ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Իշխան Խաչատրյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-073-04.09.2012-ԳԿ-010/0) վերաբերյալ:

1. Անհրաժեշտ է 3-րդ հոդվածի առաջին պարբերությունից՝ «անհատ ձեռնարկատեր» բառերից հետո հանել «ֆիզիկական անձ» բառերը, քանի որ, համաձայն «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի, «անհատ ձեռնարկատեր» եւ «ֆիզիկական անձ» հասկացությունները նույնացվում են:

2. Համաձայն 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի՝ թատրոնը կանոնադրությամբ նախատեսված նպատակներին համապատասխան՝ ինքնուրույն է ծրագրում իր գործունեությունը եւ որոշում զարգացման հեռանկարները: Այդ առումով գտնում ենք, որ նշված կետն անհրաժեշտ է վերանայել՝ համադրելով օրենքի նախագծի 3-րդ հոդվածի առաջին պարբերությունը եւ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետին, 6-րդ եւ 14-րդ հոդվածների 2-րդ մասերին:

3. 10-րդ հոդվածի վերնագրում «իրավասությունները» բառը փոխարինել «լիազորությունները» բառով՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 89-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջները, որի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված այլ գործառույթներ ու լիազորություններ:

Նույն հոդվածի 2-րդ մասի`

1) «ե» կետի կապակցությամբ հայտնում ենք, որ պարզ չէ, թե Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինն ինչ կարգով է իրականացնելու թատերական աշխատողների մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը եւ վերաորակավորումը.

2) «զ» եւ «ը» կետերը հստակեցման կարիք ունեն, մասնավորապես, պարզ չէ, թե այդ կետերով նախատեսված աջակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինն ինչ կարգով պետք է իրականացնի:

4. 14-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» եւ «բ» կետերում «ստորագրում է» բառերն անհրաժեշտ է փոխարինել «կնքում է» բառերով:

5. 18-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերը փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

6. Օրենքի նախագծում առկա են հստակեցման, պարզաբանման եւ խմբագրման կարիք ունեցող դրույթներ: Այսպես՝

1) 2-րդ հոդվածի 1-ին մւսսը «այլ օրենքներից» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «եւ իրավական ակտերից» բառերով.

2) 2-րդ հոդվածից անհրաժեշտ է հանել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից» բառերը, քանի որ թատրոնի եւ թատերական գործունեության վերաբերյալ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կարգավորման առարկա չեն.

3) 5-րդ հոդվածի վերնագրում, ինչպես նաեւ 1-ին եւ 2-րդ մասերում «թատրոնի» բառն անհրաժեշտ է փոխարինել «թատերական կազմակերպության» բառերով, քանի որ խոսքը թատերական կազմակերպության իրավունքների եւ պարտականությունների մասին է.

4) 4-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված դրույթների համաձայն՝ նշված օրենքի նպատակներից են իրացվող արտադրանքից օգտվելու մատչելիության ապահովումը եւ պաշտպանությունը: Այդ առումով պարզ չէ, թե որն է թատրոնի կողմից «իրացվող արտադրանքը»: Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է վերանայել՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի պահանջները.

5) 10-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» կետում բովանդակային առումով խմբագրման կարիք ունի «տոմսային տնտեսության վարման կարգը» արտահայտությունը.

6) 10-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» եւ «ը» կետերում անհրաժեշտ է հստակեցնել լիազորված պետական կառավարման մարմնի կողմից աջակցության ցուցաբերման ձեւերը:

7. 5-րդ հոդվածում մասերի եւ կետերի համարակալումն անհրաժեշտ է վերանայել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Նույնը վերաբերում է նաեւ օրենքի նախագծի 8-րդ, 9-րդ,?10-րդ, 11-րդ, 14-րդ, 16-րդ եւ 17-րդ հոդվածներին:

Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն այժմ ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման քննարկմանը ներկայացված համանուն օրենքի նախագծի լրամշակման աշխատանքներին, եւ օրենքի նախագծի հեղինակներին առաջարկում ենք համագործակցել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ՝ միասնական, լրամշակված եւ փոխհամաձայնեցված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով:

Հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Տեղեկացնում ենք, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 

Հարգանքով`  ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում թատերական բեմադրությունների ստեղծման եւ կենդանի, հրապարակային կատարման հետ կապված հարաբերությունները:

Նախագծի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում ապրանքային շուկաների հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է թատերական բեմադրությունների ստեղծման եւ կենդանի կատարման հետ կապված հարաբերություններին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:


Եզրակացություն

«Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ)  սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին, պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի մուտքերի վրա ազդեցություն չի առաջացնում:

Նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը ծախսերի մասով հնարավոր է տալ ՀՀ կառավարության 05.05.2012թ. կայացած նիստի N 13 արձանագրության 1-ին կետով հաստատված` «Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ» հավելվածի 14.4-րդ կետով պահանջվող տեղեկանքի` հաշվարկ-հիմնավորումներով, առկայության պայմաններում: