ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ

  պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


 

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Արա Բաբլոյանի, Հերմինե Նաղդալյանի, Էդուարդ Շարմազանովի, Գագիկ Մինասյանի, Մկրտիչ Մինասյանի, Արտակ Դավթյանի, Արփինե Հովհաննիսյանի, Կորյուն Նահապետյանի, Արտակ Զաքարյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Մնացական Մնացականյանի, Տաճատ Վարդապետյանի, Նաիրա Կարապետյանի, Արայիկ Հովհաննիսյանի, Կարինե Պողոսյանի, Ռուզաննա Մուրադյանի, Իշխան Խաչատրյանի, Աբրահամ Մանուկյանի, Մանվել Բադեյանի եւ Կարեն Ավագյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-198-29.01.2013-ԱՄ-010/0) վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված լրացումը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման կարգը, ինչպես նաեւ շահառուներին ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկության ընդունման դեպքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Ներկայացված օրենքի նախագծի ընդունման դեպքում՝ ընդունումից հետո դրա կատարումն ապահովող «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը կընդունվի 9-ամսյա ժամկետում:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրված է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 
   Հարգանքով` 
 ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

1. Նախագծի կարգավորման արդյունքները.

Ըստ օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման, առաջարկվող նախագծի ընդունման դեպքում կարգավորման արդյունքները կլինեն հետեւյալը.

1) նախագծի ընդունման դեպքում սոցիալապես առավել խոցելի, մասնավորապես պետության կողմից աղքատության նպաստ ստացող, անպտղության խնդիրներ ունեցող ընտանիքների համար վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման մատչելիության բարելավման շնորհիվ որոշակիորեն կնվազի անպտղության ցուցանիշը, կկրճատվի անպտուղ ընտանիքների թիվը, արդյունքում կբարելավվի ծնելիության ցուցանիշը:

2) օրենքի ընդունումը, հաշվի առնելով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների բարձր ինքնարժեքը, կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի զգալի ավելացմանը, որի համար Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի «Առողջապահություն» բաժնով միջոցներ նախատեսված չեն:

2. Նախագիծը չընդունելու դեպքում առողջապահության բնագավառի վրա ազդեցության գնահատման արդյունքները.

նախագիծի չընդունման դեպքում նշված սոցիալապես անապահով ընտանիքներում սպասվող անպտղության ցուցանիշի նվազեցում եւ հետեւաբար ծնելիության ցուցանիշի բարելավում չի արձանագրվի:

3.  Վերարտադրողական առողջության բնագավառում վարվող քաղաքականության, ինչպես նաեւ համեմատական վիճակագրական տվյալները.

Հայաստանի Հանրապետությունում, համաձայն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալների, վերարտադրողական տարիքի յուրաքանչյուր վեց կնոջից մեկը տառապում է անպտղությամբ (16.8%),  ինչը ԱՀԿ կողմից սահմանված  ճգնաժամային ցուցանիշից բարձր է  շուրջ 1.8%-ով: Տղամարդկանց մոտ անպտղության ցուցանիշը կազմում է 5.2%,

4. Նախագծի կիրարկման արդյունքում կանխատեսող հետեւանքները գնահատելու ժամանակացույցը.

Նախագծի ընդունումից հետո կանխատեսվող հետեւանքները հնարավոր կլինի գնահատել կիրարկումից հետո 3 տարի անց:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:      Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով հստակեցվում է անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու կարգը:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը կնպաստի վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիության ապահովմանը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագա վառում  կարգավորման

1.«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը   բնապահպանության ոլորտին չի առնչվում եւ այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ  վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ  վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

Եզրակացություն

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)`   սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:

Նախագիծը`

ա/ ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական  ազդեցություն:

բ/  շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` ունի դրական ազդեցություն:
 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

  «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը` ըստ ՀՀ առողջապահության նախարարության 19.02.2013թ. N ԴԴ/03.1/1626-13 գրությամբ ներկայացված մոտավոր հաշվարկների, 2013 թվականին (միայն ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված ընտանիքների զույգերին վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման համար) կառաջացնի լրացուցիչ բյուջետային հատկացումներ 1,150.0 մլն դրամի չափով (իսկ հաջորդ երեք տարիներին` յուրաքանչյուր տարվա համար 10% աճ), որը նախատեսված չէ ինչպես ՀՀ 2013 թվականի պետական բյուջեով, այնպես էլ ՀՀ 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2014-2015թթ. համար: