ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
  ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ

  պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


 

Հարգելի պարոն Աբրահամյան
 
 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

1. 1-ին հոդվածով սահմանված օրենքի կարգավորման առարկան հստակեցման կարիք ունի, քանի որ պարզ չէ, թե գյուղատնտեսության բնագավառում ո՛ր հարաբերությունները պետք է կարգավորվեն ներկայացված նախագծով, այդ բնագավառին առնչվող որ հարաբերություններն են արդեն իսկ կարգավորված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ որո՛նց իրավական կարգավորումը պետք է նախատեսվի այլ օրենքներով:

Բացի դրանից, հոդվածի 2-րդ մասում տեղին  չէ գյուղի զարգացումը սույն օրենքի նախագծում ներառելը, քանի որ գյուղի զարգացումը բազմագործոն է եւ առնչվում է պետական կառավարման ու քաղաքականության բոլոր ոլորտներին: Այդ նկատառումով ամբողջ նախագծից պետք է հանվեն գյուղի զարգացմանը վերաբերող դրույթները:

2. 3-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 1-ին կետից հանել «մշակմանը, վերամշակմանը» բառերը.

2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) գյուղատնտեսական ապրանք արտադրողներ` ֆիզիկական, իրավաբանական անձինք, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերեր, որոնք զբաղվում են գյուղատնտեսական մթերքի եւ հումքի արտադրությամբ,».

3) 4-րդ կետում «գյուղացիական տնտեսություն» հասկացության սահմանումն անհրաժեշտ է խմբագրել՝ հաշվի առնելով միջազգայնորեն ընդունված այն մոտեցումը, համաձայն որի «գյուղացիական տնտեսությունը» բնութագրվում է մի շարք չափորոշիչներով, մասնավորապես, տնտեսությանը պատկանող հողամասերի չափերով, գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակով, ապրանքայնության մակարդակով եւ այլն: Բացի դրանից, «գյուղատնտեսական» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «մթերքի եւ հումքի ապրանքային» բառերով:

Մասն առաջարկում ենք լրացնել նոր հասկացությամբ հետեւյալ խմբագրությամբ. «գյուղատնտեսական արտադրանք՝ գյուղատնտեսական արտադրության արդյունքում ստացված գյուղատնտեսական հումք եւ մթերք, որը չի մշակվել եւ (կամ) վերամշակվել.»:

Հասկացությունների սահմանումների խմբագրումներն անհրաժեշտ է հաշվի առնել նախագծի ամբողջ տեքստում:

3. 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը խմբագրման կարիք ունի, քանի որ անհասկանալի են «գյուղատնտեսության ներճյուղային կառուցվածք» եւ «բարձր ավելացված արժեք»  ունեցող  արտահայտությունները:

4. 7-րդ հոդվածում, որպես գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման պետական քաղաքականության հիմնական ուղղություն, դիտարկվել է պետական աջակցությունը` 9 ուղղությամբ, սակայն հաջորդ հոդվածներում անդրադարձ է կատարվել միայն 4 ուղղությանը: Ընդ որում, 19-րդ հոդվածով նախատեսվում է, որ, գյուղատնտեսական նշանակության հողերի պաշտպանության եւ դրանց բերրիության բարձրացման միջոցառումներ իրականացնելիս, գյուղատնտեսական ապրանք արտադրողներն ստանում են պետական աջակցություն հակակարկտային համակարգերի շահագործման, ինչպես նաեւ պարարտանյութերի, թունաքիմիկատների ձեռքբերման համար, մինչդեռ նպատակահարմար է դիտարկել նշված պետական աջակցության ստացումը ոչ թե յուրաքանչյուր տարի, այլ առանձին տարիների համար` նշված աջակցության անհրաժեշտության առաջացման դեպքում: Այդ իսկ պատճառով առաջարկվում է մասնավորեցնել նշված աջակցության ձեւերը (թունաքիմիկատների, պարարտանյութերի ձեռքբերում եւ այլն), քանի որ դրանց ուղղվածությունը, ըստ անհրաժեշտության, հստակեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշակվող եւ մշակվելիք ծրագրերում: Միաժամանակ առաջարկում ենք 7-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի`

ա. 1-ին կետում «խորացումը» բառը փոխարինել «շարունակումը» բառով,

բ. 2-րդ կետում «մակարդակի բարձրացումը» բառերը փոխարինել «ապահովումը» բառով,

գ. 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11) գյուղատնտեսությունում հարկային արտոնությունների տրամադրումից բազմակողմանի աջակցության գործիքների կիրառման համակարգի անցման մեխանիզմների մշակումը եւ ներդրումը»,

դ. 12-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12) գյուղատնտեսական հողատեսքերի մելիորատիվ վիճակի բարելավումը՝ աղազերծումը, գրունտային ջրերի մակարդակի կարգավորումը.»,

ե. 18-րդ կետում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «գյուղատնտեսական» բառով.

2) 2-րդ մասի`

ա. 6-րդ կետում շարադրված դրույթը տեղափոխել նշված հոդվածի 1-ին մաս,

բ. 9-րդ կետից հանել «օրգանական գյուղատնտեսության արտադրության ձեւավորմանն աջակցությունը» բառերը, քանի որ այն կրկնում է 1-ին մասի 13-րդ կետին:

 5. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման բնագավառներում «իրականացնում է սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով վերապահված իրավասություններ», ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 89-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված պահանջներին, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված գործառույթներ ու լիազորություններ:

6. 9-րդ հոդվածի 1-մասի՝

1) 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսվում է գյուղատնտեսական ապրանք արտադրողների նկատմամբ հատուկ (բարենպաստ) հարկային եւ մաքսային քաղաքականության կիրառում, իսկ  10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով առաջարկվում է սննդամթերքի շուկայի կարգավորման համար իրականացնել հարկային տարբերակված քաղաքականություն` նախապատվությունը տալով սահմանամերձ եւ բարձր լեռնային տարածքներին:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ ներկայումս գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գյուղատնտեսության ոլորտի համար արդեն իսկ սահմանված են մի շարք հարկային արտոնություններ: Մասնավորապես`

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկատուները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի, ինչպես նաեւ հիմնական միջոցների եւ այլ ակտիվների իրացումից ստացված եւ այլ եկամուտների մասով, եթե վերջիններիս տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը,

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հարկվող եկամուտը որոշելիս գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկատուների մոտ համախառն եկամուտը նվազեցվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի չափով, ինչպես նաեւ այլ գործունեությունից ստացված եկամուտների չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական եւ այլ գործունեությունից ստացված եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը,

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարում իրականացված` ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառությունը չի գերազանցել 58,35 միլիոն դրամը, տվյալ օրացուցային տարում ավելացված արժեքի հարկ վճարող են համարվում այդ գործարքների հարկվող շրջանառությունը 58,35 միլիոն դրամը գերազանցելու պահից` 58,35 միլիոն դրամը գերազանցող մասի համար,

«Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որն ուժի մեջ է մտել 2012 թվականի ապրիլի 28-ին, հողի հարկ եւ գույքահարկ վճարող անձինք ազատվում են իրենց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի 2008 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար օրենքն ուժի մեջ մտնելու պահին չվճարված գույքահարկից եւ հողի հարկից, ինչպես նաեւ այդ պարտավորությունները սահմանված ժամկետներում չվճարելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերից եւ տուգանքներից։ Միաժամանակ, գույքահարկ եւ հողի հարկ վճարող այն ֆիզիկական անձինք, որոնք մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ փաստացի կատարել են 2008 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար գույքահարկի եւ հողի հարկի վճարումները, սակայն ունեն դրանց մասով հաշվարկված եւ չվճարված տույժեր, օրենքն ուժի մեջ մտնելու պահից ազատվում են չվճարված տույժերը վճարելուց,

 «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքների համար հողի հարկ վճարողները 1994 թվականի եւ հետագա տարիների համար ազատված են հողի հարկից, ինչպես նաեւ հողի հարկը սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված տույժերից,

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տնամերձ, այգեգործական (ամառանոցային) եւ բնակելի տան շինարարության եւ դրա սպասարկման համար հատկացված եւ որպես սեփականություն նրանց անցած հողերի եւ ամրակայված գույքի պետական գրանցում կատարելու համար սահմանված է բազային տուրքի 5-ապատիկի չափով պետական տուրք` բացառությամբ սահմանամերձ, լեռնային եւ ծայրամասային բնակավայրերի, որոնց համար սահմանված է բազային տուրքի 30 տոկոսի չափով պետական տուրք, ինչն իրենից նույնպես ներկայացնում է սահմանամերձ եւ բարձր լեռնային տարածքների զարգացմանն ուղղված քաղաքականության տարր,

Բարենպաստ մաքսային քաղաքականության կիրառման կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արդեն իսկ կիրառվում են մի շարք արտոնություններ, մասնավորապես, գյուղատնտեսության մեջ օգտագործվող գրեթե բոլոր սարքավորումների, ինչպես նաեւ մի շարք սերմացուների եւ հատիկաբույսերի ներմուծումն ազատված է ինչպես մաքսատուրքի, այնպես էլ` ԱԱՀ-ի վճարումից.

2) 4-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերով առաջարկվում է գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայում պետական միջամտությունների միջոցով իրականացնել գների կարգավորում, որն անընդունելի է, քանի որ ագրարային ոլորտում գնային ուղղակի կարգավորման քաղաքականության որդեգրումը` առանց տնտեսական արդյունավետության գնահատման եւ ազատ գնագոյացման մեխանիզմների հետ գնումային կամ ապրանքային միջամտությունների առավելությունների համեմատական հիմնավորման, կարող է հանգեցնել անցանկալի հետեւանքների (օրինակ` ոլորտում շահութաբերության մակարդակի չհիմնավորված աճի կամ նվազման, որը ռիսկային է Հայաստանում գյուղատնտեսական սահմանափակ ռեսուրսների ոչ լիարժեք օգտագործման տեսանկյունից): Միաժամանակ հայտնում ենք, որ 2011 թվականի սեպտեմբերի 15-ից Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է ԱՀԿ-ի պետական գնումների համաձայնագրին, որը նաեւ սահմանում է գնումների գործընթացներում որեւէ խտրականության բացառումը:

Ելնելով շարադրվածից՝ առաջարկում ենք նախագծից հանել 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ,  4-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերը.

3) 3-րդ կետում «տեղական ապրանք  արտադրողներից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերով՝ ելնելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն պահանջից, որ ցանկացած անձ ունի գնման գործընթացին մասնակցելու իրավունք (ներառյալ օտարերկրյա ֆիզիկական անձինք, կազմակերպություններ կամ քաղաքացիություն չունեցող անձինք):

7. 10-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին ենթակետը հակասում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին` համաձայն որի դրամավարկային քաղաքականությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.

2) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) գյուղական տարածքներում փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացում.»:

8. 12-րդ հոդվածի՝

1) 1-ին մասից  հանել «(այսուհետ` եռամյա)» բառերը.

2) 7-րդ մասում «օգոստոսի 1-ը» բառերը փոխարինել «մայիսի 1-ը» բառերով:  Վերջինս պայմանավորված է բյուջետային գործընթացի հետ կապված աշխատանքների կատարման հետ:

9. Խմբագրել 13-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված փորձագիտական հանձնաժողովի կազմում անկախ փորձագետներ, գյուղատնտեսական արտադրանք արտադրողներ, իրացնողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ կարող են ընդգրկվել միայն կամավորության սկզբունքով:

10. 14-րդ հոդվածի  2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված պետական ծրագրի եռամյակի յուրաքանչյուր տարվա հասանելիք ֆինանսավորման չափը նվազման առումով անփոփոխ թողնելուն վերաբերող դրույթն ընդունելի չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) գործընթացի շրջանակներում եռամյա ծրագրերի ֆինանսավորման չափերը յուրաքանչյուր տարի, անհրաժեշտության դեպքում, կարող են փոփոխվել, այդ թվում նաեւ` նվազման միտումով: Բացի դրանից,  նպատակահարմար չէ պետական ծրագրի եւ ենթածրագրերի փորձաքննության կարգի, իրականացման ընթացքի վերաբերյալ  դրույթների  ներառումը նախագծում: Ուստի առաջարկում ենք նախագծից հանել 14-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը, քանի որ նշված` դրանցում ամրագրված դրույթների կիրառումն էականորեն կնվազեցնի Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների ճկունության մակարդակը՝ գերակայությունների եւ ֆինանսական միջոցների առումով:

11. 15-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Գյուղատնտեսության ոլորտում պետական միասնական քաղաքականությունը եւ համապատասխան տարածքային նպատակային ծրագրերը մշակվում եւ իրականացվում են սույն օրենքին եւ այլ իրավական ակտերին համապատասխան:»:

12. 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի`

1) «զ» ենթակետում «մթերումը» բառը փոխարինել «մթերատվությունը» բառով.

2) «ժբ» ենթակետում «առաջնային անհրաժեշտ» բառերը փոխարինել «կենսապես կարեւորագույն» բառերով.

3) «ժգ» ենթակետը «գյուղատնտեսական» բառերից հետո լրացնել «հիմնական» բառով:

13. 18-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետական աջակցությամբ գյուղատնտեսական ոլորտի ապահովագրության իրականացումը եւ պետության կողմից ապահովագրական վճարների սուբսիդավորումն ընդհանրապես կիրառելի չեն:

Նշված հանգամանքներով պայմանավորված, դեռեւս վաղաժամկետ ենք համարում նախագծում գյուղատնտեսական ոլորտի ապահովագրությանն անդրադառնալը եւ կարծում ենք, որ նման քայլերը կարող են շուկայում խեղաթյուրել ապահովագրական պոլիսների գները եւ չարաշահումների պատճառ դառնալ:

Հարկ ենք համարում նշել, որ  «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ եւ 9-րդ կետերի համաձայն Հայաստանի Հանրապետությունում գյուղացիական տնտեսությունները հնարավորություն ունեն ապահովագրվել բնական աղետներից: Սակայն, հաշվի առնելով, որ գյուղատնտեսության  ապահովագրությունը  ռիսկերի  գնահատման եւ կառավարման տեսանկյունից ապահովագրության բարդ տեսակ է, բավականին բարձր արժեք ունի,  դժվար հասանելի է գրեթե բոլոր գյուղացիական տնտեսություններին: Խնդրո առարկա հարցի կարգավորման նպատակով աշխատանքներ են իրականացվում ոլորտում ռիսկերի գնահատման գործընթացը հեշտացնելու եւ ապահովագրությունն էժան եւ գյուղական տնտեսություններին հասանելի դարձնելու ուղղությամբ: Այդ կապակցությամբ բանակցություններ են տարվում նաեւ Համաշխարհային բանկի հետ` Հայաստանի Հանրապետության բնական աղետների ռիսկերի գնահատման քարտեզագրումն իրականացնելու համար:

Վերջինիս իրականացման արդյունքում հնարավոր կլինի պատկերացում կազմել ըստ տարածաշրջանների առկա ռիսկերի եւ դրանց ապահովագրման համար անհրաժեշտ վճարների չափի մասին:

14. 20-րդ հոդվածով նախատեսվում է սննդամթերքի շուկայում գների պետական կարգավորմանն ուղղված ապրանքային միջամտություն: Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հունվարի 3-ի N ՀՆ-0503-1 որոշման, Հայաստանի Հանրապետությունն անցել է ազատ գների եւ սակագների համակարգի՝ բացառությամբ հանրային ծառայությունների պետական կարգավորման ոլորտների, որոնց նկատմամբ սահմանվում է հստակ եւ հիմնավորված սակագնային քաղաքականություն: Ուստի, պետությունը կարող է միջամտել նախագծով սահմանված գյուղատնտեսական արտադրանքի գների կարգավորմանը՝ բացառապես ֆորս-մաժորային իրավիճակներում:

15. 22-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «պաշտոնական վիճակագրական տեղեկատվական պետական մարմնի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «պետական վիճակագրություն իրականացնող մարմնի» բառերով.

2)   4-րդ մասի 1-ին կետում «որոշումները» բառը փոխարինել «հրամանները» բառով,   2-րդ կետից հանել «եւ տեղական ինքնակառավարման» բառերը:

16. Առաջարկում ենք հանել 23-րդ հոդվածը, քանի որ գյուղատնտեսության ոլորտում պաշտոնական վիճակագրության վարումն արդեն իսկ կարգավորվում է «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի 4-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն հաշվառումն անցկացվում է յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ, իսկ 2-րդ կետի համաձայն գյուղատնտեսական հաշվառումն անցկացնելու մասին որոշումն ընդունվում է ոչ ուշ, քան գյուղատնտեսական հաշվառումն սկսելուց մեկ տարի առաջ:

17. Առաջարկում ենք հանել 24-րդ հոդվածի 2-րդ մասը, քանի որ այն հակասում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1.1-ին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի  47-րդ հոդվածի 4.2-րդ մասերի պահանջներին:

18. Նախագիծը ենթադրում է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող պետական աջակցության ձեւերի եւ ծավալների ընդլայնում, սակայն նախագծում եւ դրա ընդունման հիմնավորման մեջ որեւէ կերպ անդրադարձ չի կատարվում նշված աջակցությունից ակնկալվող արդյունքներին: Ընդ որում, որպես պետական աջակցության տարատեսակ նախատեսվել է սուբսիդիաների տրամադրումը, մինչդեռ աջակցության ձեւերն անհրաժեշտության դեպքում կարող են դիտարկվել մշակվելիք ծրագրերի (եռամյա ծրագրեր) շրջանակներում: Ուստի առաջարկում ենք նախագծից հանել սուբսիդիաների տրամադրման վերաբերյալ դրույթները:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված տեսքով օրենքի նախագծի ընդունմանը: Միաժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ համանման օրենքի նախագիծ մշակվել է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարությունում, օրենքի նախագծի հեղինակին առաջարկում ենք համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ՝ օրենքի նախագծի կարգավորման առարկայի եւ իրավահարաբերությունների շրջանակի ճշգրտման գործում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կազմակերպել քննարկումներ Հայաստանի Հանրապետության գյուղի եւ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության եւ դրա կատարումն ապահովող միջոցառումների համատեքստում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության  Ազգային  ժողովում  քննարկելիս,  հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Ներկայացնում ենք օրենքի նախագծի ընդունման դեպքում ընդունումից հետո դրա կատարումն ապահովող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կամ այլ իրավական ակտերի ցանկը եւ ժամանակացույցը`

10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 4 ամիս,

12-րդ  հոդվածի  4-րդ մաս՝ Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշում, 3 ամիս

13-րդ  հոդվածի  4-րդ մաս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 4 ամիս,

18-րդ  հոդվածի  4-րդ մաս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 5 ամիս,

20-րդ  հոդվածի 3-րդ մաս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 5 ամիս:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`           ՏԻԳՐԱՆ   ՍԱՐԳՍՅԱՆ


   
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ  ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում


Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
 

Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման


Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծով նոր կարգավորումներ չեն նախատեսվում, ոլորտում գործող գյուղանտեսական ապրանքարտարդողների եւ իրավաբանական անձանց համար վարչական ընթացակարգեր եւ լրացուցիչ ծախսեր չեն առաջանում եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման



«Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) սահմանվում են գյուղատնտեսության ոլորտի պետական կարգավորման նպատակները, հիմնական ուղղությունները, գյուղատնտեսական մթերքի, արտադրանքի շուկայի պետական կարգավորման  ձեւերը:

Նախագծի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծերով կարգավորվող շրջանակները առնչվում են գյուղատնտեսական արտադրանքի շուկաների հետ:

Ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլում հայտնաբերվել է`
 

  •  Նախագծի 20-րդ հոդվածով նախատեսվում է գների պետական կարգավորում, որը կարող է բերել միմյանց հետ մրցելու մատակարարների հնարավորության սահմանափակման.
  • Նախագծով նախատեսվում են ոլորտում պետական օժանդակության մի շարք ուղիներ, որը կախված իրականացման եղանակից պարունակում է մրցակցության բնագավառի վրա բացասական ազդեցության ռիսկեր,
  • Սակայն հաշվի առնելով, որ Նախագծով առաջարկվում են ոլորտի աշխուժացման եւ գյուղմթերքների արտադրության  խթանման մի շարք ուղիներ, վերջինս կբերի գործունեության միջավայրի բարելավման, որն էլ իր հերթին կբերի ոլորտում գործող սուբյեկտների թվի աճի եւ երկարաժամկետ հատվածում մրցակցության միջավայրի վրա կունենա դրական ազդեցություն:

Հաշվի առնելով վերոգրյալը` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության բնագավառի վրա ոչ զգալի բասացական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ  ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման



1. «Գյուղատնտեսության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա, քանի որ առաջարկվող օրենքով նախատեսվում է կարգավորել այն հասարակական հարաբերությունները, որոնք ծագում են գյուղատնտեսական ապրանք արտադրողների, քաղաքացիների, իրավաբանական անձանց եւ գյուղատնտեսության զարգացման ոլորտի պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ:

1. «Գյուղատնտեսության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա, քանի որ առաջարկվող օրենքով նախատեսվում է կարգավորել այն հասարակական հարաբերությունները, որոնք ծագում են գյուղատնտեսական ապրանք արտադրողների, քաղաքացիների, իրավաբանական անձանց եւ գյուղատնտեսության զարգացման ոլորտի պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3  Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում եւ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին ու պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունն առկա է, սակայն չի ներկայացվում համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:
 
 

Եզրակացություն
«Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի /այսուհետ` Նախագիծ/ վերաբերյալ  սոցիալական պաշտպանության ոլորտում  կարգավորման ազդեցության գնահատման

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 հոդվածով, համաձայն ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման` իրականացվել է «Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատում, համաձայն որի` նախագիծը սոցիալական պաշտպանության ոլորտում ունի դրական ազդեցություն:
 

Եզրակացություն
«Գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի նախագծի կապակցությամբ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ


Ներկայացված տեսքով Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել պետական բյուջեների եկամուտների նվազեցմանը (մասնավորապես` Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ եւ 4-րդ ենթակետերով նախատեսվում են գյուղատնտեսական ապրանքարտադրողների նկատմամբ հատուկ (բարենպաստ) հարկային եւ մաքսային քաղաքականության կիրառում, իսկ 10-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով առաջարկվում է սննդամթերքի շուկայի կարգավորման համար  իրականացնել հարկային տարբերակված քաղաքականություն` նախապատվությունը տալով սահմանամերձ եւ բարձրլեռնային տարածքներին), ինչպես նաեւ ծախսերի ավելացմանը (մասնավորապես` Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով, 10-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսվում է սուբսիդիաների տրամադրում, իսկ 18-րդ հոդվածով նախատեսվում է պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ապահովագրություն):

Ընդ որում Նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության չափը հնարավոր չէ որոշել նախագծում նշված դրույթներում հստակության բացակայության հետ կապված:

Միաժամանակ Նախագծի վերաբերյալ շահագրգիռ նախարարությունների կողմից արված առաջարկությունների ընդունման դեպքում պետական բյուջենների ծախսերի եւ եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջացնի եւ շեղումները կտատանվեն ՀՀ 2013-2015թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի կանխատեսումների միջակայքում: