ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Նիկոյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե   Բիշարյանի, Մարզպետունի Մանուկյանի եւ Իշխան Խաչատրյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

1. 1-ին հոդվածով նախատեսված երիտասարդության օրը մայիսի 7-ին նշելու առաջարկությունը լրացուցիչ հիմնավորման եւ քննարկման կարիք ունի:

Ինչ վերաբերում է նշված տոնը ոչ աշխատանքային օր սահմանելուն, ապա հայտնում ենք, որ այն չի բխում աշխատանքային հարաբերությունների կողմերի շահերից, մասնավորապես, գործատուից պահանջվում են լրացուցիչ ֆինանսական միջոցներ աշխատուժի վրա կատարվող ծախսերում, երբ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված գործատուն աշխատողին աշխատանքի է ներգրավում ոչ աշխատանքային` տոնական կամ հիշատակի օրը, ինչպես նաեւ աշխատավարձ ստանալու հնարավորությունից են զրկվում գործավարձով կամ ժամավարձով վարձատրվող աշխատողները, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ոչ աշխատանքային օրերին չեն աշխատելու:

Բացի վերը նշվածից, Սոցիալական իրավունքների եվրոպական հանձնաժողովի վերլուծությունների համաձայն, Եվրոպական վերանայված սոցիալական խարտիային միացած երկրներում ոչ աշխատանքային պետական տոները վեցից տասնյոթն են, իսկ Հայաստանում արդեն իսկ սահմանված է տասնվեց ոչ աշխատանքային տոնական եւ հիշատակի օր:

2. 2-րդ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 538-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբեր ամսվա երրորդ կիրակի օրը նշվում է որպես գյուղատնտեսության աշխատողի օր: Ձկնաբուծությունը հանդիսանում է գյուղատնտեսության ոլորտներից մեկը եւ այդ առումով ձկնաբույծի օրն արդեն իսկ նշվում է:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում հնարավոր փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի օգոստոսի 27-ի N 719-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ: Աշխատանքային խումբը որոշակի չափանիշներ հիմք ընդունելով, առաջադրել է ելակետային այնպիսի սկզբունքներ ու մոտեցումներ, որոնց հիման վրա պետք է ընտրվեն եւ պետական տոնացույց ընդգրկվեն մեզանում նշվող տոներն ու հիշատակի օրերը: Ընտրության համար ելակետային համարվող պայմանների հետ մեկտեղ կարեւորվել է նաեւ մասնագիտական բնույթ ունեցող տոները պետական տոնացույց չներառելու հանգամանքը: Նման մոտեցման նպատակն օրենքով առավել ընդհանուր ճանաչողություն, ազգային-գաղափարական հենք, հասարակական-սոցիալական պահանջ ու բովանդակային խորն իմաստ ունեցող տոներն ամրագրելն է, ապա դրանց կազմակերպման տոնահանդեսային մշակույթի ձեւավորումն ու տոնածիսական արժեհամակարգի իմաստավորումը: Բացի դրանից, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ այժմ մշակվում է օրենքի նախագիծ, որը հնարավորություն կընձեռի մասնագիտական տոները սահմանել համապատասխան գերատեսչության կողմից:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:

 Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրված է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի   բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի նախագծի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

Սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն
 
«Տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական ազդեցության կարգավորման տեuանկյունից` բնագավառի վրա չունի ռազմավարական ազդեցություն,

բ) բնագավառի շահառուների վրա ազդեցության կարգավորման տեսանկյունից ունի բացասական ազդեցություն:  

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է երիտասարդության տոնին, ձկնաբույծի օրվան, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում հիշատակի եւ տոն օրերի՝ շաբաթվա ոչ աշխատանքային օրերի հետ համընկնելու դեպքում հաջորդ աշխատանքային օր տեղափոխելուն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: