ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Նիկոյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Ստյոպա Սաֆարյանի, Լարիսա Ալավերդյանի եւ Արմեն Մարտիրոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատել հանրակրթական ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները` իրենց մասնակցության վճարի մասով:

Հաշվի առնելով կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի ու օլիմպիադաների նշանակությունը՝ դպրոցականների կրթական մակարդակի բարձրացման եւ ուսման նկատմամբ հետաքրքրության խթանման տեսանկյունից, հայտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունման նպատակադրումը, ընդհանուր առմամբ, համարում ենք ընդունելի:

Սակայն ներկայացված տեսքով օրենքի նախագծի ընդունումը համարում ենք ոչ նպատակահարմար` կապված այն հանգամանքի հետ, որ օրենքի նախագծի ընդունման պարագայում կարող են ստեղծվել հարկումից խուսափելու որոշակի ռիսկեր: Մասնավորապես, օրենքի նախագծով առաջարկվող արտոնությունների տրամադրման պարագայում շատ տնտեսավարող սուբյեկտներ կարող են, օրինակ, օլիմպիադաների անվան տակ կազմակերպել տարաբնույթ կրթական միջոցառումներ` դրանով իսկ խուսափելով ավելացված արժեքի հարկի վճարումից եւ անհարկի բարդացնելով արդյունավետ հարկային վարչարարության իրականացումը: Հետեւաբար, հարկումից խուսափելու հնարավորությունները կրճատելու նպատակով անհրաժեշտ է հստակ սահմանել օրենքի նախագծում կիրառվող հասկացությունները:

Միաժամանակ, հայտնում ենք, որ, օրենքի նախագծի ընդունմամբ պայմանավորված, նշված ռիսկերը կառավարելու նպատակով նախագծում համապատասխան վերանայումներ կատարվելու պարագայում Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստակամ է քննարկելու օրենքի նախագծի լրամշակված տարբերակը:

Ելնելով շարադրվածից` հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված տեսքով օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ, հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Տեղեկացնում ենք, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:  
 

 Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

«Ավելացված արժեքի հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում  կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

Սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագիծն ունի դրական ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Նախագծի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի եւ օլիմպիադաների մասնակցության վճարն ավելացված արժեքի հարկից ազատելուն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:  



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) գիտակրթական եւ հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման աշխատանքները, ինչպես նաեւ հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները` իրենց մասնակցության վճարի չափով ազատվում են ավելացված արժեքի հարկից:

Նախագծի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ կարգավորվող շրջանակները չեն առնչվում ապրանքային շուկաների հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների կազմակերպումը դրանց մասնակցության վճարների մասով ազատել ավելացված արժեքի հարկից:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ պետական բյուջեի եկամուտների վրա նախագծի ընդունման ազդեցությունը կլինի բացասական:

Ինչ վերաբերում է նախագծի` պետական բյուջեի ծախսերի վրա ազդեցությանը, ապա հայտնում ենք, որ նախագծի ընդունումը կհանգեցնի պետական բյուջեի ծախսերի նվազման, ինչի վերաբերյալ ավելի կոնկրետ գնահատական ներկայացնելը հնարավոր չէ` պայմանավորված նախագծի 1-ին հոդվածով նշված միջոցառումների` ըստ առանձին ծրագրերի բացվածքների բացակայությամբ: