ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանում Զարգացման Ֆրանսիական Գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման եւ գործունեության մասին» 2018 թվականի մայիսի 28-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1303-02.04.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանում Զարգացման Ֆրանսիական Գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման եւ գործունեության մասին» 2018 թվականի մայիսի 28-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1303-02.04.2026-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Լ.Պետրոսյան (հեռ.՝ 011-513-248) Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248) 08.04.2026թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Լ.Պետրոսյան (հեռ.՝ 011-513-248) Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248) 08.04.2026թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2025թ. մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանում Զարգացման Ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման եւ գործունեության մասին» 2018 թվականի մայիսի 28-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Արձանագրությունը: Քանի որ, Համաձայնագրի 6-րդ հոդվածով ԶՖԳ-ին եւ ՊՐՈՊԱՐԿ-ին տրված են հարկային եւ մաքսային արտոնություններ, որոնք, համաձայն Արձանագրության 3-րդ հոդվածի, տարածվում է նաեւ «Էքսպերտիզ Ֆրանս» գործակալության վրա, Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար կհանգեցնի ֆինանսական պարտավորությունների՝ պետական բյուջեի եկամուտների վրա բացասական ազդեցությամբ: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 10.04.2026թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2025 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանում Զարգացման Ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման եւ գործունեության մասին» 2018 թվականի մայիսի 28-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրությունը): Վերոնշյալ համաձայնագիրը նպատակ ունի հստակեցնել ԶՖԳ-ի եւ ՊՐՈՊԱՐԿՈ-ի՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրման, ինչպես նաեւ նաեւ դրանց գործունեության նկատմամբ կիրառելի կանոնները, մասնավորապես՝ իրավաբանական, հարկային, ֆինանասական կամ այլ պայմանները՝ համաձայնագրի, Կողմերի պետությունների օրենսդրության եւ համապատասխան միջազգային պարտավորությունների համաձայն: Արձանագրության նպատակն է ԶՖԳ-ի եւ ՊՐՈՊԱՐԿՈ-ի գործունեության ընդլայնումը եւ Հայաստանի տնտեսական ոլորտի բարեփոխումների գործընթացում ֆրանսիական կողմից ավելի լայն ներգրավվածության ապահովումը: Արձանագրության վավերացումը թույլ կտա ԶՖԳ խմբին ընդլայնել ֆինանսական եւ տեխնիկական օժանդակության ծավալները՝ Հայաստանի սոցիալական, քաղաքական եւ տնտեսական զարգացման նպատակներին համապատասխան: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 07.04.2026թ.
|