ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Դավթյանի, Արտակ Զաքարյանի եւ Կարինե Աճեմյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

I. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի`

1. 1-ի հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված դրույթները տարածվում են միայն այն ապրանքների գովազդի նկատմամբ, որոնց համար նախատեսված են սահմանափակումներ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:  Օրենքի  2-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ նախադասությամբ «հովանոցային» է համարվում այդպիսի ապրանքներ արտադրողի կամ վաճառողի եւ ծառայություններ մատուցողի ապրանքային նշանի, ֆիրմային անվանման կամ ցանկացած այլ անհատականացման միջոցի հիշատակումը գովազդում: Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությունը կհանգեցնի այն ապրանքների թաքնված գովազդի հնարավորությանը, որոնց համար օրենքով նախատեսված են սահմանափակումներ (ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, դեղորայք, զենք եւ այլն): Բացի դրանից, դեղագործական բնագավառում դեղի յուրաքանչյուր տեսակի համար գրանցվում է առանձին ապրանքային նշան, չնայած որ թողարկվող արտադրանքի վրա, որպես կանոն, նշվում է նաեւ արտադրողի անվանումը եւ նրա «լոգոն»։ Այս պայմաններում տվյալ դեղի գովազդը կարող է իրականացվել այն ապրանքային նշանով (անվանումով), որը գրանցված է տվյալ դեղամիջոցի համար։ Միաժամանակ նույն անվանումը չի օգտագործվում մեկից ավելի դեղամիջոցների համար, եւ խոսքը կարող է վերաբերել բացառապես ֆիրմային անվանմանը: Ուստի առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությունը դիտարկել միայն ֆիրմային անվանման մասով եւ այն շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30-ը ապրիլի, 1996 թվական, ՀՕ-55, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 10-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «, ֆիրմային անվանման» բառերը».

2. 2-րդ հոդվածն առաջարկում ենք հանել:

II. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունենք:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ  ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականը: 
   

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

                                                                                         
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի /այսուհետ` նախագծեր/ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

Սոցիալական պաշտպանության ոլորտում նախագծերն ունեն չեզոք  ազդեցություն: 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1.«Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների (այսուհետ` օրենքներ)  նախագծերի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների  նախագծերը  բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայասատանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայասատանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

Բազմաթիվ ընկերությունների կողմից արտադրվում կամ առաջարկվում են այնպիսի ապրանքներ կամ ծառայություններ, որոնց գովազդը «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքով արգելված է: «Հովանոցային գովազդ» համարվելու պատճառով այդ ընկերությունները չեն կարողանում միեւնույն ապրանքային նշանով կամ  ֆիրմային անվանումով գովազդել իրենց արտադրության  մեկ այլ ապրանք կամ ծառայություն, որոնց վրա գովազդի նկատմամբ օրենքով նախատեսված սահմանափակումներ չեն գործում:

Նախագծով առաջարկվող փոփոխությամբ վերացվում է վերոնշյալ արգելքը: Արդյունքում նման խնդիր ունեցող տնտեսվարողները հնարավորություն կունենան միեւնույն ապրանքային նշանի, ֆիրմային անվանման կամ ցանկացած այլ անհատականացման միջոցի հիշատակմամբ գովազդել իրենց կողմից արտադրվող կամ առաջարկվող այն ապրանքները կամ ծառայությունները, որոնց գովազդը չի արգելվում: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծերով կարգավորվող շրջանակները առնչվում են հետեւյալ ապրանքային շուկաների հետ. 

  • հեռուստառադիոընկերությունների կողմից գովազդի հեռարձակման ծառայությունների շուկայի,
     
  • այն ապրանքների շուկաների հետ, որոնց նկատմամբ «Գովազդի մասին» ՀՀ օրենքով նախատեսված են սահմանափակումներ:
     
  • Ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլում առանցքային ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է`
     
  • գովազդի հեռարձակման ծառայությունների շուկայում մրցակցային միջավայրի վրա բացասական ազդեցություն` հաշվի առնելով, որ Նախագծերով առաջարկվում է վերահեռարձակող հեռուստառադիոընկերություններին զրկել գովազդի հեռարձակման իրավունքից, որը կբերի գովազդի հեռարձակման ծառայությունների շուկայում մատակարարների քանակի ուղղակի սահմանափակման:
     
  • այն ապրանքների շուկաներում, որոնց նկատմամբ «Գովազդի մասին» ՀՀ օրենքով նախատեսված են սահմանափակումներ,  մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չի հայտնաբերվել:

    Հիմք ընդունելով վերոնշյալը` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցության բնագավառի վրա բացասական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն: 

     
    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
    «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

    Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումը իրականացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» թիվ 1021-Ն որոշմամբ սահմանված կարգով եւ հայտնում է հետեւյալը:

    1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի չընդունման դեպքում դրա հետեւանքները եւ բյուջետային բնագավառի վրա դրանց ազդեցությունը

    Ներկայացված նախագծերի փաթեթի չընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցություն չի ունենա:

    2. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում դրա կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքները եւ բյուջետային բնագավառի վրա դրանց ազդեցության գնահատականը

     Հաշվի առնելով, որ ներկայացված նախագծերի փաթեթով նախատեսվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանապետության օրենքում լրացում կատարել, որի արդյունքում վերահեռարձակող կազմակերպությունները հեռարձակում իրականացնելու համար այլեւս պետական տուրք չեն վճարի, ներկայացված նախագծի ընդունման դեպքում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցում:

    Մասնավորապես, համաձայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հանրապետությունում կարող են գործել առավելագույնը հանրապետական սփռման մեկ եւ մայրաքաղաքային սփռման չորս վերահեռարձակող հեռուստաընկերություն:

    Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման հանրապետական սփռման համար նախատեսված է տարեկան պետական տուրք բազային տուրքի 20.000-ապատիկի չափով, իսկ մայրաքաղաքային սփռման համար` բազային տուրքի 10.000-ապատիկի չափով: Այսինքն, նշված օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտները առավելագույն կնվազեն` (1*20.000.000)+(4*10.000.000)=60 մլն դրամի չափով: