ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Կարեն Ավագյանի, Արա Բաբլոյանի եւ Մկրտիչ Մինասյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետի 13-րդ ենթակետը` առաջարկում ենք նախագծով փոփոխվող 24-րդ հոդվածի 1-ին մասը «գործունեությունը» բառից հետո լրացնել «բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ է, որը» բառերով:

2. Փոփոխվող 24-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 8-րդ մասերը «համապատասխան» բառից հետո առաջարկում ենք լրացնել «որակավորում ունեցող» բառերով: Միաժամանակ, առավել նպատակահարմար կլիներ սահմանել նաեւ համապատասխան մասնագետների շրջանակը, ովքեր իրավունք կունենան զբաղվելու ախտաբանաանատոմիական գործունեությամբ:

3. Նախագծի համաձայն ախտաբանաանատոմիական տարբեր գործունեությունների իրականացման կարգերը սահմանվում են լիազոր մարմնի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է մեկ գործունեության տարատեսակների` առավել նպատակահարմար է դրանք կարգավորել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Միաժամանակ, նախագծի ներքին հակասությունները վերացնելու նպատակով առաջարկում ենք փոփոխվող հոդվածի 9-րդ մասը հանել, իսկ 2-րդ եւ 8-րդ մասերում համապատասխանաբար ամրագրել, որ ախտաբանաանատոմիական հետազոտության անցկացման կարգը եւ ախտաբանաանատոմիական փորձաքննության իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Նախագծով փոփոխվող 24-րդ հոդվածի 5-րդ մասում որպես պարտադիր հերձման պահանջ սահմանվել է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների առկայության դեպքը, մինչդեռ մի շարք այլ դեպքերում եւս անհրաժեշտ է իրականացնել պարտադիր ախտաբանաանատոմիական հերձումներ` մահվան պատճառները պարզելու նպատակով: Օրինակ, երբ հիվանդը մահացել է բուժհաuտատություն ընդունվելուց հետո` առաջին 24 ժամվա ընթացքում, կամ, երբ ախտորոշումը հայտնի չէ եւ այլն: Այս առումով անհրաժեշտ է վերանայել պարտադիր հերձման դեպքերը, իսկ դրանց ցանկը սահմանել օրենքով:

5. Նախագծով փոփոխվող 24-րդ հոդվածի 10-րդ մասն առաջարկում ենք հանել, քանի որ ախտաբանաանատոմիական թափոնները, ըստ էության, բժշկական վտանգավոր թափոններ են, որոնց ոչնչացման կարգը սահմանող պահանջները սանիտարական նորմեր են, որոնք սահմանելու լիազորությունը «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վերապահված է առողջապահության բնագավառի լիազոր մարմնին: Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ բժշկական թափոնների, այդ թվում՝ ախտաբանաանատոմիական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ նորմատիվները հաստատվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանով:

6. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախագծով առաջարկվում է ավելացնել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված բժշկական փորձաքննությունների ձեւերը` սահմանելով նաեւ «ախտաբանաանատոմիական փորձաքննություն» հասկացությունը` անհրաժեշտ է համապատասխան լրացում կատարել օրենքի 22-րդ հոդվածով սահմանվող փորձաքննությունների ձեւերում:

7. Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է հստակ սահմանել նախագծում օգտագործվող որոշ տերմիններ, ինչպիսիք են, օրինակ, «ախտաբանաանատոմիական գործունեություն», «ախտաբանաանատոմիական հետազոտություն», «ախտաբանաանատոմիական փորձաքննություն», «բժշկական փաստաթղթեր», «մահացածի կյանքի օրոք հայտնած կամք»: Անհրաժեշտ է նաեւ հստակեցնել օրենքի իմաստով կիրառվող «իրավապահ մարմիններ» հասկացությունը, քանի որ այն որպես միասնական հասկացություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չէ եւ, համաձայն ճյուղային օրենսդրության, կիրառվում է նաեւ մաքսային եւ հարկային մարմինների նկատմամբ:

8. Նախագիծն անհրաժեշտ է լրամշակել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի պահանջներին համապատասխան, մասնավորապես`

1) նախագծի վերնագրում «լրացում» բառն անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություն» բառով, քանի որ նախագծի տեքստում նախատեսված է միայն փոփոխություն.

2) նախագծի 2-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով: Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ փաթեթում ընդգրկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանը։

Ներկայացնում ենք օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ընդունումից հետո դրանց կատարումն ապահովող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կամ այլ ակտերի ցանկը եւ ժամանակցույցը`

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի `

1-ին հոդվածի 2-րդ մաս` ՀՀ առողջապահության նախարարի հրաման (6 ամիս),

1-ին հոդվածի 3-րդ մաս` ՀՀ կառավարության որոշում (6 ամիս),

1-ին հոդվածի 5-րդ մաս` ՀՀ կառավարության որոշում (6 ամիս),

1-ին հոդվածի 7-րդ մաս` ՀՀ կառավարության որոշում (6 ամիս),

1-ին հոդվածի 8-րդ մաս` ՀՀ առողջապահության նախարարի հրաման (6 ամիս),

1-ին հոդվածի 9-րդ մաս` ՀՀ կառավարության որոշում (6 ամիս),

1-ին հոդվածի 10-րդ մաս` ՀՀ կառավարության որոշում (6 ամիս):

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի փաթեթի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 
 
Եզրակացություն

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  (այսուհետ` Նախագծեր)` կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

Սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագծերն ունեն ռազմավարական տեսանկյունից չեզոք ազդեցություն, իսկ շահառուների վրա դրական ազդեցություն:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ

Ազգային ժողովի պատգամավորների հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին »Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի

1,Նախագծի կարգավորման արդյունքները: Առաջարկվող նախագծերի ընդունման դեպքում կարգավորման արդյունքները կլինեն հետեւյալը

1)օրենքով կկարգավորվեն ախտաբանատոմիական գործունեությոան իրականացման ձեւերը, (հետազոտություն, հերձում, փորձաքննություն),  ինչը գործող օրենսդրությամբ սահմանված չէ (սահմանված է միայն հերձում իրականացնելու կարգը), ինչը որոշակիորեն կնպաստի ախտաբաանատոմիական բժշկական օգնության եւ սպասարկման զարգացմանը,

2)կամրագրվեն օրենքի հիման վրա ախտաբանաանատոմիական գործունեության իրականացման կարգերը կառավարությանը կամ լիազոր առողջապահության բնագավառում լիազոր մարմնին վերապահելու դրույթ, որոնք ընդունվելու դեպքում ոլորտի իրավական կարգավորումը կհստակեցվի, արդյունքում ախտաբանաանատոմիական գործունեության արդյունավետությունը բարձրանա,

3) կսահմանվի  պարտադիր հերձման պահանջ շրջապատի համար ներկայացված հիվանդություններով հիվանդացության դեպքերի համար, մինչդեռ մի շարք այլ դեպքերում եւս անհրաժեշտ է պարտադիր ախտաբանաանատոմիական հերձումներ` մահվան պատճառները պարզելու իմաստով,

4)տնային հերձումներ իրականացնելու դեպքում կսահմանվի վարչական պատասխանատվություն:

Ընդհանուր առմամբ օրենքների ընդունումը կունենա դրական ազդեցություն` ներկայացված առաջարկությունների հիման վրա լրամշակելու դեպքում:

2.Ախտաբանաանատոմիական բժշկական օգնության եւ սպասարկման բնագավառում վարվող քաղաքականության, ինչպես նաեւ համեմատական վիճակագրական տվյալները

Ախտաբանաանատոմիական բժշկական օգնության եւ սպասարկման բնագավառում ռազմավարական ծրագրեր չեն ընդունվել, իրականացվում է ընթացիկ գործունեության, այդուհանդերձ վարվող ընթացիկ քաղաքականությունն ուղղված է համակարգի գործունեության վերահսկելությունն ու հաշվետվողականությունն բարձրացնելուն: Համեմատական վիճակագրական տվյալներ կարգավորվող հարաբերությունների վերաբերյալ առկա չեն:

3.Նախագծի կիրարկման արդյունքում կանխատեսող հետեւանքները գնահատելու ժամանակացույցը

Օրենքն ուժի մեջ մտնելուց 1 տարի հետո:

4.Նախագծի կարգավորման վերաբերյալ առաջարկվող տարբերակ (առաջարկություններ) 1.Նախագծով փոփոխվող հոդված 24-ի 1-ին մասում, նկատի ունենալով ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետի 13-րդ ենթակետը, «գործունեությունը» բառից հետո լրացնել «բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ է, որը» բառերը,

2. Նախագծով փոփոխվող հոդված 24-ի 2-րդ, 3-րդ, 8-րդ մասերում «համապատասխան» բառերից հետո լրացնել «որակավորում ունեցող» բառերը: Միաժամանակ, առավել նպատահարմար կլիներ սահմանել նաեւ, համապատասխան մասնագետների շրջանակը, ովքեր իրավունք կունենան զբաղվելու ախտաբանաատոմիական գործունեությամբ, հստակեցնել որոշ տերմինների եւ հասկացությունների օգտագործումը, ինչպիսիք են «բժշկական փաստաթղթեր», «մահացածի կյանքի օրոք հայտնած կամք» եւ այլ հասկացություններ:

3. Նախագծով փոփոխվող հոդված 24-ի 2-րդ, 3-րդ եւ 9-րդ մասերում սահմանվում է որ ախտաբանականատոմիական տարբեր գործունեությունների իրականացման կարգերը սահմանվում են լիազոր մարմնի կամ կառավարության կողմից: Նկատի ունենալով, որ դրանք մեկ գործունեության տարատեսակներ են, առավել նպատակահարմար է դրանք սահմանել մեկ կարգով` ՀՀ կառավարության կողմից,

4. Նախագծով փոփոխվող հոդված 24-ի 5-րդ մասում պարտադիր հերձման պահանջ է սահմանվել միայն ՀՀ կառավարության կողմից հաստատված շրջապատի համար ներկայացված հիվանդություններով հիվանդացության դեպքերի համար, մինչդեռ մի շարք այլ դեպքերում եւս անհրաժեշտ է պարտադիր ախտաբանաանատոմիական հերձումներ` մահվան պատճառները պարզելու իմաստով, օրինակ` երբ հիվանդը մահացել է բուժհաuտատություն ընդունվելուց հետո` առաջին 24 ժամվա ընթացքում, կամ երբ ախտորոշումը հայտնի չէ եւ այլն: Այս առումով կարծում եմ պարտադիր հերձման դեպքերը անհրաժեշտ է վերանայել եւ ցանկը սահմանել օրենքով,

5. Նախագծով փոփոխվող հոդված 24-ի 7-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել կամ սահմանել օրենքի իմաստով կիրառվող «իրավապահ մարմիններ» հասկացությունը, նկատի ունենալով, որ այն որպես միասնական հասկացություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ եւ «իրավապահ մարմիններ» հասկացությունը, համաձայն ճյուղային օրենսդրության, կիրառվում է մաքսային եւ հարկային մարմինների նկատմամբ եւս,

6. Նախագծով փոփոխվող հոդված 24-ի 2, 8-րդ եւ 9-րդ մասերում առկա են հակասություններ. այսպես` 2-րդ մասում ասվում է, որ ախտաբանաանատոմիական հետազոտության կարգը սահմանում է լիազոր մարմինը, իսկ 9-րդ մասում` կառավարությունը, նմանապես 8-րդ մասում խոսվում է, որ «ախտաբանանատոմիական փորձաքննությունը իրականացվում է լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով », իսկ 9-րդ մասում սահմանվում է, որ փորձաքննության անցկացման կարգը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից, ինչը չի բխում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն` իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները, ներքին հակասությունները:

7. Նախագծով փոփոխվող հոդված 24-ի 10-րդ մասը առաջարկում եմ հանել, քանի որ ախտաբանաանատոմիական թափոններն, ըստ էության բժշկական վտանգավոր թափոններ են հանդիսանում, որոնց ոչնչացման կարգը սահմանող պահանջները սանիտարական նորմեր են, որոնք սահմանելու լիազորությունը «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան սահմանում է առողջապահության բնագավառի լիազոր մարմինը: Միաժամանակ անհրաժեշտ եմ համար նշել, որ բժշկական թափոնների, այդ թվում ախտաբանաանատոմիական թափոնների գործածությանն ներկայացվող հիգիենիկ նորմատիվներն հաստատվել են ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հարմանով,

8.Նկատի ունենալով, որ նախագծով առաջարկվում է ավելացնել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված բժշկական փորձաքննությունների ձեւերը` սահմանելով նաեւ «ախտաբանաանատոմիական փորձաքննություն», անհրաժեշտ է համապատասխան լրացում կատարել օրենքի 22-րդ հոդվածով սահմանվող փորձաքննությունների ձեւերում,

9.նախագծում անհրաժեշտ է սահմանել «ախտաբանաանատոմիական գործունեություն», «ախտաբանաանատոմիական հետազոտություն» եւ «ախտաբանաանատոմիական փորձաքննություն» հասկացությունների բովանդակությունը:
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»ՀՀ օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում   կարգավորման

1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների (այսուհետ` օրենքներ) նախագծերի ընդունման արդյունքումշրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

3. Օրենքների  նախագծերը  բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չեն հակասում: Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Ներկայացված նախագծերի նպատակն է կարգավորել ախտաբանաանատոմիական գործունեության իրականացման գործընթացը, ինչի արդյունքում ակնկալվում է ախտաբանաանատոմիական գործունեության արդյունավետության, վերահսկողության ու հաշվետվողականության բարձրացում:

Հաշվի առնելով, որ կարգավորվող հարաբերությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ առկա չեն, ինչպես նաեւ այն, որ նախագծերի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքները հնարավոր է գնահատել օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո, ուստի վերոնշյալ նախագծերի փաթեթի բյուջետային բնագավառում կարգավորումը ՀՀ պետական բյուջեի մուտքերի մասով հնարավոր չէ գնահատել:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման:

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ վերոնշյալ Նախագծերի ընդունման դեպքում, դրանց կիրարկման արդյունքում տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում զգալի ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները.

1. Կարգավորման ենթակա հարաբերությունները հետեւանքներ չեն առաջացնում տնտեսական աճի եւ ներդրումների ներգրավման վրա:

2. Կարգավորման ենթակա հարաբերությունները չեն ազդում «Գործարարությամբ զբաղվելը» համաթվի բաղադրիչների վրա:

3. ՓՄՁ զարգացման ինդեքսի հաշվարկման հիմքում ընկած ցուցանիշների ցանկը չի ներառում խնդրո առարկա փաստաթղթերի հետ կապված ցուցանիշները:

Հաշվի առնելով վերոնշյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով զգալի ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն: