ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Աբրահամյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումայնի, Ստեփան Մարգարյանի եւ Վահե Հովհաննիսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-311-05.08.2013-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով առաջարկվող` նվազագույն աշխատավարձի բարձրացումը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությանը: Ավելին, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի իրականացմամբ 2012-2017 թվականների ընթացքում նախատեսվում է նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում` հասցնելով մինչեւ 70 հազ. դրամի:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 740-Ն որոշմամբ նախատեսվում է նվազագույն աշխատավարձը 2014 թվականին սահմանել 50000 դրամ, 2015 թվականին` 55000 դրամ եւ 2016 թվականին` 62500 դրամ:

Դրա հետ մեկտեղ հարկ է նկատի ունենալ մի շարք հանգամանքներ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի իրական հնարավորությունները եւ ծրագրի իրականացման փուլայնությունը: Այդ տեսակետից օրենքի նախագծով առաջարկվող նվազագույն ամսական աշխատավարձը 2014 թվականի հունվարի 1-ից 75.0 հազ. դրամ (աճը կազմում է շուրջ 67 տոկոս) սահմանելու դեպքում այն Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախատեսված եւ Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով ամրագրված աշխատավարձերի բարձրացման քաղաքականությանը համապատասխան կիրարկելու դեպքում արդեն 2014 թվականին կհանգեցնի մոտավորապես 177.0 մլրդ դրամ լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության, ինչն իրատեսական չէ:

Բացի դրանից` առաջարկվող նվազագույն ամսական աշխատավարձի աճի նման բարձր տեմպերը կգերազանցեն տնտեսության հնարավոր առավելագույն արտադրողականության աճի եւ գնաճի գումարային տեմպերին (8-10 տոկոս), որի դեպքում կարող է կտրուկ բարձրանալ գործազրկության մակարդակը` հատկապես արտադրողականության ցածր մակարդակ ունեցող տնտեսության ճյուղերում, կամ կբարձրանա աշխատողների չգրանցման դեպքերի թիվը: Արտադրողականության համեմատ աշխատավարձերի ավելի բարձր տեմպերով աճը կհանգեցնի գնաճի ավելացման, ինչը ոչ միայն համահունչ չի լինի, այլ նաեւ խոչընդոտ կհանդիսանա միջնաժամկետ հատվածում 5-7 տոկոս տնտեսական աճի ապահովման համար:

Նվազագույն աշխատավարձերի` առաջարկվող տեմպերով բարձրացման ազդեցությունը կփոխանցվի գների վրա` ինչպես համախառն պահանջարկի աճի եւ միավոր աշխատուժի ծախսերի ավելացման արդյունքում, ինչը կպայմանավորվի հարկաբյուջետային խիստ ընդլայնող ազդակով (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման նշված գնահատականների պայմաններում), այնպես էլ` դրամի փոխարժեքի արժեզրկման միջոցով (դրամի քանակը տնտեսությունում կավելանա): Բյուջետային ծախսերի կտրուկ ավելացման արդյունքում կաճեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պակասուրդը եւ պետական պարտքը, որը կարող է հանգեցնել ֆիսկալ անկայունության: Այս երկու գործոնների ընդհանուր ազդեցությամբ կարող է առաջանալ տարեկան 6-7 տոկոս լրացուցիչ գնաճ, որը կարող է շարունակական բնույթ կրել նաեւ 2015 թվականի ընթացքում: Սպասվում է, որ 2014 թվականի առաջին կեսին դեռեւս պահպանվելու է բարձր գնաճը` պայմանավորված գազի եւ էլկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ, եւ տնտեսական աճի վրա բացասական ազդեցությունը կարող է ավելի բարձր լինել:

Դրամավարկային գործիքների միջոցով նման բարձր եւ երկարաժամկետ բնույթի գնաճի չեզոքացումը հնարավոր չի լինի, իսկ եթե նույնիսկ հնարավոր լինի, ապա դա կարող է իրականացվել միայն տնտեսության կրճատման հաշվին: Այս առումով հարկ է նշել, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման հետեւանքով եկամտային հարկի գծով առաջացող լրացուցիչ հարկային բեռը հիմնականում կընկնի փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների վրա:

Օրենքի նախագծի հիմնավորման մեջ ներկայացված նվազագույն եւ միջին աշխատավարձերի մակարդակների համահունչ լինելու վերաբերյալ դրույթի կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ, ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, 2013 թվականի հունվար-հունիս ամիսների միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2.7 տոկոսով, իսկ 2013 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի աճը կազմել է 28.6 տոկոս: Սահմանված նվազագույն աշխատավարձի մեծությունը չի ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկերը, ուստի, համադրելի չէ պաշտոնապես հրապարակված միջին ամսական աշխատավարձի մեծության հետ: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձը միջին աշխատավարձին համադրելիության բերելուց հետո 2013 թվականի հունվար-հունիս ամիսների տվյալներով կազմում է միջին աշխատավարձի 39 տոկոսը, ինչը համահունչ է միջազգային նորմերով սահմանված 40 տոկոս հարաբերակցությանը:

Նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը կարող է ունենալ բացասական ազդեցություն նաեւ համայնքների բյուջեների վրա, մասնավորապես, ավելացնելով համայնքների բյուջեներից կատարվող ծախսերը: Որպես հետեւանք չի կարելի բացառել ինչպես դրանով պայմանավորված համայնքների բյուջեներում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը, այնպես էլ դրանից խուսափելու նպատակով տեղական ինքնակառավարման մարմիններին ենթակա կազմակերպությունների աշխատողների թվի անհարկի կրճատումները:

Հայտնում ենք նաեւ, որ նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման աճին զուգընթաց, պետական ծառայողների եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների աշխատողների աշխատավարձերի բարձրացումը Հայաստանի Հանրապետության կառավարությունը նույնպես համարում է կարեւորագույն նախապայման` երկրում իրականացվող բարեփոխումների եւ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման արդյունավետության բարձրացման առումով: Աշխատավարձերի համաչափ, հետեւողական եւ նպատակադրված աճի այսպիսի ծրագիրը հնարավորություն կտա 2013-2017 թվականների ընթացքում հավասարակշռել 2 կարեւոր երեւույթ`

1) մի կողմից կանխել ցածր վարձատրվող աշխատուժի վերացումը կամ ստվեր մղումը՝ տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռելով աստիճանաբար վերակառուցել իրենց բիզնեսը, աշխատավարձի աճին զուգահեռ արտադրողականությունը բարձրացնելու շնորհիվ պահպանել առկա զբաղվածության մակարդակը.

2) մյուս կողմից, 2014-2017 թվականների ընթացքում հասնել նվազագույն աշխատավարձի կարեւորագույն սոցիալական թիրախների: Մասնավորապես, ծրագրվում է, որ`

ա. 2014 թվականին արդեն նվազագույն աշխատավարձի մակարդակը կգերազանցի աղքատության վերին շեմը,

բ. աշխատավարձերի հավասարաչափ բաշխման միջազգային պրակտիկայում կիրառվող չափանիշի տեսանկյունից՝ 2014 թվականին նվազագույն աշխատավարձը գերազանցի Հայաստանի մեդիան աշխատավարձի 2/3-ի շեմը,

գ. 2016 թվականին կունենանք նվազագույն աշխատավարձի առավել բարձր մակարդակ, քան նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն է,

դ. 2017 թվականին նվազագույն եւ միջին աշխատավարձերի հարաբերությունը հասցնել ցանկալի համարվող 40 տոկոս ցուցանիշի:

Ի լրումն նվազագույն աշխատավարձի քաղաքականությանը՝ աշխատավարձերի բարձրացումը եւ զուգընթաց իրականացվող իրավական դաշտի համապատասխանեցումը նոր իրողություններին, հնարավորություն կընձեռեն արձանագրել լուրջ առաջընթաց աշխատավարձերի կարգավորման ոլորտում եւ հասնել հետեւյալ նպատակադրումներին`

1) պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների համադրելիության սկզբունքի կիրառմանը.

2) պետական եւ մասնավոր հատվածների աշխատավարձերի հնարավորինս մոտեցմանը՝ համանման մասնագետների համար.

3) պետական ծառայության տարբեր աստիճանների եւ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի միջեւ համակարգված հարաբերակցությունների սահմանմանը:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրված է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրնքի նախագծի վերաբերյալ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրնքի նախագծի ընդունումը ՀՀ 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծրագրով նախատեսված ցուցանիշների համեմատ հանգեցնում է ՀՀ պետական բյուջեի ելքերի (ծախսերի) ավելացման մոտ 177.0 մլրդ դրամի չափով եւ մուտքերի (եկամուտների) ավելացման 50-51 մլրդ. դրամի չափով (որից շուրջ 43.0 մլրդ. դրամը պետական ծառայողների եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների աշխատողների աշխատավարձերի մասով, իսկ 7-8 մլրդ. դրամը մասնավոր հատվածում աշխատող վարձու աշխատողների աշխատավարձերի մասով):

Միաժամանակ նշենք, որ վերոնշյալ գնահատականներում հաշվի չեն առնվել նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման հետեւանքով հնարավոր տնտեսական աճի եւ գնաճի արդյունքում պետական բյուջե հավաքագրվող լրացուցիչ հարկային եկամուտների ցուցանիշները:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը որոշակի դրական ազդեցություն կունենա առողջապահության բնագավառի վրա` բնակչության սակավ ապահովված սոցիալական խմբերի կողմից բժշկական ծառայություններից օգտվելու հասանելիության աստիճանի բարձրացման, ինչպես նաեւ անհրաժեշտ թանկարժեք դեղամիջոցների ձեռքբերման հնարավորության ընձեռման առումով:

Բացի դրանից, հաշվի առնելով առողջապահության ոլորտի կրտսեր եւ միջին բուժաշխատողների աշխատանքի վարձատրության ցածր մակարդակը, օրենքի նախագծի ընդունմամբ այն զգալիորեն կբարձրանա, նպաստելով վերջիններիս կողմից իրենց աշխատանքային պարտականությունների որակյալ կատարմանը:

Միաժամանակ, օրենքի նախագծի ընդունմամբ` առողջապահության ոլորտի ֆինանսավորման առումով կպահանջվի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացում շուրջ 2,3 մլրդ. դրամի չափով:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն:

Նախագծով նախատեսվող նվազագույն աշխատավարձի բարձրացումը տնտեսվարող սուբյեկտների համար կավելացնի աշխատավարձերի վճարման հետ կապված ծախսերը եւ կարող է հանգեցնել չձեւակերպված աշխատողների թվաքանակի ավելացմանն ու ստվերային տնտեսության աճին: Միեւնույն ժամանակ, աշխատավարձի փոփոխությունը պետք է պայմանավորված լինի շուկայական հարաբերություններով եւ կարգավորվի ազատ շուկայական պայմաններում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների միջեւ մրցակցությամբ:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագծի) ընդունմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել` 75 000 ՀՀ դրամ:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծի (այսուհետ` Նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունեն բացասական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

ակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: