ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ Հարգելի պարոն Աբրահամյան Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արա Բաբլոյանի եւ Մկրտիչ Մինասյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրեսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի. 1. Վերնագրում եւ տեքստում «երեխաների կրծքով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «երեխաներին կրծքով» բառերով: Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին: 2. 1-ին հոդվածի 1-ին մասում «կարգավորվում է» բառերն անհրաժեշտ է փոխարինել «կարգավորվում են» բառերով: 3. 4-րդ հոդվածի՝ 1) համաձայն՝ մանկական հավելյալ սնունդ է համարվում նաեւ վաղ տարիքի երեխաների (12 ամսականից մինչեւ 36 ամսական) համար նախատեսված սնունդը: Ստացվում է, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում, որպես հավելյալ սնունդ, կարող է դիտարկվել եւ արգելվել նաեւ ցանկացած կաթի, հյութի, յոգուրտների գովազդը. 2) անհրաժեշտ է հանել «լիազոր մարմին» հասկացությունը: 4. 5-րդ հոդվածում` 1) «կառավարության» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով. 2) 1-ին մասի 1-ին կետի կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ թե հաստատում, այլ մշակում եւ իրականացնում է Հայաuտանի Հանրապետության ներքին քաղաքականությունը։ Անհրաժեշտ է նկատի ունենալ նաեւ Հայաստանի Հանրապետության Սահ՟մա՟նադրության 89-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված պահանջը, որը սահմանում է. «Կառավարությունն իրականացնում է պետական քաղաքականությունը գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնության պահպանության բնագավառներում:». 3) մասերի համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին։ Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ նախագծի 11-րդ, 17-րդ, 22-րդ հոդվածներին, ինչպես նաեւ 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պարբերություններին։ 5. 6-րդ հոդվածի` 1) 3-րդ մասը «նկատմամբ» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում» բառերով, քանի որ սննդի (այդ թվում՝ նաեւ մանկական սննդի) եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում վերահսկողություն կարող են իրականացնել եւ պատժամիջոցներ կիրառել մի քանի պետական մարմիններ` յուրաքանչյուրն իր մասով: Նույն դիտողությունը վերաբերում է նույն հոդվածի 5-րդ մասին. 2) 5-րդ մասը «ոլորտում» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում» բառերով. 3) 6-րդ մասում պարզ չէ մանկական սննդի եւ հարակից ապրանքների գրանցման իրավական բովանդակությունը: 6. 8-րդ հոդվածի` 1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Կրծքով սնուցման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում են լիազոր մարմինները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով». 2) 2-րդ եւ 3-րդ մասերի դրույթները չեն համապատասխանում հոդվածի վերնագրի պահանջին, ինչը չի բխում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից, որի համաձայն իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին. 3) 2-րդ եւ 3-րդ մասերում խոսք է գնում տեղեկատվական եւ ուսուցողական նյութերի հրապարակման մասին, մինչդեռ պարզ չէ, թե ում կողմից, ինչ կարգով եւ որտեղ պետք է դրանք հրապարակվեն. 4) 3-րդ մասում պարզ չէ, թե ինչ «արգելելու» մասին է խոսքը եւ լիազոր մարմինն ինչ կարգով է այն իրականացնելու։ Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ գտնում ենք, որ օրենքի պահանջներին չհամապատասխանող մանկական սնուցման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների մասին տեղեկատվական եւ ուսուցողական նյութերի հրապարակումն ու տարածումն արգելելու կարգին վերաբերող դրույթները պետք է սահմանվեն սույն օրենքի նախագծով: 7. 9-րդ հոդվածի 1-ին մասի՝ 1) 1-ին կետը հանել, քանի որ տվյալ կետով կարգավորվող հարցն արդեն իսկ կարգավորվում է նախագծին կից ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով. 2) 4-րդ կետում սահմանվում է մանկական սննդի եւ հարակից ապրանքներից նմուշներ վերցնելու եւ փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ դրույթները: Նշված է, որ մանկական սննդի եւ հարակից ապրանքներից նմուշներ վերցնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սակայն փորձաքննության կարգի մասին խոսք չկա: 8. 13-րդ հոդվածի` 1) 1-ին մասի՝ ա. 1-ին կետում «հաստատությունների կողմից» բառերը փոխարինել «հաստատություններում կամ հաստատությունների կողմից» բառերով, բ. 4-րդ կետում նշված «համապատասխան պայմաններ չունեցող առեւտրային կետերի» հասկացությունն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին, գ. 3-րդ կետի եւ 14-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերից հանել «եւ իբրեւ այդպիսին ներկայացվող» բառերը, քանի որ խոսքը վերաբերում է մինչեւ 6 ամսական մանուկներին առաջարկվող հյութերին, թեյին, որոնք չեն կարող ներկայացվել իբրեւ կաթնախառնուրդ. 2) 2-րդ մասում «կետով» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասով» բառով` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջները։ 9. 14-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվող սահմանափակումը հակասում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, քանի որ մի դեպքում խոսքը գնում է մանկական սննդի եւ հարակից ապրանքների գովազդն առեւտրի վայրերում, առողջապահական հաստատություններում եւ այլ վայրերում արգելելու մասին, որը ենթադրում է, որ այն կարող է կատարվել զանգվածային լրատվության միջոցներով, մինչդեռ մյուս դեպքում խոսք է գնում մանկական սննդի եւ հարակից ապրանքների գովազդի ար՟գելման մասին: Այդ կապակցությամբ առաջարկում ենք նախագծի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Մանկան եւ վաղ հասակի երեխաների համար նախատեսված կաթնախառնուրդների եւ հարակից ապրանքների գովազդը եւ խրախուսումն արգելվում է»: 10. 16-րդ հոդվածի 1-ին մասում «բուժաշխատող» բառից առաջ լրացնել «մոր եւ մանկան առողջության պահպանման ոլորտում ընդգրկված» բառերով, քանի որ կան բուժաշխատողներ, որոնք ընդգրկված են կաթնախառնուրդ արտադրող կամ բաշխող կազմակարպությունների աշխատակազմում: 11. 17-րդ հոդվածի՝ 1) 1-ին մասում կոռոպցիոն գործոնը բացառելու համար հստակեցման կարիք ունի, թե մանկական սնունդն ու հարակից ապրանքներն ում կողմից պետք է տրամադրվեն. 2) 1-ին մասի 1-ին կետում ,ծնողական խնամքից զուրկ մնացած երեխաների համարե բառերն անհրաժեշտ է փոխարինել «առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար» բառերով. 3) 3-րդ կետն առաջարկում ենք հանել: 12. 18-րդ հոդվածի՝ 1) 1-ին մասի` ա. 2-րդ կետը «սնունդը,» բառից հետո լրացնել «ընդ որում հավելյալ սնուցման համար նախատեսված դեպքերում նշված տարիքը չպետք է փոքր լինի 6 ամսականից» բառերով, բ. 4-րդ կետում «կաթ» բառն անհրաժեշտ է փոխարինել «կաթի» բառով, գ. 7-րդ կետում «հասցեն» բառն անհրաժեշտ է փոխարինել «գտնվելու վայրը» բառերով` նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 59-րդ հոդվածի պահանջը։ Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին. 2) 2-րդ մասի՝ ա. 2-րդ կետում պարզաբանման կարիք ունի «այլ նմանականացում ենթադրող» արտահայտությունը, մասնավորապես` անհրաժեշտ է նախագծով հստակ նախատեսել կրծքի կաթի հետ «նմանականացում ենթադրող կամ համեմատող» արտահայտությունները, բ. 5-րդ կետում պարզ չեն «նմանեցման» չափանիշները: 13. Անհրաժեշտ է տարանջատել 20-րդ հոդվածով նախատեսված բժշկական հաստատությունների եւ բուժաշխատողների պարտականությունները: Բացի դրանից, 1-ին մասի 2-րդ կետում «ապահովումը» բառն անհրաժեշտ է փոխարինել «կազմակերպումը» բառով: 14. Նախագծում անտեսված է այն հանգամանքը, որ նախագծի կարգավորման ոլորտում գործառույթներ եւ դրանց նկատմամբ վերահսկողության պահանջներն իրականացնող լիազոր մարմինները տարբեր են: Անհրաժեշտ է առանձնացնել երեխաների կրծքով սնուցման խրախուսման վերաբերյալ դրույթները մանկական սննդի շրջանառության վերաբերյալ դրույթներից եւ ըստ այդմ խմբագրել նախագծի 6-րդ եւ 8-րդ հոդվածները: 15. 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ենթակետը, 17-րդ հոդվածի 3-րդ ու 4-րդ կետերը եւ 20-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ եւ 5-րդ ենթակետերը ենթադրում են բյուջետային լրացուցիչ հատկացումների անհրաժեշտություն, ինչը նախատեսված չէ 2012-2014 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով եւ նախագծի ընդուման դեպքում դրանք կմնան առանց ֆինանսական ապահովման: «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չունենք։ «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի անհրաժեշտությունը չկա, քանի որ նույն օրենքով մանկական սնունդը դասվում է հատուկ նշանակության սննդամթերքի շարքում եւ դրա անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը: Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը կարող է մշակել մանկական սննդի չափորոշիչներ: Բացի դրանից՝ 1) 1-ին եւ 2-րդ հոդվածներում «օրենքով» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով։ Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի 1-ին հոդվածներին: 2) 2-րդ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով փա՟՟թեթավորմանը ներկայացվող պահանջներ սահ՟մանված չեն։ Առաջարկում ենք հոդվածից հանել «եւ փաթեթավորմանը» եւ «հարակից ապրանքներ» բառերը: 1) 1-ին հոդվածի տեքստը բովանդակային առումով անհրաժեշտ է խմբագրել եւ համապատասխանեցնել օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությանը։ Մասնավորապես` «ստուգումները եւ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ստուգումների,» բառով. 2) 2-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը։ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ 1) վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն անհրաժեշտ է փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով, քանի որ նախագծի տեքստում միայն մեկ լրացում է նախատեսված. 2) 1-ին հոդվածում անհրաժեշտ է հստակ նշել, թե օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետում որ բառից կամ նախադասությունից հետո է նախատեսվում լրացումը։ Նույն հոդվածում «բովանդակությամբ» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «նոր» բառով` համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի։ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ 1-ին հոդվածում «հետեւյալ նախադասությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հետեւյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ» բառերով` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, իսկ «Կինը» բառը՝ «Կինն» բառով: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրեսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառող մարմինները տարբեր են, ուստի նախագիծն այս տեսքով ընդունելի չէ: Միաժամանակ՝ 2-րդ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ օրենսգրքում նախատեսված չէ 44.14-րդ հոդված։ Բացի դրանից, նույն հոդվածում «բառերից» բառն անհրաժեշտ է փոխարինել «թվից» բառով, իսկ «բառերը» բառը` «թիվը» բառով։ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում «գովազդը» բառն անհրաժեշտ է փոխարինել «գովազդն» բառով։ Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունելի կհամարի ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը` իր կողմից ներկայացված առաջարկություններն ընդունվելու դեպքում: Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Ներկայացնում ենք օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ընդունումից հետո դրանց կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կամ այլ իրավական ակտերի ցանկը եւ ժամանակացույցը` «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ 1) 5-րդ հոդվածի 1-ին մաս` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում - 12 ամիս. 2) 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասեր` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն - 12 ամիս. 3) 8-րդ հոդվածի 2-րդ մաս` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում - 6 ամիս. 4) 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում - 10 ամիս. 5) 10-րդ հոդվածի 1-ին մաս` ՀՀ կառավարության որոշում - 10 ամիս. 6) 11-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասեր` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն - 12 ամիս. 7) 18-րդ հոդվածի 3-րդ մաս` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում - 12 ամիս. 8) 19-րդ հոդվածի 3-րդ մաս` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում - 10 ամիս։ Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականը:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ
«Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», « Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրեսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի
1. Նախագծի կարգավորման արդյունքները. առաջարկվող նախագծերի ընդունման դեպքում կարգավորման արդյունքները կլինեն հետեւյալը. 1) Նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի կրծքով սնուցման ցուցանիշի բարձրացմանը եւ դրան խոչընդոտող գործոնների ազդեցության նվազեցմանը, ինչը վերջնական արդյունքում կհանգեցնի վաղ հասակի երեխաների հիվանդացության եւ մանկական մահացության ցուցանիշի նվազեցմանը: 2) Օրենսդրական այս փոփոխությունները բյուջետային որեւէ նոր պարտավորություն չի առաջացնի: 3) Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում երկիրը լիարժեք կիրականացնի «Կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման միջազգային օրենսգրքին» միանալու վերաբերյալ իր կողմից ստանձնած պարտավորությունները, կապահովի երեխայի առողջ աճի եւ զարգացման նախադրյալ հանդիսացող կրծքի կաթով սնվելու նրա իրավունքը: 2. Նախագիծը չընդունելու դեպքում առողջապահության բնագավառի վրա ազդեցության գնահատման արդյունքները. նախագիծի չընդունման արդյունքում հավանաբար նույն մակարդակին կմնա կամ կնվազի կրծքով սնուցման ցուցանիշը, ինչը կարող է նպաստել վաղ հասակի երեխաների հիվանդացության ու մանկական մահացության մակարդակի որոշակի աճին: 3. Մոր եւ մանկան առողջության պահպանման բնագավառում վարվող քաղաքականության, ինչպես նաեւ համեմատական վիճակագրական տվյալները. մոր եւ մանկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող քաղաքականությունը հենվում է ՀՀ Կառավարություն կողմից հավանության արժանացած «Երեխաների եւ դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարության» վրա, որտեղ որպես կաեւորագույն խնդիր ամրագրված է կրծքով սնուցման խրախուսումը: Այն որպես գերակա խնդիր կարեւորված է նաեւ երկրի հիմնական ռազմավարական փաստաթղթում` «Կայուն զարգացման ծրագրում»: 1995թ. ի վեր «Կրծքով սնուցման խրախուսման ծրագրի» շրջանակներում իրականացվող միջոցառումների շնորհիվ մինչեւ 4 ամսական երեխաների կրծքով կերակրման ցուցանիշը բարձրացել է ավելի քան 3,5 անգամ, հասնելով 2004 թ. 72%-ի, սակայն վերջին տարիներին այն պարբերաբար դրսեւորել է նվազման միտում, ինչը կապված է նաեւ կաթնախարնուրդ արտադրող եւ/կամ բաշխող կազմակերպությունների կողմից իրենց արտադրանքի սպառման խրախուսման արգելված ձեւերի ակտիվացման հետ: Այս դաշտի օրենսդրական կարգավորումը մեծապես կնպաստի բուժաշխատողների գործելակերպի բարելավմանը, մանկան սնուցման հարցերում հանրային իրազեկման եւ մայրերի/խնամողների գիտելիքների եւ հմտությունների բարձրացմանը: 4. Նախագծի կիրարկման արդյունքում կանխատեսող հետեւանքները գնահատելու ժամանակացույցը. Նախագծերի ընդունումից հետո կանխատեսվող հետեւանքները հնարավոր կլինի գնահատել օրենքներից բխող իրավական ակտերի մշակումից եւ կիրարկումից հետո մեկից երեք տարի անց: ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին», Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ « Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին», Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ « Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 2. Օրենքների նախագծերի փաթեթի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 3. Օրենքների նախագծերի փաթեթը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում: Օրենքների նախագծերի փաթեթի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
1.«Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի դրույթներում առկա են ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով սահմանված կոռուպցիոն գործոններ, մասնավորապես` օրենքի նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նշված երեխաներին մանկական սնունդը եւ հարակից ապրանքները լիազոր մարմնի հետ համաձայնեցված կարող են տրամադրվել անվճար կամ ցածր գներով: Նշված հոդվածի 1-ին մասում մանկական սնունդ եւ հարակից ապրանքներ տրամադրողի լիազորությունները սահմանված են ոչ հստակ, ինչն առաջացնում է ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կոռուպցիոն գործոնը: 2. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում։ Եզրակացություն
«Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», « Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրեսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի (այսուհետ` Նախագծեր)` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 18-Ն որոշման համաձայն: Սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագծերն ունեն դրական ազդեցություն: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն: «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվում են վերահսկողության նպատակով մանկական սննդի եւ հարակից ապրանքների ներմուծման, արտադրության, պահեստավորման, վաճառքի, խրախուսման գործունեություն իրականացնող ցանկացած տնտեսվարող սուբյեկտի տարածք առանց նախապես զգուշացնելու մուտք գործելու, փաստաթղթեր պահանջելու իրավասութուններ, ինչը հակասում է տեսչական գործընթացների ոլորտում ՀՀ կառավարության կողմից վարվող ներկայիս քաղաքականությանը եւ կհանգեցնի վարչարարության ավելացմանը: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
մի շարք օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) խրախուսվում է երեխաների կրծքով սնուցումը, եւ արգելվում է մանկական սննդի եւ հարակից ապրանքների գովազդը: Նախագծերի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծերով կարգավորվող շրջանակները առնչվում են մանկական սննդի եւ հարակից ապրանքների շուկաների հետ: Ազդեցության գնահատման բուն գործընթացում պարզվել է, որ վերոնշյալ ապրանքների գովազդի լիակատար արգելքը բասացաբար է անդրադառնում մանկական սննդի եւ հարակից ապրանքների շուկաներում մրցակցային միջավայրի վրա` սահմանափակելով մատակարարների միմյանց հետ մրցելու հնարավորությունը: Սակայն հաշվի առնելով, որ ներկայումս «Գովազդի մասին» ՀՀ օրենքով մանկական սննդի եւ հարակից ապրանքների գովազդի նկատմամբ գործում են մի շարք սահմանափակումներ, Նախագծերի ընդունմամբ ներկայիս մրցակցային միջավայրի վրա բացասական ազդեցությունը զգալի չի լինի: Հաշվի առնելով վերոգրյալը` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ոչ զգալի բասացական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն |