեժիմի, ապրանքների արտահանման եւ ներմուծման գործընթացների ժամանակ կիրառվող կանոնոկարգերի թափանցիկության, ինչպես նաեւ ընդհանուր առեւտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ Առեւտրի համաշխարհային կազմակերպության նորմերի ապահովում:

Համաձայնագրի կիրարկման արդյունքում Կողմերի միջեւ նախատեսվում է ապահովել առեւտրի ընդլայնում եւ դիվերսիֆիկացում, ինչպես նաեւ բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունը ԱՄԷ շուկայում՝ միաժամանակ ավելացնելով արտահանման ծավալները:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                       ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

23.02.2026թ.