ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ Հարգելի պարոն Աբրահամյան Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» (Պ-239-08.04.2013-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կիսում է օրենսդրական նախաձեռնության հեղինակի մտահոգությունը` կապված հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկումից խուսափելու հնարավորություններն օգտագործվելու ռիսկերի հետ: Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունն իրավական առումով որոշակիորեն խնդրահարույց է, եւ դրա ընդունմամբ հնարավոր չէ արդյունավետ կառավարել նշված ռիսկերը: Մասնավորապես` 1) նախագծով անհրաժեշտ է հստակեցնել, թե որ օգտակար հանածո արդյունահանողների նկատմամբ են տարածվելու առաջարկվող սահմանափակումները` մետաղական, ոչ մետաղական օգտակար հանածոներ արդյունահանողների, թե բոլոր հանքարդյունահանողների: Կարծում ենք, նախագծով կարգավորվող հարցերն առավել կիրառելի են մետաղական օգտակար հանածոների արդյունահանմամբ (հանքավայրերի շահագործմամբ եւ (կամ) խտանյութի արտադրությամբ) զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար: Այս առումով հատկանշական է նաեւ այն, որ նախագծում նշված ձեւակերպումներին համապատասխան` առաջարկվող դրույթները տարածվելու են նաեւ հանքագործական գործունեություն չիրականացնող, սակայն նրանցից ձեռք բերված արտադրանքի (խտանյութ, ձուլվածք) հետագա վերամշակում իրականացնող եւ պատրաստի արտադրանք արտահանող տնտեսավարող սուբյեկտների վրա: Բացի դրանից` նախագծում անհրաժեշտ է հստակեցնել, թե որ տնտեսավարող սուբյեկտներն են համարվում արտահանող, արդյոք հանքագործական գործունեությամբ զբաղվող (հանքավայրեր շահագործող) ընկերությունների վրա օրենքի նախագծի դրույթները չեն տարածվում, եթե նրանք չունեն արտադրանքի արտահանում, կամ արդյոք նախագծի դրույթները կիրառվելու են միայն արտահանված արտադրանքի, թե նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված արտադրանքի մասով. 2) անհրաժեշտ է նախատեսել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օֆշորային գոտիների ցանկի սահմանում, ինչը կատարվել է «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերության կիրառությունն ապահովելու նպատակով: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 7-ի N 915-Ա որոշմամբ հաստատված է այն օֆշորային գոտիների ցանկը, որտեղ գրանցված (հաշվառված) կազմակերպություններից ապրանքների կամ հիմնական միջոցների ձեռքբերման համար այդ գոտիներում գրանցված (հաշվառված) կազմակերպություններին կատարված կանխավճարների դիմաց արդյունքը կանխավճարի կատարման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում չստացվելու դեպքում կատարված կանխավճարների նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով: Բանկային վերահսկողության նպատակով օֆշորային գոտիների ցանկեր են սահմանված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից. 3) նախագծով կարգավորված չեն օրենքի դրույթների խախտման դեպքում պատասխանատվության միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես` ա) նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերություններին արգելել արտադրանքի վաճառքն օֆշորներում գրանցված ընկերություններին: Անհրաժեշտ ենք համարում օրենքով ամրագրել, որ օֆշորում գրանցված ընկերություններին վաճառված ապրանքների մասով է գործունեությունը համարվում արգելված: Այլապես «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը` հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով տուգանքը, կիրառվելու է ընկերության ընդհանուր իրացման շրջանառության (համախառն եկամտի? նկատմամբ, բ) նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերություններին արգելել հումքի, նյութերի, սարքերի, սարքավորումների, տեխնիկայի, տեխնոլոգիաների, ֆինանսական եւ այլ ծառայությունների գնումներն օֆշորներում գրանցված ընկերություններից: Այս առումով հայտնում ենք, որ, եթե արտադրանքի իրացումն իրենից ներկայացնում է հանքարդյունաբերության գործունեության վերջնական փուլ, եւ իրատեսական է գործունեությունն արգելված որակելու մոտեցումը, ապա խնդիրն այլ է ընկերության ձեռքբերումների դեպքում: Այս պարագայում բացակայում է օրենքի խախտման համար պատասխանատվության կիրառման հնարավորությունը («Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառվելու է հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ընդհանուր իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով եւ տուգանքի կիրառման տեսանկյունից հնարավոր չի լինելու որոշել օրենքով արգելված գործարքներին բաժին ընկնող իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը): Նախագծով առաջարկվող մոտեցման ընդունման պարագայում ձեռքբերման արգելքի փոխարեն նպատակահարմար է ձեռքբերումների համար կիրառել հարկման առավել խիստ ռեժիմներ: Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նույնպես, կարեւորելով հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակման անհրաժեշտությունը, արդեն իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Տրանսֆերային գնագոյացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական նպատակը «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունները, ինչպես նաեւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.2-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված ռոյալթիների գծով պարտավորությունները ճշգրտելը եւ փոխկապակցված անձանց միջեւ իրականացվող վերահսկվող գործարքների իրականացմամբ պայմանավորված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների կորստի կանխարգելումն է: Նախագծի կարգավորման հիմնական առարկան այն գործարքներն են, որոնք կատարվում են փոխկապակցված անձանց միջեւ (անկախ ռեզիդենտության հանգամանքից), Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող փոխկապակցված անձանց միջեւ, երբ գործարքի կողմերից առնվազն մեկը հանդիսանում է «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.2-րդ հոդվածով սահմանված կարգով ռոյալթի վճարող, կամ երբ գործարքի կողմերից մեկն օգտվում է հարկային արտոնություններից կամ տնտեսական գործունեություն է իրականացնում ազատ տնտեսական գոտում, կամ երբ գործարքը կատարվում է Հայաստանի Հանրապետության հարկ վճարողների եւ օֆշորային գոտիներում գրանցված անձանց միջեւ: Հանքարդյունաբերության ոլորտում հարկումից խուսափելու դեմ պայքարի` ներկայացված նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով առաջարկվող լուծումներն առավել համապարփակ ձեւով արդեն իսկ տրված են «Տրանսֆերային գնագոյացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի շրջանակներում: Ինչ վերաբերում է նախագծի 1-ին հոդվածով սահմանվող` հանքարդյունաբերության եւ արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների կապիտալում օտարերկրյա օֆշորներում գրանցված ընկերությունների մասնակցությունն արգելելուն, ապա ներկայացված մոտեցումը համարում ենք ընդունելի: Հայտնում ենք նաեւ, որ ի լրումն «Տրանսֆերային գնագոյացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնելու «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որով առաջարկվում է հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար ներդնել քննարկման ներկայացված նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող սահմանափակումը: Ընդհանուր առմամբ, կողմ լինելով ներկայացված նախագծի ոգուն, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագծի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար, քանի որ տվյալ տեսքով այն հնարավորություն չի տալիս լուծելու օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված խնդիրները: Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վ. Գաբրիելյանը: Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է ՀՀ հանքարդյունաբերության եւ արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների կապիտալում արգելել օֆշորներում գրանցված ընկերությունների մասնակցությունը: Կարգավորման ազդեցության գնահատման նախնական փուլում պարզվել է, որ Նախագծով կարգավորվող շրջանակները առնչվում են հանքարդյունաբերության հումքի եւ պատրաստի արտադրանքի, ինչպես նաեւ նշված ոլորտում օգտագործվող հումքերի, նյութերի, տեխնիկայի եւ այլ պարագաների շուկաների հետ: Նախագծով սահմանափակվում է միմյանց հետ մրցելու մատակարարների հնարավորությունը, մասնավորապես` ՀՀ հանքարդյունաբերության եւ արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների կողմից այդ արտադրանքի գնորդների, նշված ոլորտներում օգտագործվող հումքերի, նյութերի, տեխնիկայի եւ այլ պարագաների մատակարարարի շրջանակը, ինչպես նաեւ շուկաների աշխարհագրական տարածքը: Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա բացասական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն: «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է ՀՀ հանքարդյունաբերության եւ արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների կապիտալում օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների մասնակցությունը արգելելուն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում ՀՀ ներդրումների հոսքի տեսանկյունից նախատեսվում է բացասական ազդեցություն: Միաժամանակ, առաջարկում ենք դիտարկել հանքարդյունաբերության եւ արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների համար ՀՀ տարածքում օֆշորային գոտի ստեղծելու նպատակահարմարությունը: «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: բնագավառում կարգավորման 1.«Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերական ոլորտում կարգավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում եւ այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում: Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերական ոլորտում կարգավորելու մասին» ՀՀ օրենքի նախագծի «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն: Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա: Նախագիծը` ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն. բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն: Նախագծով առաջարկվում է` 1) 2014 թվականի հունվարի 1-ից հանքարդյունաբերության եւ արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների կապիտալում արգելել օտարերկրյա օֆշորներում գրանցված ընկերությունների մասնակցությունը, 2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերություններին արգելել արտադրանքի վաճառքը օֆշորներում գրանցված ընկերություններին, 3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերություններին արգելել հումքի, նյութերի, սարքերի, սարքավորումների, տեխնիկայի, տոխնոլոգիաների, ֆինանսական եւ այլ ծառայությունների ձեռք բերումը օֆշորներում գրանցված ընկերություններից: Միաժամանակ, նախագծով հստակ կարգավորված չեն վերոնշյալ սահմանափակումների խախտման դեպքում համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունները, ինչը գործնականում անհնարին կդարձնի նախագծով առաջարկվող սահմանափակումների կիրառությունը եւ դրանց նկատմամբ արդյունավետ հարկային վարչարարության իրականացումը: Հաշվի առնելով վերոնշյալը` գտնում ենք, որ նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: |