ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                         ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ    ՆԱԽԱԳԱՀ

                                                                            պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


 

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Մհեր Շահգելդյանի եւ Հեղինե Բիշարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-177-12.12.2012-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Համաձայն նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քաղաքական բազմակարծության, հարցերի ազատ քննարկման եւ կոլեկտիվ լուծման պահանջն ապահովելու անհրաժեշտությամբ:

Հարկ է նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-182-Ն օրենքի ընդունումը պայմանավորված էր խորհրդարանական ընդդիմության դերի եւ նշանակության բարձրացման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում օրենսդրական ակտերի քննարկումների ընթացքում բազմակարծության դրսեւորման եւ հարցերի այլընտրանքային լուծումների վերհանման համար լիարժեք պայմանների ապահովման անհրաժեշտությամբ: Նշված օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով գործող օրենքի 26-րդ հոդվածում կատարված լրացմամբ  սահմանվել է խմբակցությունների միջեւ մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների բաշխման կարգը, որը կատարվում է նույն մասով նշված բանաձեւով: Նշված բանաձեւի մշակման հիմքում դրված է պրոֆեսոր Վիկտոր դ'Օնդտի (D'Hondt) մեթոդը: Այս մեթոդը լայնորեն օգտագործվում է (այդ թվում` համամասնական ընտրակարգով մանդատների բաշխման ժամանակ) մի շարք երկրներում` Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Չիլի, Կոլումբիա, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Հունգարիա, Իսլանդիա, Իսրայել, Իտալիա, Ճապոնիա, Մակեդոնիա, Հոլանդիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Շոտլանդիա, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Թուրքիա եւ այլն: Մեթոդն օգտագործվում է նաեւ Եվրոպայի խորհրդի տարբեր մարմիններում քաղաքական խմբերի ներկայացվածությունը որոշելիս: Այն հնարավորություն է տալիս ներկայացված բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում` ընդդիմությանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիազորությունների ժամկետով` հստակ կանոններով միմյանց միջեւ բաշխել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոնները, ինչը փոքրաթիվ ընդդիմադիր խմբակցությունների համար այդ կարեւոր պաշտոններում ներկայացուցիչ ունենալու կայուն երաշխիք է: Մինչդեռ օրենքի նախագծով նախատեսվում է մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների թեկնածուների առաջադրման բանաձեւային մեխանիզմը փոխարինել խմբակցությունների միջեւ ձեռք բերված փոխհամաձայնության մեխանիզմով:

Այդ առումով գտնում ենք, որ մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների թեկնածուների առաջադրման բանաձեւային մեխանիզմը հստակ գործակիցներ է սահմանում հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների թեկնածուների բաշխման հարցում, ելնելով խմբակցության մանդատների թվից, մինչդեռ օրենքի նախագծով առաջարկվող տարբերակում նման հստակ կարգավորումները փոխարինվում են բանակցային, փոխհամաձայնեցման մեխանիզմով:

Օրենքի նախագծում կարգավորված չեն նաեւ այն դեպքերը, երբ խմբակցությունները քաղաքական համաձայնության չեն գալիս:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով սահմանված մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների թեկնածուների առաջադրման մեխանիզմը լիովին ապահովում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների ընդգրկվելու հնարավորությունը եւ դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Oրենքի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 

 Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


 
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ

 ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորների  հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի /այսուհետ` նախագիծ/ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ  ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական  պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոնների համար թեկնածուների առաջադրման իրավունքին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը հնարավորություն կստեղծի ապագա խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին` խմբակցություններին, մշտական հանձնաժողովի նախագահների պաշտոններում առաջադրելու իրենց թեկնածուին:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ`օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքը  բնապահպանության ոլորտին չի առնչվում  եւ այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

 «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում: