ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ Հարգելի պարոն Աբրահամյան Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Գալուստ Սահակյանի, Զարուհի Փոստանջյանի, Արամ Մանուկյանի, Աղվան Վարդանյանի, Հովհաննես Մարգարյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Էդմոն Մարուքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-370-25.10.2013-ՊԻ-010/0 եւ Պ-3701-25.10.2013-ՊԻ-010/0) վերաբերյալ: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ օրենքի 103.1-ին հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն գլխավոր դատախազի հաղորդումը քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես է գալիս պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը: Պարզ չէ այն հարցերի շրջանակը, որոնք ներկայացվելու են պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցչի հարակից զեկույցում: Այն, որ գլխավոր դատախազը հաղորդում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եւ Հայաստանի Հանրապետության Նախագահին, վկայում է այդ մարմնի գործունեության հրապարակայնության մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաղորդման վերաբերյալ իրավական հետեւանքներ առաջացնող գնահատական տալը դուրս է օրենսդիր իշխանության մարմնի լիազորությունների շրջանակներից: Անհրաժեշտ է նկատի ունենալ նաեւ այն հանգամանքը, որ քննարկումների կազմակերպումը ենթադրում է, որ քննարկումների արդյունքում համապատասխան գնահատականներ պետք է տրվեն գլխավոր դատախազի հաղորդմանը, մինչդեռ գլխավոր դատախազի հաղորդումը քննարկելը եւ դրան գնահատականներ տալը ենթադրում է նրա կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով փաստացի հաշվետվություն ներկայացնելը, որն անհամատեղելի է գլխավոր դատախազի եւ դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակի հետ: 2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ օրենքի 103.1-ին հոդվածի 5-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկվելուց հետո հաղորդումը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները դրանք ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում պաշտոնապես հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»: Հետեւաբար՝ գլխավոր դատախազի հաղորդումը, չհանդիսանալով իրավական ակտ, «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» չի կարող հրապարակվել: Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար է համարում ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քննարկել նախապատրաստվող սահմանադրական բարեփոխումների շրջանակներում: Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Կից ներկայացվում են օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 1. «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում: Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն: Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա: Նախագծերը` ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն. բ)շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է դատախազության նախորդ տարվա գործունեության մասին հաղորդման ներկայացման դրույթներին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) սահմանվում է հատուկ կարգ` դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդումն Ազգային ժողովում քննարկելու վերաբերյալ: Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող: Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: Եզրակացություն «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի փոփոխմանը չի հանգեցնում, իսկ 5-րդ մասում ամրագրված դրույթի ընդունումը` Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին գլխավոր դատախազի հաղորդումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկվելուց հետո Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակման մասին, այլ հավասար պայմաններում կառաջացնի պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ հատկացնելու անհրաժեշտություն` հրատարակչական եւ տպագրական ծախսերի գծով, որը գնահատել հնարավոր չէ ելնելով ծախսերի առանձնահատկությունից: |