ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
          ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ 
                     
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Աբրահամյան
 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Օրենքների նախագծերին կից ներկայացված հիմնավորման համաձայն օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ մայրերի համար օրենսդրորեն սոցիալական երաշխիքների սահմանմամբ, նյութական եւ բարոյական խրախուսման միջոցների ամրագրմամբ, սակայն օրենքների նախագծերի փաթեթից բացակայում են ինչպես սոցիալական երաշխիքները, այնպես էլ` նյութական խրախուսման միջոցները:
Կարեւորելով ներկա ժողովրդագրական փոփոխությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնամուխ է եղել ժողովրդագրական միասնական քաղաքականության իրականացմանը: Նախ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 27 արձանագրային որոշմամբ հաստատվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը եւ ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը (այսուհետ` ռազմավարություն), որով սահմանվեցին միջին եւ երկարաժամկետ հատվածում (2009-2035 թթ.) իրականացվելիք քայլերը: Ռազմավարությամբ ամրագրված առաջնահերթությունները կարճաժամկետ հատվածում կյանքի կոչելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի ընդունում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ամենամյա պետական ծրագիր:

Այդ առաջնահերթություններից ամենաէականը, թերեւս, ծնելիության մակարդակի բարձրացումն է, որն ուղղակիորեն կապված է ծնունդների նյութական խրախուսման հետ: Այսպես`

1) 2008 թվականից ներդրվել է «Ծննդօգնության պետական հավաստագիր» նպատակային ծրագիրը, որով ծննդօգնությունը դարձել է անվճար, բարձրացել է հղիների նախածննդյան հսկողության (կանանց կոնսուլտացիաների կողմից հաշվառված հղիների) վաղ հաշվառման ցուցանիշը.

2) նորածնային եւ վաղ հասակի երեխաների բժշկական սպասարկման ծառայությունների ուժեղացման եւ բուժօգնության որակն ու մատչելիությունը բարելավելու նպատակով 2011 թվականի հունվարի 1-ից գործում է 0-7 տարեկան երեխաների հավաստագրի համակարգի ներդրման ծրագիրը: Ընդ որում, 2012 թվականի հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախատեսվում է մինչեւ 10 տարեկան երեխաների բոլոր տեսակի առողջապահական ծառայությունները, այդ թվում? երեխայի հիվանդանոցային բուժումն անվճար ապահովելու նպատակով տրամադրել հավաստագրեր.

3) ընտանիքում առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում տրվում է միանվագ 50.000 դրամ նպաստ, իսկ երրորդ եւ հաջորդ երեխայի համար միանվագ նպաստի չափը կազմում է 430.000 դրամ: Ընդ որում, 2012 թվականի հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախատեսվում է 2014 թվականից 3-րդ եւ ավելի երեխայի ծննդյան դեպքում կիրառել նոր մոտեցում. 3-րդ եւ 4-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանել մեկ մլն դրամ, 5 եւ ավելի երեխայի ծննդյան դեպքում` 1.5 մլն դրամ.

4) աշխատող կանայք մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը կարող են գտնվել երեխայի խնամքի արձակուրդում, ընդ որում, մինչեւ երեխայի երկու տարեկան դառնալը, որպես եկամտի փոխհատուցում, արձակուրդում գտնվող ծնողին տրվում է երեխայի խնամքի ամսական նպաստ, որի չափը կազմում է ամսական 18.000 դրամ.

5) երիտասարդ ընտանիքներին աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշմամբ ներդրվել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը: 2010-2011 թվականների ընթացքում ծրագրի մեկնարկից սկսած` արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկեր է ստացել 656 երիտասարդ ընտանիք` 4 մլրդ 976 մլն դրամ ընդհանուր ծավալով:

Նշվածից բացի` գնահատելով եւ հաշվի առնելով երեք եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների հիմնական կարիքները, մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել «Երեք եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին պետական աջակցության տրամադրման հայեցակարգին եւ հայեցակարգի իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որի նպատակն է, ի լրումն ներկայումս իրականացվող շարունակական ծրագրերի, ընդլայնել երեք եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը եւ միջոցառումները նպատակաուղղված են ծնունդների նյութական խրախուսմանը` ապահովելով կոնկրետ սոցիալական երաշխիքներ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, գնահատելով ներկայացված փաթեթի բարի նպատակադրումները, այնուամենայնիվ, հաշվի առնելով շարադրվածը,  օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ընդունումից հետո դրա կատարումն ապահովող «Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը կընդունվի 3  ամիս հետո:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի փաթեթի կարգավորման ազդեցության գնահատականը: 
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ


  

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի հեղինակած «Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն չեն պարունակում:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
 
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է բազմազավակ մայրերի հետ կապված իրավահարաբերություններին, ինչպես նաեւ նրանց շնորհվող կոչումներին եւ մեդալներին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  եւ «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող: 

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքների)  ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
   
3. Օրենքների նախագծերը  բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չեն հակասում: Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

Եզրակացություն
«Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր)` վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին»  N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերը սոցիալական պաշտպանության  ոլորտում  ունեն չեզոք ազդեցություն:
 

Եզրակացություն
«Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր)` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նշված  նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ հայտնում ենք, որ դրանց թե ընդունումը, եւ թե չընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցություն չի թողնում: Դրա հետ միաժամանակ «Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ենթադրում է լրացուցիչ բյուջետային ծախսեր, որի գնահատման վերաբերյալ եզրակացություն հնարավոր է տալ  ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի  «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1021-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն կազմված ծախսերի ֆինանսական գնահատականի ներկայացման պարագայում:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ 
օրենքների ընդունման անհրաժեշտության 

«Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհարժեշտությունը պայմանավորված է Հայաստանի  Հանրապետության բազմազավակ մայրերի համար օրենսդրորեն սոցիալական երաշխիքներ սահմանելու, նյութական եւ բարոյական խրախուսման միջոցներ ամրագրելու, հանրապետությունում ծնելիությունը խթանելու միտումներով: