ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Տարածական տվյալների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1286-17.03.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տարածական տվյալների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1286-17.03.2026-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 06.04.2026թ. ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 06.04.2026թ.
Նախագծով առաջարկվում է տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց համար սահմանել իմպերատիվ պահանջ առ այն, որ վերջիններս ապահովում են իրենց կողմից տրամադրվող՝ գործունեության կոնկրետ տեսակով զբաղվելու կամ գործունեություն իրականացնելու (որոնք տեղանքում կարող են ունենալ կոորդինատային կապակցում) իրավունքը հաստատող վարչական եւ այլ ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ստանդարտացման ուղեցույցներին համապատասխան ստեղծումը, վարումը, ազգային գեոպորտալ ինտեգրումը, թարմացումը, ինչպես նաեւ նշված տարածական տվյալների մետատվյալների՝ ազգային ստանդարտի հիման վրա ստեղծումը, վարումը, ազգային գեոպորտալ ինտեգրումը եւ թարմացումը՝ տվյալ վարչական ակտերն ընդունվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 27.03.2026թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն եւ լրացում կատարել կատարել «Տարածական տվյալների մասին» օրենքում: Նախագծով տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց համար սահմանվում է իմպերատիվ պահանջ առ այն, որ վերջիններս ապահովում են իրենց կողմից տրամադրվող՝ գործունեության կոնկրետ տեսակով զբաղվելու կամ գործունեություն իրականացնելու /որոնք տեղանքում կարող են ունենալ կոորդինատային կապակցում/ իրավունքը հաստատող վարչական եւ այլ ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ստանդարտացման ուղեցույցներին համապատասխան ստեղծումը, վարումը, ազգային գեոպորտալ իտեգրումը, թարմացումը, ինչպես նաեւ նշված տարածական տվյալների մետատվյալների՝ ազգային ստանդարտի հիման վրա ստեղծումը, վարումը, ազգային գեոպորտալ ինտեգրումը եւ թարմացումը՝ տվյալ վարչական ակտերն ընդունվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 /Ներք. 1618/ 31.03.2026թ.
|