ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-512-06.05.2014-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը:

Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման (այսուհետ՝ որոշում) համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները (իրավակարգավորումները) իրավական անվտանգությունը չխաթարելու նպատակով մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի 30-ը պետք է համապատասխանեցվեն նշված որոշման պահանջներին:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման պահանջների ամբողջական կատարման համար անհրաժեշտ միջավայր ապահովելու նպատակով, 2014 թվականի մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Զուգահեռաբար Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում որոշման պահանջներն ամբողջությամբ կատարելու ուղղությամբ, մասնավորապես, մշակում է կենսաթոշակային բարեփոխումների ամբողջական իրականացմանը միտված օրենքների նախագծերի փաթեթ: Նշված փաթեթի մշակման աշխատանքներում նախատեսվում է ներգրավել բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Ներկայացված օրենքի նախագիծը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին, մասնավորապես`

1) վերնագիրը չի համապատասխանում նախագծի բովանդակությանը.

2) նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է. «...կենսաթոշակային համակարգի եւ կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի կառուցվածքը,...», մինչդեռ օրենքը վերաբերելու է միայն կենսաթոշակային համակարգի կամավոր կուտակային բաղադրիչին, իսկ կենսաթոշակային համակարգի կառուցվածքը սահմանված է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

3) նախագծով առաջարկվում է վերանայել (հետաձգել) արդեն իսկ ուժի մեջ մտած (գործող) օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետները, ինչն իրավական տեսանկյունից անթույլատրելի է:

Բացի դրանից` ներկայացված տեքստով նախագծի ընդունման դեպքում կստեղծվի իրավական խառնաշփոթ, քանի որ անդրադարձ չկա Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող իրավադրույթներին համակարգային առումով փոխկապակցված` Հայաստանի Հանրապետության շուրջ 50 օրենքներին եւ ութ տասնյակից ավելի այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավակարգավորումներին, մասնավորապես, «Պետական կենսաթոշակների մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», «Եկամտային հարկի մասին», «Եկամտային հարկի եւ կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագիծը թերի է, այն համակարգային առումով չի ապահովում իրավական անվտանգությունը եւ ընդունելի չէ:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախագծի ընդունման դեպքում հարկ կլինի փոփոխություններ կատարել ոչ միայն նշված օրենքներում, այլեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող` Հայաստանի Հանրապետության կառավարության շուրջ 17 որոշումներում, դրանցից բխող գերատեսչական ակտերում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ-իրավական ակտերում` Հայաստանի Հանրապետության վարչապետի համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետներում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 
Հարգանքով` 
 ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչը հանելուն, կամավորության սկզբունքով վճարումները կատարելուն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) վերացվում է պարտադիր կուտակային բաղադրիչը եւ վճարումները նախատեսվում է կատարել կամավորության սկզբունքով:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն

««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի բացասական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` բացասական ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ 
«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին վերաբերող դրույթները եւ վճարումներ կատարել կամավորության սզբունքով:

Քանի որ նախագծով նախատեսվում է չկատարել պարտադիր կուտակային վճարներ, ուստի նշված փոփոխությունը կբերի ՀՀ պետական բյուջեից ծախսերի նվազման, ինչի գնահատման վերաբերյալ եզրակացություն հնարավոր է տալ ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 13 նիստի արձանագրության 2-րդ կետով հավանության արժանացած իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումների 337-րդ կետով սահմանված ձեւաչափով տեղեկանքի եւ անհրաժեշտ հաշվարկ-հիմնավորումների, իսկ կոնկրետ թվային գնահատականի անհնարինության դեպքում` նույն ցուցումների 341-րդ կետով սահմանված համապատասխան վերլուծության առկայության պարագայում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր կուտակային վճարները եկամտային հարկով հարկման առումով չեն հանդիսանում նվազեցվող եկամուտներ՝ հայտնում ենք, որ նախագծի ընդունման արդյունքում եկամտային հարկով հարկման բազան չի փոփոխվի, հետեւաբար նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք: