ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ
պարոն ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ

Հարգելի պարոն Շարմազանով


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Լեւոն Դոխոլյանի եւ Իշխան Խաչատրյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-480-28.03.2014-ՄԻ-010/0) վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը համակարծիք է ներկայացված օրենքի նախագծի հեղինակների հետ՝ թրաֆիքինգի ենթարկված անձանց նույնականացման եւ աջակցման հետ կապված հարաբերություններն օրենքով կարգավորելու հարցում:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 861-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆքկինգի) հարցերով խորհուրդ՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ: Վերջինիս՝ 2013 թվականի հունիսի 22-ի հանձնարարականի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մշակել եւ շրջանառության մեջ է դրել «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնականացման եւ աջակցության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը՝ ոլորտի իրավահարաբերությունների ամբողջական կանոնակարգման նպատակով:

Նշված օրենքների նախագծերի փաթեթը դեռեւս 2013 թվականի օգոստոսի 22-ին ներկայացվել է հանրային քննարկումների: Օրենքների նախագծերի փաթեթը բազմիցս քննարկվել է նաեւ խորհրդին կից աշխատանքային խմբում, ինչպես նաեւ ուղարկվել է ԵԽ-ի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ) եւ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի փորձաքննությանը: Օրենքների նախագծերի փաթեթը լրամշակվել է ԳՐԵՏԱ-ի նկատառումների հիման վրա:

Օրենքների նախագծերի փաթեթն արդեն իսկ հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի նիստում եւ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենքի նախագծի հեղինակներին առաջարկում է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը մեկ միասնական օրենքների նախագծերի փաթեթ ներկայացնելու համար:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:

Հարգանքով`
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (ւսյսուհետ՝ Նախագիծ) հստակեցվում են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվածների օժանդակության եւ պաշտպանության ապահովման հետ կապված հարաբերությունները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները՝ կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են՝ արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում՛ փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) գործարար եւ ներդրումւսյին միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով ամրագրվում են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց բացահայտման եւ նույնացման ընթացակարգերը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

Եզրակացություն
«Թրաֆիքինգի ենթարկված անձանց օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Թրաֆիքինգի ենթարկված անձանց օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա: Նախագիծը'

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից՝ դրական ազդեցություն:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

Լ «Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության նախագծի օրենքի (այսուհետ՝ օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:


ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈւՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈւԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

«Թրաֆիքինգի ենթարկված անձանց օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈԻԹՅՈԻՆ
 
«Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց բացահայտման եւ նույնացման գործրնթացը, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված հավանական զոհերի, զոհերի եւ հատուկ կատեգորիայի զոհերի շրջանակը, ինչպես նաեւ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված հավանական զոհերին, զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրվող օժանդակության տեսակները եւ պաշտպանության կարգը: Մասնավորապես, նախատեսվում է.

ա) թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված հավանական զոհերին տրամադրել անհետաձգելի բժշկական օգնություն, ժամանակավոր կացարան, հիմնական կրթություն, առաջին անհրաժեշտության բնաիրային օգնություն, առաջնային հոգեբանական օգնություն, ինչպես նաեւ խորհրդատվական բնույթի աջակցություն,

բ) զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրել ժամանակավոր կացարան, բնաիրային օգնություն, անհրաժեշտ փաստաթղթեր, բժշկական ծառայություններ, սոցիալ-հոգեբանական օգնություն, խորհրդատվական օգնություն, իրավաբանական օգնություն, թարգմանչական ծառայություններ, հիմնական կրթություն, աշխատանք, ինչպես նաեւ միանվագ դրամական փոխհատուցում:

ելնելով վերոգրյալից, գտնում ենք, որ նախագծի ընդունումը կհանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման, որի չափը որոշել հնարավոր չէ՝ տեղեկատվության բացակայության պատճառով:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված հավանական զոհերին, զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրվող օժանդակության տեսակներից որոշների մասով այդ անձանց մոտ կարող են առաջանալ եկամտային հարկով հարկվող եկամուտներ՝ գտնում ենք, որ նախագծի ընդունումր կարող է հանգեցնել նաեւ պետական բյուջեի եկամուտների ավելացման: