ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մելիքյանի, Ռաֆիկ Պետրոսյանի, Հերմինե Նաղդալյանի, Վարդան Բոստանջյանի, Արտակ Դավթյանի, Կարինե Աճեմյանի եւ Մկրտիչ Մինասյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը տնտեսական քաղաքականության տեսակետից սկզբունքորեն անընդունելի է համարում նախագծի 3-րդ եւ 6-րդ հոդվածները, քանի որ դրանց ընդունման արդյունքում գործատուին օրենքով կարգելվի աշխատողին ազատել աշխատանքից` նրա կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գործատուն ունի այլ հնարավորություններ` վաթսունհինգ տարին  լրացած աշխատողին աշխատանքից ազատելու համար,  օրինակ` նրա հետ ժամանակավոր աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով:  Արդյունքում, գործատուն ստիպված կլինի աշխատողի հետ կնքել ժամանակավոր պայմանագրեր եւ պարբերաբար երկարացնել կնքված պայմանագրերի ժամկետները, ինչն անհարմար վիճակ կստեղծի աշխատողի համար, եւ կարող է ձեւավորել անբարենպաստ միջավայր` երկարաժամկետ ծրագրեր կազմելու տեսակետից:

Ելնելով շարադրվածից Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2011 թվականի ապրիլի 7-ի N 326-Ա որոշմամբ դիմել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ եւ 114-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետերի` սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար:

Հայտնում ենք նաեւ, որ ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

Կից ներկայացվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի  Հանրապետության  աշխատանքային օրենսգրքում  լրացումներ եւ  փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման դեպքում

«Հայաստանի  Հանրապետության  աշխատանքային օրենսգրքում  լրացումներ եւ  փոփոխություններ կատարելու մասին» ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն չի կարող լինել:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ վերոնշյալ օրենքների նախագծերի ընդունման դեպքում դրանց կիրարկման արդյունքում մրցակցության բնագավառում զգալի ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները.

1. Կարգավորման ենթակա հարաբերությունները հետեւանքներ չեն առաջացնում ապրանքային շուկայում մատակարարների քանակի ուղղակիորեն սահմանափակմանը կամ սահմանափակման հնարավորությանը:

2. միմյանց հետ մրցելու մատակարարների հնարավորության սահմանափակմանը կամ սահմանափակման հնարավորությանը:

3. միմյանց հետ մրցելու մատակարարների շարժառիթների սահմանափակմանը կամ սահմանափակման հնարավորությանը:

Հաշվի առնելով վերոնշյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով զգալի ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ վերոնշյալ օրենքների նախագծերի ընդունման դեպքում, դրանց կիրարկման արդյունքում տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում զգալի ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները.

1. Կարգավորման ենթակա հարաբերությունները հետեւանքներ չեն առաջացնում տնտեսական աճի եւ ներդրումների ներգրավման վրա:

2. «Գործարարությամբ զբաղվելը» համաթվի բաղադրիչները չեն ներառում կարգավորման ենթակա հայցագրերի ընթացակարգերը:

3. ՓՄՁ զարգացման ինդեքսի հաշվարկման հիմքում ընկած ցուցանիշների ցանկը չի ներառում խնդրո առարկա փաստաթղթերի հետ կապված ցուցանիշները:

Հաշվի առնելով վերոնշյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով զգալի ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:
 


Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական ազդեցության գնահատման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշուման համաձայն:

Արդյունքում Նախագիծը`

ա) սոցիալական պաշտպանության ոլորտի վրա ունի դրական ազդեցություն,

բ) ռազմավարական ազդեցության կարգավորման տեuանկյունից ունի բարենպաuտ ազդեցություն եւ ենթակա չէ լրամշակման,

գ) բնագավառի շահառուների վրա ազդեցության կարգավորման տեսանկյունից ունի բարենպաստ ազդեցություն եւ ենթակա չէ լրամշակման:
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ  Ազգային Ժողովի պատգամավորներ Գ.Սահակյանի, Գ. Մելիքյանի, Ռ.Պետրոսյանի,Հ. Նաղդալյանի,Վ. Բոստանջյանի, Ա.Դավթյանի, Կ.Աճեմյանի, Մ. Մինասյանի կողմից օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների, վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: