ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


  
  
 Հարգելի պարոն Աբրահամյան
 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայցագրերը քննարկելու կարգի մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

1. Օրենքների նախագծերը չեն համապատասխանում հավասար իրավաբանական ուժ ունեցող այլ իրավական ակտերի դրույթներին: Նախագծերով թերի են կարգավորվում այնպիսի հարաբերություններ, որոնք արդեն իսկ մանրամասն եւ համապարփակ կարգավորված են համապատասխան բնագավառներին վերաբերող հատուկ օրենքներով:

2. Օրենքների նախագծերում առկա են այլ իրավական ակտերի նորմերի անհարկի կրկնություններ: Այսպես, վարչական ակտի ընդունմանն առնչվող դիմումների ու բողոքների մասով նախատեսված իրավահարաբերություններն արդեն իսկ մանրամասն կարգավորված են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որով հստակ սահմանված են դիմում կամ բողոք ներկայացնելու եւ քննարկելու կարգն ու պայմանները: Միաժամանակ, անձանց դիմումների ու բողոքների քննարկման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են այլ բազմաթիվ օրենքներով` «Տեղեկատվության ազատության մասին», «Հարկերի մասին», «Լիցենզավորման մասին» եւ այլն, իսկ ոչ պետական կազմակերպություններում դիմումների եւ բողոքների հետ կապված հարցերը կարգավորված են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ օրենքներով:

Ինչ վերաբերում է անձանց առաջարկությունների հետ կապված հարաբերություններին, ապա դրանք կարգավորվում են քաղաքացիների առաջարկությունների մասով դեռեւս ուժի մեջ գտնվող «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մարտի 16-ի ՀՕ-41-Ն օրենքով:

Բացի դրանից, օրենքների նախագծերն ինքնին համապարփակ եւ լրիվ չեն կարգավորում քաղաքացիների դիմումների, բողոքների եւ առաջարկությունների հետ կապված հարաբերությունները: Ավելին, բազմաթիվ հոդվածներում հղումներ են պարունակվում տարբեր իրավական ակտերին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքին, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ այլն:

Հարկ է նշել, որ միեւնույն մարմնի նոր ընդունած իրավական ակտը չպետք է հակասի նախկինում ընդունված եւ ուժի մեջ մտած՝ հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: Միեւնույն մարմնի ընդունած՝ հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջեւ հակասությունների առկայության դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը` համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի պահանջների: Հաշվի առնելով նշվածը՝ գտնում ենք, որ ներկայացված օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը չկա:

3. «Հայցագրերը քննարկելու կարգի մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծում հարկ է նկատի ունենալ այն, որ՝

1) 3-րդ հոդվածի 1-ին մասի`

ա. 3-րդ կետում «ձեռնարկություն,» բառն անհրաժեշտ է հանել` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում նման հասկացություն չի նախատեսվում,

բ. 4-րդ կետն անհրաժեշտ է խմբագրել, մասնավորապես, հանել «(տպագիր, ձեռագիր)»  բառերը: Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ ամբողջ տեքստին,

գ. 5-րդ կետում «Բողոք» հասկացությունն անհրաժեշտ է խմբագրել` նկատի ունենալով այն հանգամանքը, որ բողոքի նպատակն է նաեւ իրավունքների վերականգնումը, իրավունքների եւ շահերի պաշտպանությունը,

դ. 6-րդ կետն անհրաժեշտ է խմբագրել, քանի որ հասարակական եւ պետական շահերը պաշտպանվում, կարգավորվում են՝ համապատասխան օրենքների պահանջներին համապատասխան,

ե. 9-րդ կետում հստակեցման կարիք ունեն «փաստաթղթի վավերապայմանները», «բնակության եւ առաքման հասցեն», «ողջամիտ հստակ բովանդակություն» եւ «կենտրոնական գրասենյակ» հասկացությունները,

զ. 11-րդ կետում լրացուցիչ պարզաբանման կարիք ունի «հատուկ հայցագիր» հասկացությունը.

2) 3-րդ հոդվածի 2-րդ մասն անհրաժեշտ է հանել` նկատի ունենալով այն, որ այդ դրույթը սույն օրենքի կարգավորման առարկա չէ.

3) 7-րդ հոդվածի 1-ին մասում հստակեցման կարիք ունի «անհապաղ» հասկացությունը, իսկ 2-րդ մասում` «առանձին օրենք» հասկացությունը.

4) 10-րդ հոդվածի 3-րդ մասում հստակեցման կարիք ունի «ողջամիտ անհրաժեշտ պատճառ» հասկացությունը: Միաժամանակ հայտնում ենք, որ հոդվածում նախատեսված դրույթներն արդեն իսկ կարգավորվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

5) 12-րդ հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է խմբագրել, մասնավորապես, հստակեցման կարիք ունի «անհատական ավելի սեղմ ժամկետներ» հասկացությունը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսված իրավահարաբերություններն արդեն իսկ կարգավորված են Հայաստանի Հանրապետության առանձին օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ  դրանք մեկ միասնական իրավական ակտով լրացուցիչ կարգավորելու կարիքը չկա, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարվել գործող օրենքներում:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքների  նախագծերի փաթեթի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում «Հայցագրերը քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը կընդունվի օրենքի ընդունումից հետո երկամսյա ժամկետում:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`  ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


  
  
 

Եզրակացություն

«Հայցագրերը  քննարկելու կարգի մասի», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքը  ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ «Վարչական  իրավախախտումների  վերաբերյալ  Հայաստանի  Հանրապետության օրենսգրքում  լրացում  կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Հայցագրերը քննարկելու կարգի մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի մուտքերի փոփոխության` պայմանավորված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող լրացմամբ (պատժամիջոցների գծով), որի չափը հնարավոր չէ կոնկրետ գնահատել` ելնելով խախտումների անկանխատեսելիության փաստից, իսկ ՀՀ պետական բյուջեի ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայեցագրերը քննարկելու կարգի մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի վերաբերյալ

«Հայեցագրերը քննարկելու կարգի մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում: 


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
 ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայցագրերը քննարկելու կարգի մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում 
 

«Հայցագրերը քննարկելու կարգի մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

Եզրակացություն

«Հայցագրերը քննարկելու կարգի մասին»,«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի /այսուհետ` նախագծեր/ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
 

Նախագծերի  սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը իրականացվել է ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի « Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 18-Ն որոշման համաձայն:

Սոցիալական պաշտպանության  ոլորտում նախագծերն ունեն չեզոք ազդեցություն:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայցագրերը քննարկելու կարգի մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման 

1.«Հայցագրերը քննարկելու կարգի մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Նախագծերի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է: 


ՏԵՂԵԿԱՆՔ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅՑԱԳՐԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵԸՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Հայաստանի Հանրապետության «Հահցագրերը քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես ՀՀ Սահմանադրության պահանջով, այնպես էլ էական բացով, գոյություն ունեցող քաղաքացիական հարաբերությունների ծավալուն ոլորտում, որը իրավական կարգավորման անհրաժեշտություն ունի: Տվյալ իրավահարաբերությունների կարգավորման սուբյեկտներ ի թիվս այլոց հանդիսանում են նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձիք, որոնց իրավունքների եւ պարտականությունների, սահմանափակումների եւ պատասխանատվության հետ կապված հարցեր են կարգավորվում այդ ակտով, ուստի այդ նորմատիվ իրավական ակտը համաձայն ՀՀ սահմանադրության 83.5.  հոդվածի եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ  հոդվածի 4-րդ մասի` կարող է լիմնել միայան օրենք:
 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՎՅԱԼ ՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացիների եւ իրավաբանական անձանց ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց` առաջարկությունները, դիմումները եւ բողոքները ուղղված  պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ կազմակերպություններին, տվյալ ժամանակահատվածին բնորոշ իրավական դաշտին համապատասխան,  իրավական կարգավորման են ենթարկվել` մինչեւ 24.11. 1999 թվականը` «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ գանգատները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքով, դրա գործողությունը դադարել է պայմանավորված` «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին » ՀՀ օրենքի ընդունմամբ, որը գործել է մինչեւ 18.02.2004 թվականը, այն ուժը կորցրել է դիմումների եւ բողոքների մասով եւ մնացել գործողության մեջ միայան առաջարկությունների մասով`  «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ:

2005 թվականի նոյեմբերի 27-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27.1. հոդվածում ամրագրված է`  Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հաuարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավաuու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատաuխան uտանալու իրավունք: Սակայն փաստորեն դիմումների եւ բողոքների հետ կապված իրավահարբերությունները կարգավորում են միայան  «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, որը ընդգրկում է այդ իրավահարաբերությունների մի մասը, ինչպես կարգավորման օբյեկտների, այնպես էլ կարգավորող սուբյեկտների առումով, մասնավորապես կարգավորված են հանրային հարաբերությունների կարգավորման ոլորտի հետ կապված դիմումները, քաղաքացիաիրավական հարաբերությունների այլ ոլորտները այդ մասով բաց են, բացի այդ կարգավորված են միայան վարչական մարմիններին ուղղված դիմումները, որոնք ներառում են` Հայաuտանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական եւ տարածքային կառավարման, ինչպեu նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները,  այսինքն բաց են մնում ինչպես պետական իշխանության օրենսդիր եւ  դատական մարմինները, այնպես էլ պետական այլ մարմիններ եւ հիմարկներ, պետական եւ ոչ պետական կազմակերպություններ, ձեռնարկություններ որոնք հանդիսանում են այդ հարաբերությունների լիիրավ մասնակից եւ էական կարգավորիչ դեր ունեն հասարակական հարաբերությունների առանձին ուղղություններում, այդ իսկ պատճառով նրանց ուղղված դիմումների եւ բողոքների լուծման կարգը պետ է իրավական կարգավորում ունենա: Հանրահայտ է, որ յուրաքանչյուր երկրում դեմոկրատիայի ծավալման եւ կատարելագործման պայմաններում առանձնահատուկ նշանակություն է uտանում հայցագրերի, մասնավորապես քաղաքացիների առաջարկությունների, դիմումների եւ բողոքների ճիշտ ու ժամանակին քննարկումը:

Հայցագրերի քննարկումը` քաղաքացիների իրավունքների եւ oրենքով պաշտպանվող նրանց շահերի խախտման փաuտերին արձագանքելու, այդ խախտումները վերացնելու եւ կանխարգելելու լրջագույն միջոց են:

Այսպիսով ՀՀ Սահմանադրության 27.1. հոդվածի պահանջը ապահովելու, դրանով իսկ հասարակական հարաբերությունների մի ծավալուն եւ էական ուղղություն  իրավական կարգավորում ապահովելու նպատակով անհրաժեշտ է ընդունել նորմատիվ իրավական ակտ` «Հայցագրերը քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, որը կկանոնակարգի հայցագրերի` դիմումների, բողոքների եւ առաջարկությունների ինստիտուտը, սահմանելով դրանց մասնակից սուբյեկտները, բնորոշումները, տարբերակումները, լուծման կարգը, իրավական հետեւանքները, բողոքարկման մեխանիզմները եւ պատասխանատվությունը:
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ  ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԵՎ  ԲՈՂՈՔՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

««Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանարապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է` «Հայցագրերը քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանարապետության օրենքի ընդունմամբ:
 


ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանարապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է` «Հայցագրերը քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանարապետության օրենքի ընդունմամբ, որով ապահովվում է կեղծված վավերականության պայմաններ պարունակող հայցագրերի ներկայացման դեպքերում վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: