ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արա Նռանյանի եւ Կարեն Վարդանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

«Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ`

«Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` էլեկտրոնային կրիչը սահմանվում է որպես մագնիսական սկավառակ, մագնիսական ժապավեն, լազերային սկավառակ, կիսահաղորդչային եւ այլ նյութական կրիչներ, որոնք օգտագործվում են էլեկտրոնային կամ այլ տեխնիկական միջոցներով տեղեկատվության գրանցման եւ պահպանման համար:

Հարկ ենք համարում նշել, որ ոչ բոլոր էլեկտրոնային կրիչներում կարող են գրանցված լինել հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող ստեղծագործություններ եւ հայտնվել մանրածախ առեւտրի ոլորտում: Այդ առումով էլեկտրոնային կրիչ հասկացությանը սույն օրենքի իմաստով պետք է տրվի այնպիսի սահմանում, որ օրենքում ամրագրված դրույթները կիրառելի լինեն միայն այդ կրիչների նկատմամբ, ինչը հնարավորություն կտա նույնականացնելու ապրանքը կիրառվող` ԱՏԳ ԱԱ դասակարգչի ապրանքների նկարագրի  (ծածկագրի) հետ, մասնավորապես, ապրանքների ներմուծման ժամանակ հիմնախնդիրներ չառաջացնելու նկատառումով:

Ներկայացված օրենքի նախագծի գաղափարն ընդունելի է, սակայն դրա կիրառման հետ կապված առաջանում են մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծումներ են պահանջում:

Մասնավորապես`

1. Նախագծի ընդունման դեպքում օրենքի կիրառումն ապահովելու համար անհրաժեշտ է միաժամանակ լուծել տնտեսավարող սուբյեկտների մոտ առկա ապրանքային մնացորդների դրոշմավորման հարցը: Խնդիրը կայանում է նրանում, որ քննարկվող օրենքի նախագծում անցումային դրույթներ սահմանված չեն, ինչի արդյունքում հարց է առաջանում, թե արդյոք քննարկվող օրենքի` ուժի մեջ մտնելու պահի դրությամբ արդեն իսկ արտադրված կամ ներմուծված սկավառակները ենթակա են դրոշմավորման, թե ոչ: Նման իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ իրացվող չդրոշմավորված սկավառակը միշտ կարող է որակվել որպես օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ արդեն իսկ արտադրված կամ ներմուծված ապրանքային մնացորդ` անկախ նրանից, թե դրանք ում մոտ են գտնվում, արտադրողի, ներմուծողի, թե՝ վերավաճառողի: Բացի դրանից` նշված խնդիրն ավելի է սրվում սկավառակների վերավաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ, քանի որ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սկավառակների դրոշմավորման պարտականությունը կրում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող կամ Հայաստանի Հանրապետությունում դրանք արտադրող անձինք: Միաժամանակ սկավառակների վերավաճառքով զբաղվող անձինք հարկային մարմին դրոշմապիտակներ ստանալու հայտ չեն կարող ներկայացնել, քանի որ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն դրոշմապիտակներ ստանալու հայտի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաեւ հեղինակային եւ (կամ) հարակից իրավունքի իրավատիրոջ հետ կնքված պայմանագիր, ինչը սկավառակների վերավաճառքով զբաղվող անձինք չեն կարող ունենալ: Օրենքի նշված երկու դրույթներն ուղղակիորեն խոչընդոտում են սկավառակների վերավաճառքով զբաղվող անձանց մոտ առկա ապրանքային մնացորդների դրոշմավորումը կազմակերպելու գործընթացին: Չդրոշմավորված սկավառակների իրացումն այդ անձանց համար կարող է առաջացնել ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվություն:

2. «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի     7-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառման հետ կապված` ընդլայնվում է պարտադիր դրոշմավորման ենթակա կրիչների շրջանակը՝ անհրաժեշտություն է առաջանում դրոշմապիտակներ տրամադրել ոչ միայն Հայաստանի Հանրապետություն սկավառակներ ներմուծող անձանց, այլ նաեւ Հայաստանի Հանրապետությունում դրանք արտադրող անձանց, վերջիններիս համար սահմանելով ժամկետ՝ առանց երկարաձգման իրավունքի:

Հաշվի առնելով շարադրվածը՝ առաջարկում ենք նախագծում նախատեսել անցումային դրույթներ՝ սահմանելով նաեւ, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո՝ նկատի ունենալով, որ լիազոր մարմնից դրոշմապիտակների նոր համապատասխան խմբաքանակների պատրաստման եւ այլ կազմակերպչական աշխատանքների իրականացման համար կպահանջվի որոշակի ժամանակ:

3. Նպատակահարմար է օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր` 4-րդ մասով.

«4. Սույն օրենքի կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը:»:

4. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա սկավառակների դրոշմավորումը պարտադիր պայման է մաքսային մարմինների կողմից նշված սկավառակները «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով բաց թողնելու համար: Սակայն կարող են բազմաթիվ դեպքեր լինել, երբ, օրինակ, գիտության, գրականության, մշակույթի, կապի եւ հեռահաղորդակցության ոլորտների որեւէ կազմակերպություն ներմուծում է կրիչ մեկ օրինակից, որն իրացման նպատակով չէ, կամ դրա վրայի տեղեկատվությունը բազմացնելու եւ իրացնելու նպատակ չի հետապնդում (օրինակ` տեղեկատվությունը կարդալու, տեղեկատվությունից օգտվելու, իրազեկելու, ցուցադրելու եւ այլն):  Նշված դեպքերում ոչ իրացման նպատակով ներմուծվող կրիչների պարտադիր դրոշմավորման պահանջը կարծում ենք արդարացված չէ, եւ բազմաթիվ խոչընդոտներ կարող է առաջացնել Հայաստանի Հանրապետությունում գիտության, արվեստի, հեռուստատեսության, ռադիոյի եւ այլ ոլորտների բնականոն գործունեության եւ զարգացման վրա: Ուստի առաջարկում ենք օրենքի նախագծում համապատասխան փոփոխությունների միջոցով կարգավորել նշված խնդիրը:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չունենք:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Հայտնում ենք նաեւ, որ նախագծի ընդունման դեպքում մեկամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» N 644-Ն, «Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող տեսաձայնային մագնիսական կրիչների առավելագույն թույլատրելի քանակը սահմանելու մասին» N 656-Ն եւ «Տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման հսկիչ նշանների (դրոշմապիտակների) արժեքը (գինը) սահմանելու մասին» N 684-Ն որոշումներում:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

         

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հսկիչ նշանների միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի /այսուհետ` նախագծերի/ սոցիալական պաշտպանության ոլորտում  կարգավորման  ազդեցության գնահատման

Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի <Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին> N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերը սոցիալական պաշտպանության ոլորտում ունեն չեզոք ազդեցություն:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հսկիչ նշանների(դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1«Հսկիչ նշանների(դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքների) փաթեթի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների    վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

3. Օրենքների  նախագծերը  բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով հստակեցվում է, որ հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով պարտադիր դրոշմավորման ենթակա են բոլոր տեսակի էլեկտրոնային կրիչները (մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի):

Հաշվի առնելով վերոնշյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում
կարգավորման ազդեցության գնահատման

«Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) հստակեցվում են սահմանումները եւ բացառվում տարընթերցումները:

Նախագծերի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում ապրանքային շուկաների հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային միջավայրի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ինչի արդյունքում օրենքով սահմանված` դրոշմավորման ընթացակարգերը կտարածվեն ոչ թե տեսաձայնային մագնիսական կրիչներ, այլ մագնիսական, օպտիկական, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչներ ներմուծող եւ արտադրող տնտեսավարող սուբյետների վրա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` դրոշմավորման ընթացակարգերի կիրառումը հնարավորություն է ընձեռում հսկողություն սահմանել ներմուծված եւ Հայաստանի Հանրապետությունում արտադրված սկավառակների սպառման իրական ծավալների նկատմամբ, ինչպես նաեւ այն, որ ներկայումս մշակույթի, գիտության, գրականության ստեղծագործությունները հիմնականում ամրագվում են մագնիսական, օպտիկական կամ լազերային կրիչների վրա` գտնում ենք, որ նախագծի ընդունումը կարող է դրականորոն ազդել պետական բյուջեի եկամուտների վրա:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածում, ինչի արդյունքում օրենսգրքի հիշյալ հոդվածի դրույթները կտարածվեն առանց հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ համաձայնության շահույթ ստանալու նպատակով ստեղծագործությունը ոչ թե տեսաձայնային մագնիսական կրիչի վրա, այլ մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների վրա ամրագրելու, տարածելու եւ (կամ) վաճառելու դեպքերի վրա:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածով սահմանված են նաեւ ֆինանսական պատժամիջոցներ` գտնում ենք, որ այլ հավասար պայմաններում (եթե նախագծի ընդունման արդյունքում չնվազեն ստեղծագործությունը մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների վրա ամրագրելու, տարածելու եւ (կամ) վաճառելու ճանապարհով հեղինակային իրավունքների եւ հարակից իրավունքների խախտման դեպքերը) նախագծի ընդունումը կարող է դրականորեն ազդեցություն պետական բյուջեի եկամուտների վրա: