ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1338-21.04.2026-ՏՀ-011/0) եւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13381 -21.04.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1338-21.04.2026-ՏՀ-011/0) եւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13381 -21.04.2026-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ «Օրենք»)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում: 2. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի վերնագրին: 3. Առաջարկում ենք «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում նոր լրացվող 14.1-ին հոդվածում «14.1»-ից հետո դնել միջակետ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված պահանջը, այն է. «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները՝ փակագծերով:»: 4. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում նոր լրացվող 14.1-ին հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված պահանջները: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Մ. Սարգսյան (հեռ.` 011-513-248) 08.05.2026թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Մ. Սարգսյան (հեռ.` 011-513-248) 08.05.2026թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 6-րդ հոդվածում կատարել լրացում՝ սահմանելով համապատասխան լիազորող նորմեր, որպեսզի հնարավոր լինի սահմանել Եվրոպական Միության Առեւտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում գրանցվելու, գրանցումը դադարեցնելու, ստուգումներ իրականացնելու, Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով առողջության սերտիֆիկատ տալու ընթացակարգը եւ Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձուկ եւ ձկնամթերքի արտահանման նպատակով՝ Եվրոպական միության կանոնակարգերին համապատասխան ձկնաբուծական տնտեսություններին եւ ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին ներկայացվող պահանջները հաստատելու համար: Բացի այդ, հիմք ընդունելով այն փաստը, որ արտադրությունը հանդիսանում է տնտեսական գործունեություն, ապա վերջիններիս իրավունքի իրականացման պայմանները եւ կարգը սահմանվում են օրենքով, ուստի անհրաժեշտ է զուգահեռ դրույթներ սահմանել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 23.04.2026թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում, ինչպես նաեւ փոփոխություն եւ լրացումներ կատարել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում: 2025 թվականի մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես թույլտվություն է ստացել ջրային կուլտուրաների՝ թեփուկավոր ձկների եւ դրանց արտադրանքը արտահանել Եվրոպական միության երկրներ: Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ ձուկ եւ ձկնամթերք արտահանող տնտեսավարողները Եվրոպական միության չափանիշներին համապատասխանելու դեպքում՝ պետք է հայտ ներկայացնեն Եվրոպական Միության Առեւտրի վերահսկման եւ փորձագիտական (TRACES) համակարգում գրանցվելու համար: Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով՝ Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Անհրաժեշտ է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 6-րդ հոդվածում կատարել լրացում՝ սահմանելով համապատասխան լիազորող նորմերը, ինչպես նաեւ զուգահեռ դրույթներ սահմանել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում: Նախագծերի փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի Կառավարությամբ որոշմամբ սահմանել Եվրոպական Միության Առեւտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում գրանցվելու, գրանցումը դադարեցնելու, ստուգումներ իրականացնելու, Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով առողջության սերտիֆիկատ տալու ընթացակարգը, ինչպես նաեւ ձկնաբուծական տնտեսություններին եւ ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին ներկայացվող պահանջների կարգը: Վերոնշյալ գործընթացները կնպաստեն շուկաների դիվերսիֆիկացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի արտահանման ծավալների ավելացմանը, տնտեսությունների արդիականացմանը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 23.04.2026թ.
|