ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն   ՍԱՄՎԵԼ  ՆԻԿՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Նիկոյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերի ամրապնդումը, տարածքային համաչափ զարգացումը համարում է իր գործունեության կարեւոր, գերակա ուղղություններից մեկը եւ այդ նպատակով առաջիկա տարիներին նախաձեռնել է համալիր, համակողմանի մոտեցումներ՝ քայլ առ քայլ անդրադառնալով ու անհրաժեշտ լուծումներ տալով սոցիալական հրատապ խնդիրներին, այդ թվում՝ նաեւ աշխատավարձերին: Այդ լուծումները կներառեն պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի նկատմամբ հավելավճարների սահմանումը, սոցիալական ծրագրերի փաթեթը` սուբսիդավորման տեսքով, ինչպես նաեւ բանկային տոկոսների սուբսիդավորումը:

Ինչ վերաբերում է օրենքի նախագծով առաջարկվող լուծմանը` հիմնական աշխատավարձի նկատմամբ հավելումներ սահմանելուն, ապա դրա ընդունման դեպքում այն մասնավոր հատվածում կհանգեցնի աշխատուժի վրա կատարվող լրացուցիչ ծախսերի ավելացման եւ կարող է էապես խոչընդոտել լրացուցիչ ներդրումները, ինչպես նաեւ կարող է առկա աշխատատեղերի կրճատման առիթ դառնալ, իսկ ծրագրի իրականացումը միայն մեկ տարվա՝ 2012 թվականի համար, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ կպահանջի 165.0 մլն դրամ:

Բացի դրանից, նախագծի ընդունման դեպքում էապես կավելանան համայնքային բյուջեների ծախսերը, եւ համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի, այդ ծախսերը պետք է փոխհատուցի պետությունը:

Նկատի ունենալով, որ նախագծով նախատեսվող լրացումը ենթադրում է լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն, որի համար ինչպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի նախագծով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2011-2013 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 859-Ն որոշմամբ համապատասխան միջոցներ նախատեսված չեն, ուստի դրա ընդունման դեպքում այն կմնա առանց ֆինանսական ապահովման:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը։

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը: 
  

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

  ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի ընդունման դեպքում.

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առաջարկվող  փոփոխության ընդունման դեպքում առողջապահության համակարգի աշխատավարձի եւ սոցվճարների ծախսերը կավելանան շուրջ 300.0 մլն դրամով, ինչը ենթադրում է ՀՀ պետական բյուջեի ծախսային մասի ավելացում 300,0 մլն դրամով:
 

Սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն 
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական ազդեցության կարգավորման տեuանկյունից` բնագավառի վրա ունի բացասական ազդեցություն,

բ) բնագավառի շահառուների վրա ազդեցության կարգավորման տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի նախագծի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն, քանի որ Նախագծով կառաջանան լրացուցիչ ֆինանսական ծախսեր բարձր լեռնային բնակավայրերում գործունեություն իրականացնող ընկերությունների համար: 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) սահմանվում են բարձր լեռնային բնակավայրերում աշխատողների հիմնական աշխատավարձին հավելումների նվազագույն չափեր:

Նախագծի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է ներդնել բարձր լեռնային բնակավայրերում աշխատելու համար աշխատողներին վճարվող հավելման նվազագույն չափեր` ծովի մակերեւույթից 2000-3000 մետր բարձրության վրա գտնվող բնակավայրերի համար` վարձու աշխատողի պաշտոնային նվազագույն դրույքաչափի 20 տոկոսի, իսկ 3000 մետր եւ ավելի բարձրության վրա գտնվող բնակավայրերի համար` վարձու աշխատողի պաշտոնային նվազագույն դրույքաչափի 30 տոկոսի չափով:

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ պարբերության «ա» ենթակետի համաձայն, եկամուտ են համարվում աշխատանքի վարձատրությունը եւ դրան հավասարեցված այլ վճարումներ:

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման օբյեկտ են հանդիսանում, մասնավորապես`

1) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները եւ դրանց հավասարեցված եկամուտները,

2) վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձն ու դրան հավասարեցված եկամուտները;

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի թիվ 352 որոշման 5-րդ կետի «ա)» ենթակետով հաստատված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների եւ դրանց հավասարեցված եկամուտների (այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների) ցանկի համաձայն, հավելումները (հավելավճարները) համարվում են աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ եւ դրանց հավասարեցված եկամուտներ:

Հետեւաբար, Նախագծով առաջարկվող` աշխատավարձի հավելումները կհանգեցնեն վարձու աշխատողների համար` հարկվող եկամտի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման օբյեկտի, իսկ գործատուների համար` պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման օբյեկտի չափերի մեծացման:

Միաժամանակ, բարձր լեռնային բնակավայրերում աշխատելու համար աշխատողներին հավելումների վճարման պարագայում այդ հավելումների (ինչպես նաեւ այդ հավելումների նկատմամբ հաշվարկվող` գործատուի կողմից կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարների) չափով կնվազեցվի գործատուների հարկվող շահույթը, ինչը նշանակում է, որ այլ հավասար պայմաններում, այդ գումարների 20 տոկոսի չափով կկրճատվի պետական բյուջե հավաքագրվող շահութահարկի գումարը:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, կատարվել են համապատասխան հաշվարկներ, որոնց արդյունքները ցույց են տալիս, որ Նախագծի ընդունումը կարող է որոշակիորեն ավելացնել պետական բյուջեի եկամուտները (եկամուտների ավելացման կոնկրետ չափը հնարավոր չէ որոշել, քանի որ դրա համար անհրաժեշտ է ունենալ աշխատավարձերի չափերի բաշխվածությունը եւ հավելում ստացողների թվաքանակը):

Բացի այդ, Նախագծով նախատեսվող լրացումը բերում է լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության, սակայն համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով վերջինիս չափը հնարավոր չէ որոշել, բացառությամբ ՀՀ պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերի, որոնց գծով 2012 թ. կառաջանա շուրջ 165.0 մլն դրամի լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն: