ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ Հարգելի պարոն Աբրահամյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փո-փոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-398-26.11.2013-ՖՎ-010/0) վերաբերյալ: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով պետական տուրք գանձող մարմինների եւ տարեկան պետական տուրք վճարողների համար պետական տուրքը սահմանված ժամկետներում չգանձելու եւ սահմանված ժամկետներում չվճարելու համար նախատեսված տույժի դրույքաչափը` օրական 0.5 տոկոսի չափով, նվազեցնել եւ սահմանել օրական 0.15 տոկոսի չափով: Զուգահեռաբար, նախագծով առաջարկվում է տույժերի հաշվարկը սահմանափակել 365 օրով (գործող օրենքով տույժերը հաշվարկվում են այնքան ժամանակ, քանի դեռ տուրքի գումարը չի վճարվել): Այդ կապակցությամբ, հայտնում ենք, որ. 1. Տարեկան պետական տուրք վճարողների համար պետական տուրքը սահմանված ժամկետներում չվճարելու համար նախատեսված տույժի դրույքաչափն օրական 0.15 տոկոս սահմանելու եւ տույժերի հաշվարկը 365 օրով սահմանափակելու առաջարկը հա-մարում ենք ընդունելի` նպատակ ունենալով պետական տուրքի գումարները սահմանված ժամկետում չվճարելու դեպքում տույժերի հաշվարկման համակարգը համապատասխանեցնել հարկային պարտավորությունները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում տույժերի հաշվարկման համակարգի հետ: 2. Պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց նկատմամբ տույժերի հաշվարկման դրույքաչափի ու ժամանակահատվածի վերաբերյալ նախագծով ներկայացված առաջարկության ընդունումը համարում ենք ոչ նպատակահարմար` հետեւյալ նկատառումներով՝ 1) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին պարբերությունը սահմանում է պատասխանատվություն պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց համար` իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով սահմանված ժամկետներում պետական տուրքի գումարները բյուջե չգանձելու համար: Այս առումով, գտնում ենք, որ մինչեւ պետական տուրքի գանձման օբյեկտ համարվող ծառայության մատուցումը կամ գործողության կատարումը պետական տուրք գանձող մարմինների կողմից պետական տուրքի գանձման (դրա վճարման ապահովման) տեսանկյունից անհրաժեշտ է պատասխանատվության ավելի խիստ միջոցի կիրառում, քան հարկերի պարագայում սահման-ված պատասխանատվության միջոցներն են. 2) առաջարկության ընդունումը ռիսկային է նաեւ այն առումով, որ պետական տուրքի գծով հաշվարկվող տույժերի դրույքաչափը իջեցնելը եւ (կամ) տույժերի հաշվարկը 365 օրով սահմանափակելը կարող է նվազեցնել պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կարգապահության մակարդակը: 3. Նախագծում մասամբ պահպանված չեն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները: Հարկ ենք համարում նշել նաեւ, որ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հարկային պարտավորությունների նկատմամբ սահմանված տույժերի չափը 1998 թվականի դեկտեմբերի 28-ին նվազեցվել է մինչեւ 0.2 տոկոս, իսկ 2010 թվականի դեկտեմբերի 26-ին` ընդհուպ մինչեւ 0.15 տոկոս, իսկ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տույժերի դրույքաչափը գործում է 2000 թվականի դեկտեմբերի 30-ից եւ օրենսդրության կատարելագործման առումով 13 տարի չի փոփոխվել: «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով տույժերի ներկայիս դրույքաչափը գործում է 2001 թվականի հունվարի 1-ից (սահմանվել է 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-129 օրենքով), որը եւս շուրջ 13 տարի չի փոփոխվել: Հարկ ենք համարում նշել նաեւ, որ նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կնվազեն տարեկան մոտ 300 մլն դրամով: Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում: Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Oրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում: Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում: Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) փոփոխվում է պետական տուրքի գանձումն ուշացնելու համար նախատեսված տույժի դրույքաչափը: Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող: Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից պետական տուրքի գանձումն ուշացնելու համար նախատեսված տույժի դրույքաչափի փոփոխմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն: Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա: Նախագիծը` ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն. բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով պետական տուրք գանձող մարմինների եւ տարեկան պետական տուրք վճարողների համար պետական տուրքը սահմանված ժամկետներում չգանձելու եւ սահմանված ժամկետներում չվճարելու համար նախատեսված տույժի դրույքաչափը` օրական 0.5 տոկոսի չափով, նվազեցնել եւ սահմանել օրական 0.15 տոկոսի չափով: Զուգահեռաբար, նախագծով առաջարկվում է տույժերի հաշվարկը սահմանափակել 365 օրով: Ելնելով վերոշարադրյալից` հայտնում ենք, որ նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է ունենալ բացասական ազդեցություն: Հայտնում ենք նաեւ, որ նախագծի ընդունումը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխության չի հանգեցնի: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: |