ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1289-23.03.2026-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1289.1-23.03.2026-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1289.2-23.03.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1289-23.03.2026-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1289.1-23.03.2026-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1289.2-23.03.2026-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանագմանքը, որ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին «(այսուհետ՝ Օրենսգիրք) այլեւս հղում չի կատարվում: 2. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեվող Օրենսգրքի 135.1-ին հոդվածում նոր լրացվող 2.1-ին մասում կատարվող հղումը առաջարկում ենք վերանայել, քանզի Օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է ոչ թե արգելադրման ենթակա գույք, այլ թե որ դեպքերում է գույքը ենթակա արգելադրման: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին: Միաժամանակ՝ նշենք, որ Նախագծերի փաթեթն անհետաձգելի համարվելու եւ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկվելու հետեւանքով բացակայել է ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը՝ ժամանակի սղության գործոնով պայմանավորված: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 06.04.2026թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 06.04.2026թ.
Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են հարկերից խուսափելու հանցավոր համարվող արարքների դեպքում քրեական պատասխանատվության չափային (խոշոր եւ առանձնապես խոշոր) շեմերը վերանայելու, հարկային մարմնի կողմից ուժի մեջ մտած վարչական ակտով արձանագրված հանգամանքների հիմքով քրեական վարույթ նախաձեռնող մարմնին հաղորդումներ ներկայացնելու, ինչպես նաեւ գույքի արգելադրման քրեադատավարական ընթացակարգերը այլընտրանքային մեխանիզմ ներդնելու արդյունքում լավարկելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նախատեսվում է բարձրացնել քրեական պատասխանատվության առաջացման գումարային շեմերը (խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը), ինչպես նաեւ հարկային մարմնի վարչական ակտով ձեւավորված պարտավորության հիմքով քրեական վարույթ նախաձեռնել միայն այն դեպքում, երբ վարչական բողոքարկման ընթացակարգերը սպառվել են եւ ակտը մտել է ուժի մեջ: Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 24.03.2026թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», համապատասխան փոփոխություն եւ լրացում կատարելով նաեւ հարակից՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում»: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումը միտված են հարկերից խուսափելու հանցավոր համարվող արարքների դեպքում քրեական պատասխանատվության չափային (խոշոր եւ առանձնապես խոշոր) շեմերը վերանայելու, հարկային մարմնի կողմից ուժի մեջ մտած վարչական ակտով արձանագրված հանգամանքների հիմքով քրեական վարույթ նախաձեռնող մարմնին հաղորդումներ ներկայացնելու, ինչպես նաեւ գույքի արգելադրման քրեադատավարական ընթացակարգերը այլընտրանքային մեխանիզմ ներդնելու արդյունքում լավարկելու անհրաժեշտությամբ: Առաջարկվող փոփոխությունների եւ լրացման ընդունմամբ հեղինակն ակնկալում է, որ՝ - կկանխարգելվի համակարգային հարկերից խուսափումը՝ նաեւ բազմամյա սխեմաների դեպքում, - կպահպանվի համաչափությունը՝ տարբերակելով պատահական սխալը եւ դիտավորությամբ իրականացվող խախտումները, - կապահովվի իրավական հստակություն դատական պրակտիկայի համար, ներառյալ հաշվարկի տարեթվի եւ վճարման ժամկետի տարբերությունը: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացման ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 24.03.2026թ.
|