ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արտարժույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-331-20.09.2013-ՖՎ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով առաջարկվում է «2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում արգելել արտարժութային գնեհո»` ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի դիրքերն ամրապնդելու անհրաժեշտությունից:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարեւորում է Հայաստանի Հանրապետության տնտեսության դոլարիզացման կանխումը եւ Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ամրապնդումն ու դրա նկատմամբ վստահության բարձրացման միջոցառումների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային արժույթով ֆինանսավարկային գործառնությունների տարածմանն ու ընդլայնմանն ուղղված քաղաքականության իրականացումը: Հենց այդ նպատակներից ելնելով` 2004 թվականին ընդունվեց «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի 6-րդ հոդվածով սահմանվեց Հայաստանի Հանրապետությունում միայն Հայաստանի Հանրապետության դրամով գնանշումների եւ վճարումների իրականացման սահմանափակումը: Մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասով սահմանվեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարների վճարումների, գույքի գնահատման եւ աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ գործող օրենքով արդեն իսկ սահմանված են այն անհրաժեշտ ու բավարար պայմանները, որոնք ապահովում են Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի դիրքերի ամրապնդումը:

Հավելենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պարբերաբար ներկայացվող տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն իրականացնում է շուկայում արտարժութային գնանշումների մասով համապատասխան գործողություններ:

Անհասկանալի է .արտարժութային գին, հասկացությունը:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտարժույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Արտարժույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտարժույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Արտարժույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտարժույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Արտարժույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը կամ չընդունումը ՀՀ պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի, ինչպես նաեւ բյուջետային քաղաքականության փոփոխության չի հանգեցնում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտարժույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Արտարժույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա
:
3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
 
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտարժույթի մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արտարժույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում, ինչպես նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի հետ աշխատանքային քննարկման արդյունքում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն: Նախագծի ընդունումը կհանգեցնի կրկնորդումների եւ վարչարարության ավելացմանը տնտեսվարող սուբյեկտների համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում միայն ՀՀ դրամով գնանշումների եւ վճարումների իրականացման վերաբերյալ դրույթները արդեն իսկ ամրագրված են «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Նախագծի ընդունումը համարում ենք ոչ նպատակահարմար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտարժույթի մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արտարժույթի մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթային գները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն
«Արտարժույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Արտարժույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն: