ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Խաչիկ Հարությունյանի, Արծրունի Աղաջանյանի, Իշխան Խաչատրյանի, Գալուստ Սահակյանի, Վարդան Բոստանջյանի եւ Արծվիկ Մինասյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է Եվրաինտեգրման պետական քաղաքականություն, որը պետք է ապահովի նաեւ ֆինանսական ոլորտի կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանությունը  եվրադիրեկտիվների պահանջներին:

Այդ նպատակով, դեռեւս 2008 թվականին ընդունված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերարտադրվել են եվրադիրեկտիվի (N 87/102/EEC)` սպառողական կրեդիտների գովազդը կարգավորող դրույթները: Նշված եվրադիրեկտիվը պահանջներ է սահմանում միայն սպառողական նպատակով տրամադրվող վարկերի գովազդների համար, ուստի նպատակահարմար չէ շեղվել դրանից եւ սահմանել առավել խիստ պահանջներ՝ գովազդի նկատմամբ պահանջները տարածելով բոլոր վարկատեսակների վրա:

Ելնելով շարադրվածից` ձեզ ենք ներկայացնում օրենքի նախագծի՝ հեղինակների հետ փոխհամաձայնեցված,  Հայաստանի Հանրապետության կառավարության համար ընդունելի տարբերակը (կցվում է):

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:  
  

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-183 օրենքի 16-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Եթե սպառողական վարկերի վերաբերյալ  գովազդը (հայտարարություն, առաջարկ, օֆերտա կամ օֆերտա  անելու հրավեր եւ այլն)՝ անկախ տեղադրման վայրից, պարունակում է տոկոսների չափի կամ վարկի տրամադրման  վերաբերյալ որեւէ այլ վճարի կամ ծախսի վերաբերյալ նշում, ապա այդպիսի գովազդը պետք է նաեւ պարունակի օրենքով նախատեսված կարգով հաշվարկված տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը, ընդ որում, այն դեպքում, երբ հնարավոր չէ գովազդ սպառողների համար ողջամիտ ձեւով հասու դարձնել տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը, ներկայացվում է դրա հաշվարկման օրինակը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ պատգամավորներ  Խ.Հարությունյանի, Ա.Աղաջանյանի,
Ի. Խաչատրյանի, Գ. Սահակյանի, Վ. Բոստանջյանի եւ Ա. Մինասյանի կողմից ներկայացված «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»

ՀՀ օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների, վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում: Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորների  հեղինակած «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում  լրացում  կատարելու   մասին»  Հայաստանի   Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում  լրացում  կատարելու   մասին»  Հայաստանի   Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման  գործընթացի նախնական փուլում պարզվել է`

Նախագծով կարգավորվող շրջանակները  անմիջականորեն  չեն առնչվում  ապրանքային շուկաների հետ, ուստի եւ` գովազդի ժամանակ   վարկերի տրամադրման պայմանների հստակ ներկայացումը բանկային ծառայությունների ոլորտում մրցակցային դաշտի վրա զգալի  ազդեցություն ունենալ չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա զգալի ազդեցություն  չհայտնաբերվելու եզրակացություն:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ վերոնշյալ օրենքի նախագծի ընդունման դեպքում դրա կիրարկման արդյունքում տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում, զգալի ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով հետեւյալ հանգամանքը.

  • «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի դրույթներով ուղղակի հստակեցվում, պարզեցվում են վարկեր տրամադրելու հայտարարությունների եւ առաջարկների ներկայացման պայմանները:

Ուստի վերոնշյալ օրենքի նախագծով զգալի ազդեցություն չի կարող առաջանալ

1. տնտեսական աճի եւ ներդրումների ներգրավման վրա

2.գործարար միջավայրի բարելավման վրա

3.փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ինդեքսի վրա:
 

Եզրակացություն
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի   Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման  վերաբերյալ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է`  հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1 հոդվածի եւ 28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները: Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի  հունվարի  14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

Գնահատման արդյունքում`

1. Սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագիծն ունի դրական ազդեցություն եւ բովանդակային առումով հետագա լրամշակման կարիք չունի:

2. Սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագծի դրական ազդեցությունը նկատվում է շահառուների վրա ունեցած ազդեցությամբ` կապված շահառուների իրազեկվածության աստիճանի բարձրացման հետ:

3. Ռազմավարական ցուցանիշների վրա Նախագիծն ունի չեզոք ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցություն չի ունենա: