ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի եւ Վահան Հովհաննիսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի   Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-087-19.09.2012-ՊԻ-010/0, Պ-0871 -19.09.2012-ՊԻ-010/0 եւ
Պ-0872 -19.09.2012-ՊԻ-010/0)  վերաբերյալ:

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները 100 տոկոս համամասնական ընտրակարգով անցկացնելու համար գործնականում առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել՝ նախքան օրենսդրական համապատասխան փոփոխություններ նախատեսելը: Մասնավորապես, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կազմավորման կարգը սահմանելու հարցում անհրաժեշտ է ոչ միայն համակողմանիորեն իրականացված վերլուծությունների արդյունքում գնահատել օրենսդրական փոփոխությունների նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը, այլեւ` հաշվի առնել օբյեկտիվորեն գոյություն ունեցող մի շարք հանգամանքներ:

 Տարբեր երկրներում ընտրակարգի այս կամ այն ձեւի առկայությունը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով: Դրանք տարբեր են միապետական եւ հանրապետական կառավարման ձեւ ունեցող պետություններում, դաշնային եւ ունիտար պետություններում, միապալատ եւ երկպալատ պառլամենտների, սահմանադրական օրենքների առկայության կամ բացակայության դեպքերում եւ այլն:

Որեւէ համակարգի միանշանակ ընտրությունն ինքնին կապ չունի ընտրական գործընթացի արդյունավետության հետ: Հայաստանի Հանրապետությունում մեծամասնական ընտրակարգի լրացուցիչ առկայությունը, համամասնականին զուգահեռ, այն երաշխիքն է, որն ապահովում է կոնկրետ պատգամավորի կողմից բնակչության որոշակի հատվածի շահերը ներկայացնելու հնարավորությունը: Ակնհայտ է նաեւ, որ պառլամենտական մեծամասնություն կարող է ձեւավորվել միայն համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից, քանի որ վերջիններիս թիվը խորհրդարանում զգալիորեն գերակայում է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների թվի նկատմամբ: Մեծամասնական ընտրակարգի առկայությունն ինքնին որեւէ կերպ չի կարող անդրադառնալ ընտրական գործընթացի, այդ թվում` ընտրվելու իրավունքի արդյունավետ իրականացման վրա, ընդհակառակը, այս համակարգը հնարավորություն է ընձեռում ընտրողների այն զանգվածին, որը չի ցանկանում իր ձայնը տալ որեւէ կուսակցության կամ կուսակցական դաշինքի, որոշելու իր կողմից նախընտրած թեկնածուին` կուսակցություններից դուրս:

Բացի դրանից` մեծամասնական ընտրակարգի առկայությունը չի բացառում որեւէ կուսակցության հարող կամ դրա անդամը հանդիսացող թեկնածուի ընտրությունը հենց մեծամասնական ընտրակարգով: Հետեւաբար, անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգի ինքնին չի կարող համարվել առաջընթաց՝ գործող ընտրակարգի համեմատ:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Oրենքների նախագծերի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

    

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ  ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ  ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ  ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  ընդունումը  առողջապահության  բնագավառի  վրա  ազդեցություն  չի  ունենա:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Սահմանադրական դատարանի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  (այսուհետ` նախագծեր) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Նախագծերի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է Ազգային Ժողովի ընտրություններն ամբողջովին համամասնական ընտրակարգով անցկացնելուն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

Եզրակացություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի եւ Վահան Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի եւ Վահան Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի /այսուհետ` նախագծեր/ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ  ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն:

Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» եւ  «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  փաթեթի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի եւ Վահան Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» եւ  «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը համապետական ընտրությունների անցկացման ժամանակ կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի նվազեցման:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերոհիշյալ նախագծերի փաթեթն ընդունվելու կամ չընդունվելու դեպքում ինչպես ՀՀ պետական բյուջեի մուտքերի, այնպես էլ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի ու բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում: