ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
  պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


  Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-442-07.02.2014-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է գործող օրենքի դրույթները տարածել նաեւ իրավաբանական անձանց վրա: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ընդհանուր առմամբ, դեմ չէ օրենքի նախագծով ներկայացված առաջարկությանը, հատկապես, որ միջազգային պրակտիկայում համանման փորձ արդեն գոյություն ունի: Օրենքի նախագծի ընդունման դեպքում, սակայն, հարկ է նկատի ունենալ երկու կարեւոր հանգամանք`

 1) իրավաբանական անձանց բանկային ավանդների պաշտպանվածության հետ զուգահեռ` իրավաբանական անձանց ավանդների՝ հատուցման ենթակա ավանդների կազմում ընդգրկումը կհանգեցնի բանկերի կողմից ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին կատարվող երաշխիքային վճարների ծավալների ավելացման, ինչը, ի վերջո, լրացուցիչ ֆինանսական վճարների պատճառ կհանդիսանա Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց համար: Պարտադիր վճարի՝ օրենքով ներմուծման յուրաքանչյուր դեպք պետք է լայնորեն ու մանրամասն քննարկվի շահագրգիռ եւ գործարար լայն շրջանակների հետ՝ ինչպես համանման դեպքերում վարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

2) ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի ռիսկերը հավասարակշռելու տեսանկյունից չի բացառվում երաշխավորման ծածկույթի վերանայման անհրաժեշտությունը` նվազման ուղղությամբ, ինչը կնշանակի համակարգի նկատմամբ վստահության նվազում:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենքի նախագծի հեղինակին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից եւ դրան անդրադառնալ շահագրգիռ լայն շրջանակներում քննարկումից հետո՝ ելնելով քննարկումների արդյունքներից:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Եզրակացություն

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք   ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  դրական ազդեցություն:
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասի»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է երաշխավորել  նաեւ իրավաբանական անձանց  բանկային ավանդների հատուցումը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

Նախագծով նախատեսվում է երաշխավորել իրավաբանական անձանց ավանդները ՀՀ-ում: Նախագիծը կնպաստի իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող տնտեսավարող սուբյեկտների խնայողությունների մեծացմանը եւ բանկային համակարգի միջոցով կուտակված ֆինանսական միջոցների հետագա վերաբաշխմանը եւ ներդրմանը տնտեսության մեջ: Խնայողությունները տնտեսավարող սուբյեկտներին թույլ կտան նաեւ ունենալ հաշվետվություններում երեւացող լրացուցիչ միջոցներ ներդրումային գրավչությունն ապացուցելու, նոր ներդրողներ գրավելու եւ անկանխիկ ձեւով հիմնական կամ շրջանառու միջոցներ ձեռք բերելու համար: Ավանդները կարող են օգտագործվել ՓՄՁ-ների կողմից նաեւ որպես գրավ վարկային ռեսուրսների ձեռք բերման համար:
 


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա  ազդեցություն չի ունենա:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ իրավաբանական անձանց բանկային ավանդների հատուցումը նույնպես երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

1. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի`

1) 1-ին մասի համաձայն, հիմնադրամին երաշխիքային վճարները կատարում են բոլոր բանկերը, բացառությամբ անվճարունակ բանկերի,

2) 2-րդ մասի համաձայն, բանկերը պարտավոր են նույն օրենքով սահմանված կարգով հիմնադրամին վճարել պարբերական, միանվագ եւ լրացուցիչ երաշխիքային վճարներ,

3) 3-րդ մասի համաձայն, բանկերի կատարած երաշխիքային վճարները երաշխիքային վճարներ կատարող բանկերի համար համարվում են ծախս եւ ենթակա չեն վերադարձման:

2. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 36.1-րդ հոդվածի համաձայն, «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված` ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը ազատվում է առեւտրային բանկերի կողմից նույն օրենքով սահմանված կարգով վճարված պարբերական, միանվագ եւ լրացուցիչ երաշխիքային վճարների մասով շահութահարկի վճարումից:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն, որ նախագծի ընդունման դեպքում, այլ հավասար պայմաններում, առեւտրային բանկերի կողմից հիմնադրամին կատարվող վճարումները կավելանան, ինչը կհանգեցնի առեւտրային բանկերի հարկվող շահույթների, հետեւաբար նաեւ` դրանց կողմից վճարվող շահութահարկի գումարների կրճատման, իսկ հիմնադրամը ազատված է այդ գումարների մասով շահութահարկի վճարումից` գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական, իսկ ծախսերի վրա` չեզոք: