ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Աբրահամյան Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահագն Մախսուդյանի եւ Խաչիկ Հարությունյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կիսում է նախագծի հեղինակների մտահոգությունը Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման վերաբերյալ: Միեւնույն ժամանակ խնդրի ամբողջական կարգավորման նպատակով առաջարկում ենք նախագիծը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդվածով` «Հոդված 2. Սույն օրենքը չի տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման լիցենզիա ստացած իրավաբանական անձանց վրա:»: Այդ կապակցությամբ նախագծի 2-րդ հոդվածը համարել 3-րդ հոդված: Օրենսդրական տեխնիկայի պահանջները պահպանելու նպատակով առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածում «խմբագրությամբ» բառը փոխարինել «բովանդակությամբ» բառով: Հայտնում ենք նաեւ, որ Սեւանա լիճ թափվող գետերի էկոլոգիական վիճակի բարելավման եւ ձկնաշխարհի վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի նիստի N 3 արձանագրային որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 30 արձանագրային որոշման 22-րդ կետով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի նիստի «Փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման սխեմային հավանություն տալու մասին» N 3 արձանագրային որոշման 9-րդ կետով հավանության արժանացած փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման սխեմայի հավելվածի «Սեւանա լճի ավազան» բաժինը` բացառելով լճի ավազանում նոր ՓՀԷԿ-երի կառուցումը: Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում: Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում: Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում` «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 հոդվածով, համաձայն ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման` իրականացվել է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատում, համաձայն որի` նախագիծը սոցիալական պաշտպանության ոլորտում ունի չեզոք ազդեցություն: «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: ««Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է Սեւանա լճի անմիջական ազդեցության գոտում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման արգելմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է` Նախագծով արգելվում է Սեւանա լճի կենտրոնական, անմիջական, ոչ անմիջական ազդեցության գոտիներում փոքր հիդրոէլեկտրոկայանների կառուցումը: Ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլում առանցքային ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Նախագծի ընդունմամբ սահմանափակվում է աշխարհագրական տարածքը, որտեղ մատակարարը կարող է գործել: Սակայն հաշվի առնելով, որ սահմանափակումը վերաբերում է միայն Սեւանա լճի կենտրոնական, անմիջական, ոչ անմիջական ազդեցության գոտիներում փոքր հիդրոէլեկտրոկայանների կառուցմանը, Նախագծի ընդունմամբ ՀՀ տարածքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման շուկայում մրցակցության միջավայրի վրա զգալի ազդեցություն չի լինի: Հիմք ընդունելով վերոգրյալը` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: 1. «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ`օրենք) նախագծով նախատեսվող լրացումը վերաբերում է Սեւանա լճի անմիջական ազդեցության գոտում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման արգելմանը` հետեւապես դրա ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ հետեւանքներ չեն կարող առաջանալ: 2. Օրենքի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ կարող են առաջանալ, քանի որ` 1) փոքր հիդրոէլեկտրակայանների համար անհրաժեշտ ջրառը` նվազեցնելով գետերի բնականոն հոսքը, խոչընդոտում է ձկների, մասնավորապես, իշխանի բնական վերարտադրությանը եւ բացասական ազդեցություն է ունենում բնական ջրահոսքերի էկոհամակարգի վրա, 2) բացասական ազդեցություն կունենա Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակների բնական վերարտադրությունն ապահովելու եւ ձվադրավայրերը պահպանելու գործընթացի վրա, քանի որ այդ ձկնատեսակները ձվադրում են լիճ թափվող գետերում, իսկ ձվադրման ժամանակահատվածում ջրի քանակական եւ որակական հատկանիշների ապահովումը շատ կարեւոր պայման է: 3) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը պահանջում է հողհատկացում, դերիվացիոն կառույցների եւ խողովակաշարերի տեղադրում, ինչը բացասական ազդեցություն կունենա կենսաբազմազանության վրա, 3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին ուղղակիորեն առնչվում է սակայն այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում, այլ նպաստում է այդ uկզբունքների եւ պահանջների պահպանմանը: Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ««Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի կապակցությամբ ՀՀ կառավարության 10.09.2009թ. թիվ 1021-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 6-րդ կետի համաձայն բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ 1. Նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման առարկան եւ արդյունքները. Նախագծով առաջարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արգելել Սեւանա լճի ավազանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը` հաշվի առնելով բնական ջրհոսքերում ջրային էկոհամակարգի, մասնավորապես ձկնային աշխարհի վրա բացասական ազդեցությունը: Նախագծի ընդունումը կնպաստի Սեւանա լճի ավազանում ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ջրի քանակական եւ որակական անհրաժեշտ պայմանների ապահովմանը: 2 Նորմատիվ իրավական ակտի նախագծի ընդունման կամ չընդունման դեպքում` դրանց կիրարկման ադյունքում կանխատեսվող հետեւանքները եւ բյուջետային բնագավառի վրա դրանց ազդեցությունն ըստ ժամկետների. Ելնելով վերոգրյալից եւ նկատի ունենալով, որ Նախագիծը միտված է սահմանելու Սեւանա լճի ավազանում բնական միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցմանը, մի շարք ձկնատեսակների բազմացմանը, ինչպես նաեւ հիմք ընդունելով ««Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին կից ներկայացված վերոնշյալ նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին տեղեկանքը, գտնում ենք, որ Նախագծի ընդունումը կամ չընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի եւ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնի: |