ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1321-15.04.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1321-15.04.2026-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Մ. Սարգսյան (հեռ.` 011-513-248) 21.04.2026թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Մ. Սարգսյան (հեռ.` 011-513-248) 21.04.2026թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի մասնակիցների առավելագույն թիվը ներկայիս 49-ի փոխարեն սահմանել 99, ելնելով այն հանգամանքից, որ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ արժեթղթերի հրապարակային առաջարկ է համարվում որակավորված ներդրող չհանդիսացող 100-ից ավելի անձանց կամ անորոշ թվով անձանց ուղղված արժեթղթերի առաջարկը: Վերոգրյալից ակնհայտ է, որ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի տարանջատման միակ (եւ առանցքային կարեւորություն ունեցող) չափանիշը դրա կողմից թողարկվող արժեթղթերի հրապարակային առաջարկի արգելքն է: Նման մոտեցումը արտացոլում է ինչպես միջազգայնորեն ընդունված մոտեցումները` հրապարակային եւ ոչ հրապարակային ֆոնդերի կարգավորիչ պահանջների սահմանման տեսանկյունից, քանի որ հրապարակային առաջարկի դեպքում առկա է անհամեմատ ավելի մեծ հանրային շահ եւ դրա պաշտպանության համար անհրաժեշտ է շատ ավելի խիստ եւ մանրամասն պահանջների կիրառում: Միեւնույն ժամանակ, սակայն, Օրենքով սահմանված 49 մասնակցի շեմը այս դեպքում համահունչ չէ նշված տրամաբանության հետ, քանի որ հրապարակային առաջարկի տեսանկյունից մինչեւ 100 նույնիսկ չորակավորված ներդրողներին կատարվող առաջարկը չի հանդիսանում հրապարակային առաջարկ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 21.04.2026թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում՝ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի մասնակիցների առավելագույն թիվը ներկայիս 49-ի փոխարեն սահմանելով 99: Նախագծի նպատակն է՝ ստեղծել իրավական պայմաններ ՀՀ ներդրումային ֆոնդերում ներդրումների ներգրավման համար՝ բարձրացնելով ՀՀ տնտեսավարողների կողմից կապիտալի ներգրավման հնարավորությունները: Ակնկալվում է, որ Նախագծի ընդունմամբ Հայաստանում գործող ներդրումային ֆոնդերում եւ որպես հետեւանք՝ նաեւ ՀՀ այլ ընկերություններում կստեղծվեն ներդրումներ կատարելու համար լրացուցիչ հնարավորություններ: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 23.04.2026թ.
|