ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Ստյոպա Սաֆարյանի, Արմեն Մարտիրոսյանի, Լարիսա Ալավերդյանի, Արծվիկ Մինասյանի, Արտյուշ Շահբազյանի, Զարուհի Փոստանջյանի, Ռուստամ Գասպարյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Ներկայացված օրենքի նախագծով նախատեսվում է հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար սահմանել` մեկ մարզի տարածքում սփռման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի, մայրաքաղաքից դուրս մեկ մարզի առանձին քաղաքների եւ գյուղերի տարածքում սփռման համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի եւ մեկից ավելի մարզերի ամբողջ տարածքում սփռման համար` տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով պետական տուրքեր:

Համաձայն նշված օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ օրենքի նախագծի նպատակն է արձագանքել մարզային հեռուստաընկերությունների արդարացի բողոքին եւ չեղյալ համարել տարածքային (մարզային) հեռարձակում իրականացնող հեռուստաընկերություններից գանձվող պետական տուրքի անհիմն բարձրացումը:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ անալոգային լիցենզիաների գործողության ժամկետը մինչեւ 2015 թվականը երկարաձգած մարզային հեռուuտաընկերություններն իրենց անալոգային լիցենզիաների գործողության ժամկետում տարեկան պետական տուրքը պետք է վճարեն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 19-րդ կետով սահմանված դրույքաչափերով. ֆիզիկական անձանցից` տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանցից` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով, ինչը նշանակում է, որ նշված հեռուստաընկերությունների համար պետական տուրքի դրույքաչափերը չեն բարձրացել:

Միաժամանակ, նշված դրույթների տարաբնույթ ընկալումից խուսափելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից արդեն իսկ հաստատվել է Պետական տուրքի վճարման որոշ հարցերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումը (կցվում է):

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը չկա:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում  տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցութան գնահատականը։
 
 
 
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


 




 
 
  
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: 

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ վերոնշյալ օրենքի նախագծի ընդունման դեպքում դրա կիրարկման արդյունքում տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում զգալի ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները.

1.  Կարգավորման ենթակա հարաբերությունները հետեւանքներ չեն առաջացնում տնտեսական աճի եւ ներդրումների ներգրավման վրա:

2. «Գործարարությամբ զբաղվելը» համաթվի բաղադրիչները չեն ներառում կարգավորման ենթակա ընթացակարգերը:

3. ՓՄՁ զարգացման ինդեքսի հաշվարկման հիմքում ընկած ցուցանիշների ցանկը չի ներառում խնդրո առարկա փաստաթղթի հետ կապված ցուցանիշները:

Հաշվի առնելով վերոնշյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով զգալի ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: 

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ վերոնշյալ օրենքի նախագծի ընդունման դեպքում դրա կիրարկման արդյունքում մրցակցության բնագավառում զգալի ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները.

1. Կարգավորման ենթակա հարաբերությունները հետեւանքներ չեն առաջացնում ապրանքային շուկայում մատակարարների քանակի ուղղակիորեն սահմանափակմանը կամ սահմանափակման հնարավորությանը:

2. Ապրանքային շուկայում մատակարարների քանակի անուղղակիորեն սահմանափակմանը կամ սահմանափակման հնարավորությանը:

3. Միմյանց հետ մրցելու մատակարարների հնարավորության սահմանափակմանը կամ սահմանափակման հնարավորությանը:

4. Միմյանց հետ մրցելու մատակարարների շարժառիթների սահմանափակմանը կամ սահմանափակման հնարավորությանը:

Հաշվի առնելով վերոնշյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով զգալի ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Պետական  տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:  

Եզրակացություն
Սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

1. Սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագիծն ունի դրական ազդեցություն եւ համաձայն փորձագիտական գնահատականի` դրա հետագա լրամշակման անհրաժեշտություն չկա:

2.Նախագծի դրական ազդեցությունն արտահայտվում է շահառուների վրա ունեցած իր ազդեցությամբ, իսկ ռազմավարական տեսանկյունից այն էական ազդեցություն չունի:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների, վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում: Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: