ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1373-22.06.2026-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1373-22.06.2026-ԳԿ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248) 

26.06.2026թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248) 

26.06.2026թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել  «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը, պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնել է «Ասիայում Մշակութային Ժառանգության Դաշինքին» միանալը՝  վերջինիս կանոնադրության վավերացման կամ հաստատման ձեւաչափով: Դաշինքի առաքելությունն է Ասիայի մշակութային ժառանգության պահպանման կարողությունների ամրապնդումը, ժառանգության եւ տնտեսական, սոցիալական, մշակութային ու բնապահպանական զարգացումների միջեւ ներդաշնակության ապահովումը, ժողովուրդների միջեւ կապերի խորացումն ու քաղաքակրթական արժեքների փոխանցումը: Անդամակցության միջոցով հնարավոր կլինի ներգրավվել տարածաշրջանային եւ երկկողմ հուշարձանների պահպանման ծրագրերում, մասնակցել մասնագիտական վերապատրաստումներին եւ փորձի փոխանակման հարթակներին, ներկայացնել եւ տարածել հայկական մշակութային ժառանգությունը միջազգային հարթակներում, աջակցություն ստանալ ժառանգության թվայնացման, պահպանման եւ վերականգնման նախագծերի իրականացման համար, ամրապնդել մշակութային դիվանագիտության գործիքակազմը՝ Ասիայում Հայաստանի դրական կերպարի ձեւավորման համար:

Ասիայում Մշակութային Ժառանգության Դաշինքին անդամությունը չի ենթադրում պարտադիր ֆինանսական վճարումներ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

29.06.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի ապրիլի 24-ին ընդունված  «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» (այսուհետ՝ ԱՄԺԴ)  կանոնադրությունը՝ հաշվի առնելով մշակութային ժառանգության պահպանման ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Ասիայի պետությունների միջեւ փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման, մշակութային ինքնության պահպանման եւ երկխոսության խթանման կարեւորությունը:

ԱՄԺԴ նպատակն է Ասիայի մշակութային ժառանգության պահպանման կարողությունների ամրապնդումը, ժառանգության եւ տնտեսական, սոցիալական, մշակութային ու բնապահպանական զարգացումների միջեւ ներդաշնակության ապահովումը, ժողովուրդների միջեւ կապերի խորացումն ու քաղաքակրթական արժեքների փոխանցումը:

ԱՄԺԴ-ն ունի ներուժ նպաստելու հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանը, ինչպես նաեւ նոր հարթակ դառնալու՝ լավագույն փորձի փոխանակման համար: Կառույցին Հայաստանի մասնակցությունը նաեւ դրական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

25.06.2026թ.