ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Նիկոյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Զարուհի Փոստանջյանի, Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Ստյոպա Սաֆարյանի եւ Ար-մեն Մար-տիրոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրում եւ առաջին հոդվածում «եւ այլ ազգերի ցեղասպանության» արտահայտությունն անորոշ է եւ տարամեկնաբանությունների ու տարընթերցումների տեղիք կարող է տալ: Այդ ձեւակերպումն ինքնին խնդիրներ է հարուցում եւ հստակեցման կարիք ունի:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված նախագծերի փաթեթի վերաբերյալ եզրակացություն կարող է տալ միայն իր կողմից ներկայացված հարցադրման հստակեցման դեպքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Օրենքների նախագծերի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրված է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականը: 
  

 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության  դատապարտման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի /այսուհետ` նախագծերի/ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

Սոցիալական պաշտպանության ոլորտում նախագծերն ունեն չեզոք ազդեցություն:
 


ԵԶՀԱԿԱՁԸՂԹՅԸՂՆ

«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» եւ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» եւ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելուն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի  բնապահպանության
բնագավառում  կարգավորման

1.«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` փաթեթ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Փաթեթի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Փաթեթը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում:

Փաթեթի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

««Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը կամ չընդունումը ՀՀ պետական բյուջեի մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում: