ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ Հարգելի պարոն Աբրահամյան Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Թեւան Պողոսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-176-11.12.2012-ՊԻ-010/0) վերաբերյալ: Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով լրացվող օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի «զ» կետով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն կարգազանց պատգամավորի նկատմամբ նիստը վարողի կողմից կիրառվող կարգապահական միջոց է նաեւ օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Կարգազանց են համարվում այն պատգամավորները..., ովքեր նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում, չեն կատարում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստը վարողի՝ սույն օրենքից բխող պահանջները եւ կատարում են սույն օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ»: Միաժամանակ, օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացմամբ օրենքի նախագծի ընդունման դեպքում կարգազանց կհամարվեն նաեւ այն պատգամավորները, ովքեր գրանցվում կամ քվեարկում են բացակա պատգամավորների փոխարեն: Օրենքի նախագծին կից ներկայացվող հիմնավորման մեջ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասը «զ» կետով լրացնելու անհրաժեշտությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ բացակա պատգամավորի փոխարեն գրանցվելը կամ քվեարկելը համարվում է պաշտոնական կեղծիք, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պաշտոնական կեղծիք են համարվում պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ այլ անձնական դրդումներով կամ, խմբային շահերից ելնելով, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվային գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասում նշված արարքները` պատգամավորների կողմից նիստի ժամանակ աղմկելը, վիրավորական արտահայտություններ անելը կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստը վարողի` օրենքից բխող պահանջները չկատարելն ըստ էության կարգապահական խախտումներ են, որոնց նկատմամբ նիստը վարողի կողմից կիրառվում են համապատասխան կարգապահական միջոցներ, մինչդեռ հիշյալ նախագծում նշված արարքները որակվում են որպես հանցագործություն, որոնց մասին հաղորդում է ներկայացվում իրավապահ մարմիններ: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ այն, որ կարգապահական խախտումը եւ հանցագործությունն իրարից տարբերվում են՝ ինչպես հանրային վտանգավորության աստիճանով, այնպես էլ՝ հետեւանքով` օրենքով պաշտպանվող հասարակական հարաբերություններին հասցված վնասի չափով: Այդ առումով օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով լրացվող օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի «զ» կետը չի բխում ինչպես Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի պահանջներից, որոնց համաձայն արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը եւ քրեաիրավական մյուս հետեւանքները որոշվում են միայն քրեական օրենքով, այնպես էլ՝ 314-րդ հոդվածի պահանջներից: Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասի «գ» կետի պահանջները, որոնց համաձայն պատգամավորի էթիկայի կանոններ են նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը պահպանելը, ինչպես նաեւ՝ 24.2-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի պահանջները, որոնց համաձայն էթիկայի հանձնաժողովն ընդունում է որոշում պատգամավորի կողմից սույն օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ: Հետեւաբար, գտնում ենք, որ բացակա պատգամավորների փոխարեն գրանցվելու կամ քվեարկելու հարցերը պետք է լինեն էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա: Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը: Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Ազգային ժողովի պատգամավորների հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն: Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա: Նախագիծը` ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն. բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
«Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է` Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող: Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է կարգազանց պատգամավորների նկատմամբ ձեռնարկվող կարգապահական միջոցներին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում
։ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունվելու կամ չընդունվելու դեպքում ՀՀ պետական բյուջեի մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում: 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ`օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 3. Օրենքը բնապահպանության ոլորտին չի առնչվում եւ այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում: Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: |