ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Անահիտ Բախշյանի, Լարիսա Ալավերդյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Զարուհի Փոստանջյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Հարկ ենք համարում նշել, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստի միջոցով մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցվում է անձանց ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը):

Նպաստները ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար հաշվարկելը փոխկապակցված է նպաստի չափը հաշվարկելու համար հիմք հանդիսացող միջին ամսական աշխատավարձի եւ նպաստի հաշվարկման կարգին:

Ներկայացված նախագծերի փաթեթի՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի առաջին պարբերությունը, 2-րդ հոդվածը եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն անընդունելի են, քանի որ առաջարկվող փոփոխության դեպքում՝ նպաստի միջոցով տրամադրվող փոխհատուցումը կլինի ավելի բարձր, քան փոխհատուցման ենթակա աշխատավարձը (եկամուտը) է, որի համար ինչպես Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2011-2013 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 859-Ն որոշմամբ համապատասխան միջոցներ նախատեսված չեն:

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի երկրորդ պարբերության կապակցությամբ հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ խնդրո առարկան կարգավորված է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածով:

Միաժամանակ հայտնում ենք, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի նիստի N 48 արձանագրության հանձնարարականի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշմամբ սահմանված կարգով կդրվի հանրային քննարկման: Այդ կապակցությամբ 2010 թվականի դեկտեմբերի 24-ին քննարկում է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: Քննարկման ընթացքում ներկայացվել են նախապատրաստվող փոփոխությունների հիմնական սկզբունքները` փոխկապակցված վարվող քաղաքականության հետ: Նշված քննարկման ընթացքում անդրադարձ կկատարվի նաեւ ներկայացված օրենքի նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխություններին:

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում պահպանված չեն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմանը, եւ հեղինակներին առաջարկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մշակած օրենքի նախագծի քննարկումների համատեքստում անդրադառնալ իրենց ներկայացրած դրույթներին:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

Եզրակացություն
«Ժամանակավոր  անաշխատունակության նպաստների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Եկամտահարկի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր)` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 հոդվածի եւ 28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները: Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

Օրենքների նախագծերի առանձին դրույթներ համահունչ չեն ոլորտում վարվող քաղաքականությանը եւ չեն բխում խնդրո առարկա նպաստի տրամաբանությունից: Մասնավորապես, ժամանակավոր անաշխատունակության նպաստի միջոցով մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցվում է անձանց` ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը): Ըստ այդմ, «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին պարբերությունը, 2-րդ եւ 3-րդ  հոդվածները, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն անընդունելի են, քանի որ առաջարկվող փոփոխության դեպքում, նպաստի միջոցով տրամադրվող փոխհատուցումը կլինի ավելի բարձր, քան փոխհատուցման ենթակա աշխատավարձն (եկամուտը) է:

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ այն կարգավորված է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածով, իսկ նախագծի 4-րդ հոդվածի դեպքում` բացակայում է կարգավորման առարկան:

Հաշվի առնելով վերոգրյալը, օրենքների նախագծերի փաթեթի` սոցիալական պաշտպանության ոլորտում.

ա) ռազմավարական ազդեցությունը բացասական է եւ կարիք ունի լրամշակման,

բ) շահառուների վրա ազդեցությունը չեզոք է, քանի որ առնչվում է սոցիալական պաշտպանության ոլորտի շահառուների փոքր խմբի (որոշակի դրական ազդեցություն ունի քիչ թվով ընտանիքների վրա`  ավելացնելով նրանց եկամուտները):