ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀԻ
ՏԵՂԱԿԱԼ պարոն 
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ

Հարգելի պարոն Շարմազանով

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի  Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-476-28.03.2014-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Ներկայացված օրենքի նախագծով նախատեսվում է սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր համարել, եթե այն ծալված է անհամաչափորեն, եւ տվյալ ծալվածքն ակնհայտորեն տվյալ քվեաթերթիկը տարբերակելու միջոց է:

Գտնում ենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները չեն կարող մեկնաբանվել եւ կիրառվել այնքան լայն, որ հանգեցնեն ընտրողների կամքի արտահայտության խեղաթյուրմանը, մինչդեռ ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է մի մոտեցում, որը պարունակում է հայեցողության ոչ հստակ սահմաններ: Մասնավորապես, օրենքի նախագծով նախատեսված չեն այն չափանիշները, որոնց առկայության դեպքում քվեաթերթիկը կհամարվի անհամաչափորեն ծալված, կամ ծալվածքը կհանդիսանա քվեաթերթիկը տարբերակելու միջոց, իսկ նման չափանիշների բացակայությունը (որոնք գործնականում սահմանելը, մեր կարծիքով, հնարավոր չէ) կհանգեցնի «անհամաչափորեն ծալված», «ակնհայտորեն հանդիսացող» եւ «քվեաթերթիկը տարբերակելու միջոց» եզրույթների հայեցողական մեկնաբանմանը, քանի որ նշված եզրույթները միանշանակ չեն ընկալվում:

Այդ պայմաններում օրենքի նախագծով առաջարկվող մոտեցումը կհանգեցնի տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունների կամայական իրականացմանը:

Միաժամանակ, օրենքի նախագծով ընտրողներին անուղղակի ներկայացվող պահանջը՝ դրա կիրառման տեսանկյունից համարում ենք ոչ իրատեսական, իսկ նշված պահանջը չկատարելու դեպքում առաջացող հետեւանքը (քվեաթերթիկի անվավերություն)՝ խիստ անհամաչափ:

Այդ առումով գործող օրենսգիրքը հստակ սահմանում է տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունները, ինչպես նաեւ քվեաթերթիկների անվավերության հիմքերը: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է քվեաթերթիկների անվավերության դեպքերին, մինչդեռ օրենքի նախագծի դրույթները վերաբերում են (ինչպես նախատեսված է օրենքի նախագծի հիմնավորման մեջ) կոնկրետ քաղաքացու քվեաթերթիկը տարբերակելու դեպքերին:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:

Օրենքի նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`  
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորի  հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք  ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում  լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է բացառել հատուկ կերպով քվեաթերթիկի նշումը եւ տարբերակումը քաղաքացիների (ընտրողների) կողմից:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:                                                          Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում քվեաթերթիկները անվավեր ճանաչելու դեպքերին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ   «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում: