ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-424-24.12.2013-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով նախատեսվող լրացման վերաբերյալ հայտնում ենք, որ այն ընդհանուր առմամբ համապատասխանում է սնանկության կառավարման ոլորտում մշակվող քաղաքականությանը: Այն է՝ սնանկության գործընթացում աճուրդի միջոցով գույք ձեռք բերողները պետք է առավելապես ազատվեն ածանցյալ պահանջներով դատարան դիմելու խնդրից: Միեւնույն ժամանակ նշված փոփոխությունները կարող են իրականացվել պայմանով, որ սնանկության իրավահարաբերությունները կարգավորող ոլորտում իրականացվեն մի շարք այլ փոփոխություններ, որոնք կերաշխավորեն սնանկության կառավարիչների անկախությունն ու բոլոր մասնակիցների իրավունքների պաշտպանվածությունը, ինչպես նաեւ գործընթացները ոչ ճիշտ կազմակերպելու դեպքում ամբողջ պատասխանատվությունը կդրվի կառավարիչների վրա:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունում քննարկվում է մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որոնցում բացառվում է կատարողական թերթի տրամադրումը եւ նախատեսվում է, որ հարկադիր կատարման պետք է ներկայացվեն դատական ակտերը (վճիռներ եւ որոշումներ): Առաջարկում ենք ներկայացված օրենքի նախագիծը քննարկել եւ վերախմբագրել նշված  մոտեցման շրջանակներում:

Հաշվի առնելով շարադրվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված օրենքի նախագիծը կարող է ընդունելի համարվել, եթե դատարանի իրավասությանը վերաբերող համապատասխան փոփոխություններ կատարվեն նաեւ  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ հարակից որոշ այլ իրավական ակտերում: Միաժամանակ մեր պատրաստակամությունն ենք հայտնում համագործակցել օրենքի նախագծի հեղինակի հետ` օրենքի նախագծի լրամշակման հարցում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  մասին եզրակացությունները:
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի

ընդունման դեպքում

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ 
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 
Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» 
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 
Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» 
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին 
ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:            Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

Նախագծով սնանկության գործով կառավարիչը պարտավորվում է դիմել դատարան օտարված գույքը գնորդին հանձնելու նպատակով կատարողական թերթ տրամադրելու պահանջով, ինչն էապես կդյուրացնի սահմնաված կարգով օտարվող գույքի վաճառքի գործընթացը` նվազեցնելով օտարվող գույքի գնորդի կողմից գույքը գնելուց հետո դատական գործընթացների մեջ ներքաշվելու ռիսկերը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 
Հայաստանի  Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում 
կարգավորման ազդեցության գնահատման

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունմամբ նախատեսվում է ավելի դյուրացնել «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով օտարվող գույքի վաճառքի գործընթացը, որի արդյունքում կպաշտպանվեն ինչպես պարտատիրոջ, այնպես էլ պարտապանի շահերը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 
Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» 
ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում 
կարգավորման ազդեցության գնահատման

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք    ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 
Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» 
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: