ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Նիկոյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի, Զարուհի Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի, Անահիտ Բախշյանի, Լարիսա Ալավերդյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

«Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Գաղափարական առումով Լյուստրացիայի մասին օրենքներն ընդունվել են հիմնւսկւսնում արեւելաեվրոպական նախկին սոցիալիստական պետությունների կողմից՝ 90-ականների սկզբներին կոմունիստական վւսրչւսկարգից ձերբազատվելու համար: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից նմանատիպ օրենքներ ընդունել են Մերձբալթյան հանրապետությունները եւ Վրաստանը: ԱՊՀ անդամ որեւիցե երկիր նման օրենք չի ընդունել: Միաժամանակ նշված օրենքների հիմքում դրված է նախկինում սոցիալիստական պետությունների իշխող կոմունիստական կոաակցությունների եւ հատուկ ծառայությունների ղեկավար անձնակազմի դեմ պայքարի գաղափարը: Մասնավորապես, մտցված են սահմանափակումներ այդ ժամանակահատվածի պաշտոնյաների պետական պաշտոն զբաղեցնելու համար: Ներկայացված նախագիծը վերաբերվում է միմիայն հատուկ ծառայությունների հետ գաղտնի կամ բացահայտ համագործակցող անձանց: Նշված մոտեցումը ողջամիտ չէ, քանի որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը կազմավորվելու ընթացքում հռչակվել է որպես ՀԽՍՀ իրավահաջորդ, որի շնորհիվ Հայաստանում չեն իրականացվել նախկին կոմկուսի պաշտոնյաների կամ ԽՍՀՄ ՊԱԿ-ի եւ ՆԳՆ-ի աշխատողների հետապնդումներ:

Անհրաժեշտ է նաեւ նկատի ունենալ, որ մարդիկ, ԽՍՀՄ ժամանակ համագործակցելով հատուկ ծառայությունների հետ, դրանով հակաիրավական արարք չեն կատարել, այլ աջակցել են համապատասխան պետական մարմինների գործառույթների իրականացմանը:

Հայաստանի Հանրապետության անկախության հանրաքվեից անցել է 20 տարի, խնդրահարույց է օրենքի ընդունման նպատակահարմարությունը:

2. Իրավական առումով՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի.

2) օրենքով սահմանված կարգով ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների դադարեցումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովի որոշմամբ իրավաչափ չէ եւ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածին, որի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենքով նախատեսված դեպքերում միայն Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է պաշտոնանկ անել համայնքի ղեկավարին:

3. Բացի դրանից՝

1) նախագծում անհրաժեշտ է հստակեցնել գաղտնազերծման միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորմանը, կարգավիճակին եւ գործունեությանը վերաբերող դրույթները: Այսպես` նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում սույն հոդվածով սահմանված կարգով կազմավորվում է միջգերատեսչական հանձնաժողով»: Իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է հանձնաժողովի կազմը եւ վերջինիս կանոնադրությունը: Սակայն 8-րդ հոդվածի «ա» կետի համաձայն  հանձնաժողովը` ձեւավորումից հետո մեկամսյա ժամկետում մշակում եւ հաստատում է իր կանոնադրությունը.

2) նախագծի տրամաբանության շրջանակներում գաղտնազերծման միջգերատեսչական հանձնաժողովը գաղտնազերծման իր աշխատանքները պետք է սկսի հենց հանձնաժողովի կազմից՝ բացառելով իր անդամների մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատելու կամ համագործակցելու հանգամանքը.

3) գաղտնազերծման միջգերատեսչական հանձնաժողովի անդամները չեն կարող վարձատրվել, քանի որ նրանք լինելով համապատասխան մարմինների աշխատողներ արդեն իսկ ստանում են համապատասխան վարձատրություն: Պարզ չէ նաեւ, թե ինչ չափանիշներից ելնելով է Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովելու հանձնաժողովի անդամների վարձատրությունը.

4) 8-րդ հոդվածի «է» կետում պարզ չէ, թե ինչ կարգով է հանձնաժողովը վարելու հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց ռեեստրը.

5) 4-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի կապակցությամբ հայտնում ենք, որ նախագծում պարզ չէ, թե ինչ կարգով է գնահատվելու գաղտնազերծման ենթակա անձանց վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ ինչ կարգով են գրանցվելու եւ հաշվառվելու հիշյալ անձինք.

6) 9-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետի համաձայն  հանձնաժողովը պարտավոր է հանդես գալ դատարանում: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ միջգերատեսչական հանձնաժողովը չունենալով պետական մարմնի կարգավիճակ չի կարող հանդես գալ դատարանում.

7) 6-րդ հոդվածից անհրաժեշտ է հանել «քաղաքապետերը» բառը, քանի որ քաղաքապետը նույնպես հանդիսանում է համայնքի ղեկավար.

8) 11-րդ հոդվածի «ե» կետում խոսվում է հանձնաժողովի կայացրած եւ սահմանված կարգով ուժի մեջ մտած որոշումները կատարելու մասին: Պարզ չէ, թե հանձնաժողովն ինչպիսի որոշումներ պետք է կայացնի եւ ինչ կարգով դրանք պետք է ուժի մեջ մտնեն:

Ելնելով վերոհիշյալից գտնում ենք, որ գաղտնազերծման միջգերատեսչական հանձնաժողովին վերապահված լիազորությունները կարող են իրականացվել միայն պետական մարմնի կողմից եւ այդ առումով անընդունելի ենք համարում նախագծով սահմանված հանձնաժողովի կարգավիճակի եւ լիազորությունների շրջանակին վերաբերող դրույթները:

4. Նախագիծն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոններին, մասնավորապես`

1) 1-ին հոդվածում «սահմանում է» բառերն անհրաժեշտ է փոխարինել «կարգավորում է» բառերով.

2) 2-րդ հոդվածի 1-ին մասի կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ գաղտնազերծման հետ կապված որեւէ հարաբերություն չի կարգավորվում: Այդ առումով նշված մասից անհրաժեշտ է հանել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ» բառերը.

3) 3-րդ հոդվածի 2-րդ մասի կետերի համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ նախագծի 4-րդ, 8-րդ, 9-րդ եւ 11-րդ հոդվածներին.

4) «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում «խմբագրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «բովանդակությամբ» բառով:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ խնդիրն արդիական չէ եւ «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ու դրա հետ ներկայացված օրենքների  նախագծերի ընդունման անհրաժեշտությունը չկա:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրված է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Եզրակացություն
«Գաղտնազերծման  (լյուստրացիայի)  մասին», « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի /այսուհետ` նախագծեր/ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

Սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագծերը  ունեն  չեզոք ազդեցություն:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում։



ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գաղտնազերծման /լյուստրացիայի/ մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական  գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Գաղտնազերծման /լյուստրացիայի/ մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական  գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների (այսուհետ` օրենքներ) նախագծերի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների նախագծերի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում լրացում կատարելու  մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը եւ կամ չընդունումը բյուջետային բնագավառում թե մուտքերի եւ թե ելքերի գծով կարգավորման ազդեցության չի հանգեցնում:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գաղտնազերծման  (լյուստրացիայի) մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի  Հանրապետության օրենքում  լրացում  կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու  մասին»,  «Ոստիկանության  մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական  օրենսգրքում  լրացում  կատարելու  մասին»  եւ  «Պետական ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու  մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է գաղտնի ծառայությունների հետ համագործակցած պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց գաղտնազերծմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գաղտնազերծման  (լյուստրացիայի) մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական  օրենսգրքում  լրացում  կատարելու մասին»  եւ  «Պետական ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գաղտնազերծման  (լյուստրացիայի) մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի  Հանրապետության օրենքում  լրացում  կատարելու մասին», «Դատախազության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու  մասին», «Ոստիկանության մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական  օրենսգրքում լրացում  կատարելու մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: