ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1264-20.02.2026-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1264-20.02.2026-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

03.03.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող  այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

03.03.2025թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Քրեական օրենսգրքում: Նախատեսվում է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններին վերաբերելի հոդվածներում արարքը ծանրացնող հանգամանքների շարքը լրացնել: Մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ, 394-րդ եւ 402-րդ հոդվածների 2-րդ մասերում ծանրացնող հանգամանք է սահմանվել արարքը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով կատարելը, իսկ 393-րդ եւ 394-րդ հոդվածների 3-րդ մասերում որպես առանձնապես ծանրացնող հանգամանք է սահմանվում անչափահասի ներգրավմամբ արարքը կատարելը: Նախատեսվում է որոշ հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը խստացնել: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվում է նախատեսել պատիժ՝ 5-8 տարի ժամկետով ազատազրկում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսել պատիժ՝ 8-12 տարի ժամկետով ազատազրկում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսել պատիժ՝ 14-20 տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ ազատազրկում, ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսել պատիժ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում, նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսել պատիժ ՝ 2-6 տարի ժամկետով ազատազրկում, իսկ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսել պատիժ՝ 4-8 տարի ժամկետով ազատազրկում: 

Նախագիծը   ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի   վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 

02.03.2026թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում:

Նախագծով առաջարկվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններին վերաբերելի հոդվածներում արարքը ծանրացնող հանգամանքների շարքը լրացնել, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ, 394-րդ եւ 402-րդ հոդվածների 2-րդ մասերում ծանրացնող հանգամանք սահմանել արարքը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով կատարելը, իսկ 393-րդ եւ 394-րդ հոդվածների 3-րդ մասերում որպես առանձնապես ծանրացնող հանգամանք սահմանել անչափահասի ներգրավմամբ արարքը կատարելը: 

Բացի այդ, հաշվի առնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դրսեւորում հանդիսացող մի շարք հանցատեսակների վտանգավորությունը՝ առաջարկվում է նաեւ խստացնել որոշ հանցագործությունների համար պատասխանատվությունը՝ այն համապատասխանեցնելով տվյալ արարքների իրական հանրային վտանգավորության աստիճանին եւ բնույթին:

Նախագծի ընդունման արդյունքում թիրախավորված կլինեն տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաեւ անչափահասի ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, ինչպես նաեւ կխստացվի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դրսեւորում հանդիսացող որոշ հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

11.03.2026թ.