ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱ
Հ պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Ռուբեն Հովսեփյանի, Վրեժ Մարկոսյանի եւ Արմեն Մխիթարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-489-08.04.2014-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով, ըստ էության, առաջարկվում է՝

1) չվճարված կենսաթոշակի գումարը վճարել անցած ամբողջ ժամանակահատվածի համար՝ առանց ժամկետային սահմանափակման.

2) Հայաստանի Հանրապետությունում չգտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարել առանց սահմանափակումների (լիազորագրի հիման վրա կամ բանկային հաշվին փոխանցելու միջոցով):

Ներկայացվող օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում էապես կավելանան կենսաթոշակների վճարմանն ուղղվող ծախսերը եւ, համաձայն նախնական հաշվարկների, կենսաթոշակների վճարումը ֆինանսավորելու համար առաջիկա 2-3 տարում կպահանջվի միանվագ շուրջ 25 մլրդ դրամ, իսկ անհրաժեշտ լրացուցիչ միջոցները միջնաժամկետ ապագայում կկազմեն տարեկան շուրջ 10-15 մլրդ դրամ:

Նշված ֆինանսական միջոցները նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով եւ Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի 2014 թվականի ապրիլի 2-ի N 23.6/191439-14 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման 2015-2016 թվականների ճշգրտված եւ 2017 թվականի կողմնորոշիչ չափաքանակներով:

Սա նշանակում է, որ պետք է վերանայել կենսաթոշակների չափերի բարձրացման քաղաքականությունը եւ կենսաթոշակային ապահովության ոլորտում վարվող քաղաքականության թիրախային ցուցանիշները:

Խնդրո առարկա են նաեւ առաջարկվող փոփոխությունների հիմնավորումները: Մասնավորապես, համաձայն օրենքի նախագծին կից ներկայացված տեղեկանքի, առաջարկվող փոփոխությունների ընդունումը հիմնավորվում է 2013 թվականի հունվարի 1-ից գործող «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, մինչդեռ այն որեւէ կերպ չի առնչվում ներկայացված օրենքի նախագծի կարգավորման առարկային:

Օրենքի նախագծում օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենuաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ եռամսյա ժամկետում կկատարվեն համապատասխան փոփոխություններ:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:

Հարգանքով`
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի


«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
 
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն
 
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14?ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի բացասական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունմամբ նախատեսվում է վերանայել կենսաթոշակ վճարելու, ստանալու իրավունքը դադարեցնելու, չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու հետ կապված դրույթները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու, կենսաթաշակ վճարելը դադարեցնելու հետ կապված հարաբերություններին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է.

ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուների կենսաթոշակի վճարումը շարունակելու համար տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու եւ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարություն ստորագրելու պահանջին վերաբերող դրույթը,

սահմանել որ, եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող ոչ թե մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել, այլ կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ամբողջ ժամանակահատվածի համար,

սահմանել, որ կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է ոչ թե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ամսվան նախորդող մեկ տարվա այլ ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

Նշված փոփոխությունները կառաջացնեն ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ Ֆինանսական միջոցների անհրաժեշտություն (ֆինանսական գնահատականը բացակայում է), իսկ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացություն հնարավոր է տալ ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 13 նիստի արձանագրության 2-րդ կետով հավանության արժանացած իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումների 337-րդ կետով սահմանված ձեւաչափով տեղեկանքի եւ անհրաժեշտ հաշվարկ-հիմնավորումների, իսկ կոնկրետ թվային գնահատականի անհնարինության դեպքում` նույն ցուցումների 341-րդ կետով սահմանված համապատասխան վերլուծության առկայության պարագայում:

Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրության համաձայն վճարված բոլոր տեսակի կենսաթոշակները (բացառությամբ` սահմանված կարգով կենսաթոշակների կամավոր կուտակային համակարգին մասնակցության շրջանակներում վճարված կենսաթոշակները) «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, համարվում են նվազեցվող եկամուտներ (չեն հարկվում եկամտային հարկով)` գտնում ենք, որ Նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք: