ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
  պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


  Հարգելի պարոն Աբրահամյան
 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի, Էդուարդ Շարմազանովի, Մնացական Մնացականյանի, Ռուզաննա Մուրադյանի, Արփինե Հովհաննիսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ: 

1. Նախագծի վերնագիրը «փոփոխություններ» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «եւ լրացումներ» բառերով, քանի որ նախագծով նախատեսված են նաեւ լրացումներ:

2. Նախագծի 5-րդ հոդվածով կատարվող փոփոխության համաձայն օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասում «երկուսից վեց» բառերը փոխարինվում են «առավելագույնը երեք» բառերով: Հիշյալ փոփոխությունից ստացվում է, որ օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասով  նախատեսված արարքի համար սահմանված սանկցիան մեղմացվում է, իսկ 1-ին մասով նախատեսված ավելի մեղմ արարքի համար սահմանված սանկցիան չի փոփոխվում: Այդ կապակցությամբ առաջարկում ենք հոդվածը հանել:

3. Նախագծի 8-րդ հոդվածում նախատեսված պատժաչափերի մեղմացումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, բացի դրանից անհրաժեշտ է հստակեցնել 2-րդ մասում նախատեսված «չորս» բառն օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ազատազրկում պատժատեսակի պատժաչափին է վերաբերում, թե որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու  պատժատեսակի պատժաչափին: 

5. Նախագծի 12-րդ հոդվածով կատարվող փոփոխության վերաբերյալ հայտնում ենք, որ օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասում «վեց» թիվը փոխարինվում է «հինգ» թվով: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ 332-րդ հոդվածի  3-րդ մասի սանկցիան խստացվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1272-Ն որոշման 37.3-րդ կետի պահանջները: Բացի դրանից, հիշյալ հոդվածի սանկցիան մեղմացնելով հանցագործությունը կհամարվի միջին ծանրության հանցագործություն, այնինչ հիշյալ մասի սանկցիան պետք է ավելի խիստ պատիժ սահմանի` նկատի ունենալով գործող օրենսգրքի պատժաչափերը եւ ապահովելով  դրանց միասնականությունը:

Ելնելով նշվածից? Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում: 

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: 
 
Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
 
Կից ներկայացվող փաստաթղթերում տրված է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:  
   
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ 


                                                                                          

Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  նախագծի բյուջետային   բնագավառում   կարգավորման   ազդեցության   գնահատման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական բյուջեի մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի /այսուհետ` Նախագիծ/` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման 

Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:
 
Նախագիծը սոցիալական պաշտպանության ոլորտում ունի դրական ազդեցություն:
 
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող: 

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա  ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի որոշ հոդվածների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության միջեւ առկա անհամապատասխանությունների վերացմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների, վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
         
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
         
3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին առնչվում է մասնակիորեն, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում: 

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն չի պարունակում:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Անհրաժեշտությունը

«Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի որոշ հոդվածներ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր եւ հատուկ մասերի դրույթների միջեւ առկա ներքին հակասությունները վերացնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները 

Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հոդվածը սահմանում է, որ հանցանք կատարած անձինք հավասար են օրենքի առջեւ եւ ենթակա են քրեական պատասխանատվության? անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, ծննդից, գույքային կամ այլ դրությունից: Օրենսգրքի մեկ այլ` 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանատվություն է նախատեսված մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելու համար? կախված անձի ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1 հոդվածն արգելում է խտրականությունը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից: Այսպիսով, Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածների եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1 հոդվածի միջեւ մասամբ առկա է անհամապատասխանություն:

Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այլ պետության տարածքում հանցանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այլ պետության չեն հանձնվում, մինչդեռ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30.1 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի: Արդյունքում առկա է վերոնշյալ դրույթների միջեւ անհամապատասխանություն:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, սակայն Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում միայն քաղաքացիների նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունն ապօրինի խախտելու համար:

Վերոնշյալից բացի` քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածում կիրառված «ապօրինի խախտելը» արտահայտության մեջ ավելորդ է «ապօրինի» բառը, քանի որ տվյալ հոդվածի իմաստով «խախտել» բառն ինքնին վկայում է ապօրինի արարքի մասին: Հարկ է նշել նաեւ, որ նույն հոդվածի վերնագրում «ապօրինի» բառն օգտագործված չէ: 
Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասի, 291-րդ հոդվածի 2-րդ մասի, 294-րդ հոդվածի 2-րդ մասի, 296-րդ հոդվածի 3-րդ մասի, 314.1-րդ հոդվածի եւ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի 52-րդ հոդվածի 2-րդ մասի միջեւ առկա է հակասություն` որպես լրացուցիչ պատիժ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ժամկետների հետ կապված: Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածում ընդհանրապես բացակայում են որպես լրացուցիչ պատիժ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ժամկետները: 
Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել 2011 թվականի նոյեմբերի 29-ին, սակայն օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասում չի կատարվել համապատասխան փոփոխություն:

Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի եւ քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի միջեւ առկա է հակասություն` կապված կալանքի առավելագույն թույլատրելի ժամկետի հետ:

Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի եւ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի միջեւ եւս առկա է հակասություն: Օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասում նկարագրված է ծանր հանցագործություն, սակայն միաժամանակ հոդվածի նույն մասով որպես պատիժ նախատեսված է տուգանք, այն դեպքում, երբ օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տուգանքը նշանակվում է ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանքների համար: 

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը 

Նախագծի ընդունմամբ գործող քրեական քաղաքականության մեջ փոփոխություններ չեն կատարվի: 

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը 

Նախագծի նպատակն է համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի որոշ հոդվածներ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ինչպես նաեւ վերացնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր եւ հատուկ մասերի մի շարք դրույթների միջեւ առկա ներքին հակասությունները: 

5. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն առավել համահունչ դարձնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` բացառելով նաեւ սխալ պատժատեսակների եւ պատժաչափերի նշանակման հնարավորությունը: