ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացումը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1290-24.03.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացումը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1290-24.03.2026-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «թ.» ձեւակերպումը փոխարինել «թվականի» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ  առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորման համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին: 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248)

01.04.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248)

01.04.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2014թ. հոկտեմբերի 14-ին ստորագրված՝ «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) լրացումը, որը միտված է Համաձայնագրի շրջանակներում տեղեկությունների փոխանակման արդյունավետության բարձրացմանը՝ ընդլայնելով փոխանակվող տեղեկությունների ծավալը, ամրապնդելով ինքնահայտարարագրերի իրավաչափության վերահսկողությունը, ինչպես նաեւ բարելավելով տեղեկությունների ճշգրտությունը եւ համադրելիությունը:

Համաձայնագրի լրացմամբ հստակեցվում է փոխանակվող տեղեկության շրջանակը, մասնավորապես՝ ներառելով ավելի մանրամասն տեղեկություն ներկայացված ինքնահայտարարագրի, հաշվի տեսակների, իրավաբանական անձանց վերահսկող անձանց դերի եւ վերջիններիս նույնականացման, հաշվի կարգավիճակի բնութագրի, ինչպես նաեւ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններում մասնակցության ձեւերի վերաբերյալ: Համաձայնագրի լրացմանը միանալը սահմանված ժամկետում թույլ կտա Հայաստանի Հանրապետությանը լիարժեք ներգրավվել գործընկեր երկրների հետ տեղեկությունների ամբողջական եւ արդիական փոխանակման գործընթացում, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի թափանցիկության բարձրացմանը՝ միաժամանակ նվազեցնելով հարկերից խուսափման եւ եկամուտների չհայտարարագրման ռիսկերը:

ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն` Համաձայնագրի լրացումները պետական բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող դրույթներ չի պարունակում:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

25.03.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2014թ. հոկտեմբերի 14-ին ստորագրված «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) լրացումը (այսուհետ՝ Լրացում): Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից  վավերացվել է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին:

Լրացումը ստորագրվել է 2025 թվականի հոկտեմբերի 30-ին՝ հարկային օրենսդրությունը բարելավելու եւ հարկերից խուսափելու դեմ պայքարն ուժեղացնելու միջոցով Համաձայնագրի արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով:

Լրացմանը միանալը սահմանված ժամկետում թույլ կտա Հայաստանի Հանրապետությանը լիարժեք ներգրավվել գործընկեր երկրների հետ տեղեկությունների ամբողջական եւ արդիական փոխանակման գործընթացում, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի թափանցիկության բարձրացմանը՝ միաժամանակ նվազեցնելով հարկերից խուսափման եւ եկամուտների չհայտարարագրման ռիսկերը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                        ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

31.03.2026թ.