ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1326-20.04.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1326-20.04.2026-ՏՀ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծով սահմանված կարգավորումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն պարունակում: 1. Նախագծի Հավելվածում կիրառվում է «ք. Երեւան» հասկացությունը, իսկ Նախագծի Հավելվածի 4-րդ, 5-րդ եւ 7-րդ կետերում «Ք. Երեւան» հասկացությունները: Նախագծի ամբողջ տեքստում առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայատելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պահանջը՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկության հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 30.04.2026թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 30.06.2026թ.
Ներկայացված նախագծով առաջարկվում է հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը (այսուհետ՝ Հաշվետվություն), որում ներկայացված է պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2025 օրացույցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկատվությունները, ինչպես նաեւ ներկայացված է պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը: Մասնավորապես, Հաշվետվության համաձայն. - Հաշվետու ժամանակահատվածում 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի եւ 1 ընկերության լուծարումից հետո մնացած գույքի՝ աճուրդով մասնավորեցնելու մասին ընդունվել են Կառավարության որոշումներ, սակայն աճուրդները չեն կայացել՝ մասնակցության հայտ չլինելու պատճառով: - Հաշվետու ժամանակահատվածում «Ռիփաբլիք Պլազա» բաց բաժնետիրական ընկերությունը ընդգրկվել է, իսկ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հանվել է մասնավորեցման ծրագրի ցանկից: - Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 8,100,630 հազ. դրամ, որից՝ նախորդ տարիներին մասնավորեցված ընկերությունների տարաժամկետ վճարումներից ստացված միջոցները՝ 1,863,200 հազ. դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 6,237,430 հազ. դրամ: - Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 7,541,670 հազ. դրամ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 27.04.2026թ.
Կառավարության կողմից ներկայացվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Նախագծի ընդունմամբ նպատակ է հետապնդվում տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2025 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաեւ իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը եւ արդյունքները դարձնել առավել հրապարակային: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 28.04.2026թ.
|