ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1313-07.04.2026-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1313-07.04.2026-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումից «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

2. Նախագծի 4-րդ հոդվածում  առաջարկում ենք «14.1-րդ» գրելաձեւը, 9-րդ հոդվածում «25.1-րդ» գրելաձեւը, 10-րդ հոդվածի 3-րդ կետում «1.1-րդ» գրելաձեւը, 11-րդ հոդվածում «4.1-րդ» գրելաձեւը, 12-րդ հոդվածում «3.1-րդ» գրելաձեւը փոխարինել համապատասխանաբար «14.1-ին», «25.1-ին», «1.1-ին», «4.1-ին», « 3.1-ին» գրելաձեւերով՝ պահպանելով դասական թվականների ճիշտ գրելաձեւը: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկության հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

20.04.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

20.04.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է  «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում կատարել լրացումներ եւ փոփոխություններ, համաձայն որի՝ առաջարկվում է երկու առանձին գործառույթներ իրականացնող, սակայն միեւնույն նպատակը հետապնդող ստորաբաժանումների՝ Քրեակատարողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կենտրոնական մարմնի ուղեկցումների եւ պահպանության ապահովման բաժինների մեկ վարչության ներքո միավորումը: Առաջարկվում է հանել Ծառայությունում ծառայության անցնելու տարիքային վերին շեմի սահմանը, որի արդյունքում հնարավորություն կտրվի Ծառայությունում ծառայության անցնել նաեւ 30 տարին լրացած այն անձանց, ովքեր իրենց անձնական, գործնական հատկանիշներով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստակամությամբ եւ առողջական վիճակով կարող են կատարել քրեակատարողական ծառայողի գործառույթները: Նախագծով հստակեցվում է Քրեակատարողական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում պաշտոնի նշանակվելու համար ներկայացվող պայմանները: Նախագծով առաջարկվում է նաեւ Օրենքի 49-րդ հոդվածում կատարել լրացում, ինչը հնարավորություն կտա ծառայողական շներ օգտագործել նաեւ քրեակատարողական հիմնարկի տարածքում տեղակայված կացարաններում եւ խցերում՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ այլ արգելված իրերի եւ առարակաների որոնման նպատակով:

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան

17.04.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Նախագծով մասնավորապես նախատեսվում է՝ վերացնել քրեակատարողական ծառայությունում (այսուհետ՝ նաեւ Ծառայություն) աշխատանքի ընդունվելու տարիքային սահմանափակումը, ինչի արդյունքում հնարավորություն կտրվի Ծառայությունում ծառայության անցնել նաեւ 30 տարին լրացած այն անձանց, ովքեր իրենց անձնական, գործնական հատկանիշներով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ եւ առողջական վիճակով կարող են կատարել քրեակատարողական ծառայողի գործառույթները: Առաջարկվում է հնարավորություն ընձեռել՝ առանց մրցույթի քրեակատարողական ծառայության ավելի բարձր պաշտոնում նշանակելու կատարողականի գնահատման արդյունքներով դրական եզրակացություն ստացած քրեակատարողական ծառայողին, հստակեցնել նախկին ծառայողին աշխատանքում վերականգնելու դեպքում տվյալ պաշտոնն այդ պահին զբաղեցնող մեկ այլ ծառայողի աշխատանքից ազատելու, կադրերի ռեզերվում գրանցելու հետ կապված հարաբերությունները: Նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, քանի որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վրա եւ պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքերում դատապարտյալների վրա դատարանի դրած պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման լիազորությունը վերապահված է Պրոբացիայի ծառայությանը, ինչպես նաեւ 25.1 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կալանավորված անձանց եւ դատապարտյալների բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելը ներկայումս ամբողջությամբ իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: 

Ակնկալվում է, որ Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն Օրենքի գործնական կիրառման, իրավիճակով պայմանավորված լուծումներ պահանջող, ինչպես նաեւ թերի, տարընկալումների տեղիք տվող կամ չկարգավորված հարցերը: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                        ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

22.04.2026թ.