ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ Հարգելի պարոն Աբրահամյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միշա Ստեփանյանի, Խաչիկ Հարությունյանի եւ Վահագն Մախսուդյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կիսում է նախագծի հեղինակների մտահոգությունը Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման վերաբերյալ: Ավելին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Սեւանա լճի արդյունագործական եւ էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման ծրագիրը հաստատելու մասին» N 1755-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով հանձնարարել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը (համակատարող՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն) Սեւանա լիճ թափվող գետերի էկոլոգիական վիճակի բարելավման եւ ձկնաշխարհի վերականգնման նպատակով ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի նիստի «Փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման սխեմային հավանություն տալու մասին» N 3 արձանագրային որոշման 9-րդ կետում՝ Սեւանա լճի ավազանում նոր փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը բացառող փոփոխություն կատարելու վերաբերյալ: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ, համաձայն «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, ոչ անմիջական ազդեցության գոտին Սեւանա լճի ջրահավաք ավազանից դուրս գտնվող ու լճի վրա հնարավոր ազդեցություն ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքն է: Հետեւաբար, նախագծի 1-ին հոդվածով օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվող լրացմամբ փոքր Հէկ-երի կառուցման արգելքի սահմանումը կտարածվի նաեւ Սեւանա լճի ջրահավաք ավազանից դուրս գտնվող գետերի վրա: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ ընդունելով Սեւանի ավազանի անմիջական ազդեցության գոտում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման արգելքի անհրաժեշտությունը՝ առաջարկում ենք օրենքի նախագծով ներկայացված լրացումը կատարել 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի վերջում՝ կետը լրացնելով «ինչպես նաեւ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը:» բառերով: Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկության ընդունման դեպքում: Հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը : Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում
«Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: Եզրակացություն «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի /այսուհետ` Նախագիծ/ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն: ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
«Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման 1. «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չի առաջանա: 2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ կառաջանա, եթե ՓՀԷԿ-երը կառուցեն էնդեմիկ ձկների ձվադրման վայր հանդիսացող գետերի վրա: 3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին առնչվում է, սակայն ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին, պահանջներին չի հակասում: Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է Սեւանա լճի կենտրոնական, անմիջական, ոչ անմիջական ազդեցության գոտիներում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման արգելմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա զգալի ազդեցություն չի նախատեսվում: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում
«Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է` Նախագծով կարգավորվող շրջանակները առնչվում են էլեկտրաէներգիայի, մասնավորապես` հիդրոէլեկտրոկայանների կողմից էներգիայի մատակարարման ծառայությունների շուկաների հետ: Նախագծով արգելվում է Սեւանա լճի կենտրոնական, անմիջական, ոչ անմիջական ազդեցության գոտիներում փոքր հիդրոէլեկտրոկայանների կառուցումը: Ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլում առանցքային ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Նախագծի ընդունմամբ սահմանափակվում է աշխարհագրական տարածքը, որտեղ մատակարարը կարող է գործել: Սակայն հաշվի առնելով, որ սահմանափակումը վերաբերում է միայն Սեւանա լճի կենտրոնական, անմիջական, ոչ անմիջական ազդեցության գոտիներում փոքր հիդրոէլեկտրոկայանների կառուցմանը, Նախագծի ընդունմամբ ՀՀ տարածքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման շուկայում մրցակցության միջավայրի վրա զգալի ազդեցություն չի լինի: Հիմք ընդունելով վերոգրյալը` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: Եզրակացություն «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կապակցությամբ ՀՀ կառավարության 10.09. 2009թ. N1021 որոշման հավելվածով հաստատված կարգի 6-րդ կետի համաձայն բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վորաբերյալ . ՓՀԷԿ-երը, որպես վերականգնվող էներգառեսուրսով աշխատող էներգետիկայի օբյեկտներ, որոշակի դրական ազդեցություն կունենան բնապահպանական տեսակետից: Մասնավորապես դրանց գործարկումը չի ուղեկցվում մթնոլորտ վնասակար նյութերի եւ ջերմոցային գազերի արտանետմամբ: 2.Նորմատիվ իրավական ակտերի նախագծի ընդունման կամ չնդունման դեպքում` դրանց կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքները եւ բյուջետային բնագավառի վրա դրանց ազդեցությունն ըստ ժամկետների. Նկատի առնելով, որ նախագծի նպատակը բնական միջավայրի, կենսաբազմազանության եւ բնական ջրահոսքերում էկոհամակարգերի վրա բացասական ազդեցության կանխարգելումն է, ինչպես նաեւ հաշվի առնելով ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից ներկայացված բյուջեի վրա հավանական ազդեցության մասին եզրակացությունը, գտնում ենք, որ ՀՀ օրենքի հիշյալ նախագծի ընդունման կամ չընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն առաջանում: |