ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Իշխան Խաչատրյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-072-04.09.2012-ՏՀ-010/0) վերաբերյալ:

1. Նախագծով ներկայացված խոշոր առեւտրային օբյեկտների դասակարգման համար միայն առեւտրային մակերեսը որպես դասակարգման չափանիշ սահմանելը բավարար պայման չէ: Գտնում ենք, որ նշված չափորոշիչները կարելի է սահմանել` հիմք ընդունելով առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրերի զբաղեցրած առեւտրական տարածքների մակերեսները:

Միաժամանակ բնակչության սպասարկման որակի բարելավման նպատակով կարեւորում ենք բնակչությանը նվազագույն առեւտրական մակերեսներով ապահովվածության չափորոշիչների սահմանումը, ինչպես նաեւ խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի տեղաբաշխման առանձնահատկությունները:

2. Նախագծով ներկայացված չեն խոշոր առեւտրային օբյեկտների նոր շինարարության իրականացման թույլտվության համար քաղաքային տարածքների արդյունավետ օգտագործման գնահատման չափանիշները: Անհասկանալի են մայրաքաղաքի տարածքների պահուստավորման անհրաժեշտությունը: Հարկ է նշել, որ տարածքների նպատակային օգտագործումը քաղաքաշինության ոլորտի խնդիր է:

3. Հստակեցման կարիք ունեն արդեն իսկ գործող եւ կառուցվող առեւտրային օբյեկտների վրա նախագծի դրույթները տարածելու աստիճանը եւ պայմանները:

4. Բացի դրանից`

1) 1-ին հոդվածի 2-րդ մասից անհրաժեշտ է հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով» բառերը, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը չի կարգավորում առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման կարգի հետ կապված հարաբերությունները.

2)  նախագծում օգտագործվում են հասկացություններ,  որոնք սահմանման կարիք  ունեն: Մասնավորապես, «առեւտրային օբյեկտներ», «կառուցապատման եւ տեղակայման չափորոշիչներ», «առեւտրային մակերես», «բարձր պահանջարկի ոչ պարենային բազմատեսակ ապրանքներ», «տեղային սպասարկման մակարդակ», «քաղաքային սպասարկման մակարդակ», «սպասարկման մակարդակ», «առեւտրային օբյեկտների եռաստիճան համակարգ», «սոցիալական կարեւորության առեւտրային օբյեկտներ», «քաղաքային մակարդակի խոշոր առեւտրային օբյեկտներ», «առեւտրային ցանցերով ապահովվածության ցուցանիշ», «առեւտրային համալիրներ», «առեւտրային օբյեկտների համակարգ», «ծառայությունների մատուցման քանակական եւ որակական ցուցանիշներ» եւ այլն.

3) նախագծում օգտագործվում են հստակեցման կարիք ունեցող հասկացություններ: Մասնավորապես, «հիպերմարկետ», «սուպերմարկետ», «խանութ-պահեստ»-«առավելապես», «հարող տարածքներ», «խոշոր առեւտրային օբյեկտները գլխավորապես տեղակայվում են», «տեղական մակարդակի առեւտրային օբյեկտ», «քաղաքային մակարդակի խոշոր առեւտրային օբյեկտ» եւ այլն, որոնք իրավական ակտի գործնական կիրառման համար կարող են առաջացնել դժվարություններ.

4) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետում «անհատ ձեռներեցներին» բառերն անհրաժեշտ է փոխարինել «անհատ ձեռնարկատերերին» բառերով` նկատի ունենալով «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները.

5) 6-րդ հոդվածի 5-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպիսի դրույթներ պետք է նախատեսված լինեն խոշոր առեւտրային օբյեկտների ցանցի համակարգի զարգացման հեռանկարային համալիր ծրագրում եւ ինչպիսի չափանիշների այն պետք է բավարարի:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ քաղաքային նշանակության խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման համակարգին.

6) 7-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ սույն օրենքի պահանջները խախտելու համար որեւէ իրավական ակտով պատասխանատվություն նախատեսված չէ: Բացի դրանից՝ «օրենսդրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրենքով» բառով` նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, որոնց համաձայն բացառապեu Հայաuտանի Հանրապետության oրենքներով են uահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների uահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպեu նաեւ պատաuխանատվության տեuակները, չափերը, պատաuխանատվության ենթարկելու կարգը: Անհասկանալի է նախագծով նախատեսված օրենքի պահանջների խախտման համար միայն տնտեսավարող սուբյեկտների համար պատասխանատվություն նախատեսելը: Գտնում ենք, որ օրենքի պահանջները խախտելու համար պետք է  պատասխանատվություն  կրեն խախտում թույլ տված բոլոր կողմերը.

7) 8-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ հայտնում ենք, որ «ենթաօրենսդրական ակտեր» հասկացություն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված չէ: Բացի դրանից՝ 2-րդ մասը հակասում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածների պահանջներին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարեւորում է նախագծում բարձրացված հարցերի կարգավորման անհրաժեշտությունը` առեւտրի եւ ծառայությունների ոլորտում փոքր եւ միջին բիզնեսի պաշտպանության եւ զարգացման  առաջնայնության տեսանկյունից:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների ոլորտի կանոնակարգման խնդիրները եւ պետական կառավարման հիմքերը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, առեւտրի եւ ծառայությունների ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությունը կարգավորվում են «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար է համարում օրենքի նախագծով ներկայացված խնդիրները կարգավորել նշված օրենքի շրջանակներում: Դրան է ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-056-24.08.2012-ՏՀ-010/0-Կ-0562-24.08.2012-ՏՀ-010/0) փաթեթը:

Ելնելով նշվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենքի նախագծի հեղինակներին առաջարկում է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ եւ նախագծով առաջադրված խնդիրները լուծել Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության շրջանակներում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը: 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների կառուցապատման եւ տեղակայման չափորոշիչների նկատմամբ վերահսկողության սահմանման հիմքերին:

Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն Նախագիծն ամբողջությամբ լրամշակելու, ինչպես նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից 17.09.2012թ. թիվ 01/4798-12 ելից գրությամբ կատարված առաջարկությունները հաշվի առնելու դեպքում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կարգավորվում է  Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների կառուցապատման եւ տեղակայման չափորոշիչների նկատմամբ պետական վերահսկողության հետ կապված հարաբերությունները:

Նախագծով կարգավորվող շրջանակները  առնչվում են սպառողական շուկայի հետ:
Ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլում  առանցքային ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Նախագծի ընդունումը կնպաստի փոքր եւ միջին բիզնեսի համար տնտեսական մրցակցության դաշտում հավասար պայմանների ձեւավորմանը:

Հիմք ընդունելով վերոնշյալը` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության բնագավառի վրա դրական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:
 

Եզրակացություն
 
«Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  /այսուհետ` նախագիծ/ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ  ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական  պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
« Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի)  ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին, պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորշիչներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել գերխոշոր, խոշոր եւ միջին առեւտրային օբյեկտների բնութագրերը, այդ օբյեկտների կառուցապատման եւ տեղակայման չափորոշիչները, ինչպես նաեւ կարգավորել հիշյալ չափորոշիչների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները: Նախագծի ընդունումը նպատակաուղղված է նաեւ փոքր ու միջին առեւտրային օբյեկտների շահերի պաշտպանությանն ու մրցակցության ապահովմանը, ինչպես նաեւ` մայրաքաղաքի տարածքում առեւտրային տարածքների ապակենտրոնացմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: