ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1263-16.02.2026-ԳԿ-011/0), «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12631 -16.02.2026-ԳԿ-011/0) եւ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Կ-12632 -16.02.2026-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1263-16.02.2026-ԳԿ-011/0), «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12631 -16.02.2026-ԳԿ-011/0) եւ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը  (փաստաթղթային կոդ` Կ-12632 -16.02.2026-ԳԿ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածի 2-րդ կետով ուժը կորցրած է ճանաչվել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 4-րդ մասը, մինչդեռ նույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում պահպանվել է հղումը 19-րդ հոդվածի 1-4-րդ մասերին: Առաջարկում ենք Նախագիծը համալրել համապատասխան փոփոխությամբ՝ վերանայելով Օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ի կետը եւ փոփոխելով այնտեղ՝ Օրենքի 19-րդ հոդվածի 1-4-րդ մասերին կատարված հղումը՝ ապահովելու համար օրենքի դրույթի հստակ կիրառելիությունը։

2. «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` «Օրենք»)» ձեւակերպումը ` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում «Հանրակրթության մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Լ.Պետրոսյան (հեռ.՝ 011-513-248) 

                  Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248)

06.03.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Լ.Պետրոսյան (հեռ.՝ 011-513-248) 

                  Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248)

06.03.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչեւ 4 տարեկան, որով բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատություն ընդգրկվելու համար մեծ թվով հերթագրվածներ կան, հնարավորությունը կընդլայնվի 4 տարեկանից սկսած: Իսկ բնակավայրում միակ հաստատությունը լինելու դեպքում առաջարկվում է տարատարիք խմբերի ձեւավորման հնարավորություն ընձեռել՝ հաշվի առնելով, որ այդ բնակավայրերում նախադպրոցական տարիքի երեխաների սակավ թվով պայմանավորված՝ մանկապարտեզների կառուցումը ծախսարդյունավետ չէ:

Կարգավորումը հնարավորություն կտա ընդլայնելու նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը եւ ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը՝ ըստ Կառավարության ռազմավարական նպատակների:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

20.02.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացում եւ փոփոխություններ կատարել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում,  փոփոխություն կատարել «Հանրակրթության մասին» օրենքում, փոփոխություններ կատարել «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքում:

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ոլորտային օրենքները կհամապատասխանեն «Կրթության մասին» օրենքի պահանջներին: 

Կապահովվի նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնման հնարավորությունը՝

  • փոքրաթիվ բնակավայրերում նախակրթարաններ ստեղծելու իրավական հիմքերի հստակեցմամբ,
  • 4-6 տարեկանների եւ առհասարակ, նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության ընդլայնմամբ,
  • ՀՀ կառավարության կողմից 2030 թ.-ի համար դրված մանկապարտեզ հաճախելու տարիքի երեխաների 95% ընդգրկվածության ցուցանիշի ապահովմամբ: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

04.03.2026թ.