ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Լեւոն Դոխոլյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-522-13.05.2014-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կիսում է օրենքի նախագծի հեղինակների` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ ազատությունների ապահովման սկզբունքի վրա խարսխված պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն ուղղված նպատակադրումները: Ավելին, այս եւ Հայաստանի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի օրենսդրական դաշտը  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 2006 թվականին ընդունած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակել եւ օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացրել նոր` «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (Կ-317-27.08.2013-ՍՀ-010/0):

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծի հիմնական դրույթներն արտացոլված են Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունում: Մասնավորապես`

1) հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին օրենսդրությանն առնչվող դրույթներ. Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությունում առաջին անգամ օրենսդրորեն ամրագրվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու սոցիալական ներառման գործընթացում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները եւ ուղղությունները, ինչը բխում է կոնվենցիայի պահանջներից.

2) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ծրագրեր (ծրագրային ապահովում). ծրագրի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման բնագավառի բարեփոխումների համակարգված եւ արդյունավետ իրականացումն է: Ինչ վերաբերում է համալիր կամ տարեկան ծրագրի բովանդակությանը կամ մշակման գործընթացին, ապա գտնում ենք, որ դրանք պետք է կարգավորվեն ենթաօրենսդրական իրավական ակտերով` պարբերաբար եւ իրավիճակին համահունչ փոփոխվելու հնարավորություն ունենալու նպատակով.

3) հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ օրենքի դաշտ են բերվում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի եւ նրա գործունեության վերաբերյալ դրույթները, սահմանվում են հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթները, ինչպես նաեւ կազմավորման կարգը, ինչը նույնպես կոնվենցիայի պահանջ է: Իսկ նշված հանձնաժողովի կազմի եւ աշխատակարգի հաստատումը վերապահվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության օրինագծում ամրագրված են նաեւ դրույթներ, որոնք պետք է ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար եւ մատչելի պայմաններ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում եւ կառուցված են ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի սկզբունքների եւ պահանջների հիման վրա: Օրինագծի մշակման գործընթացում կազմակերպվել են քննարկումներ պետական շահագրգիռ գերատեսչությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ, որոնց մասնակցելու համար հրավիրվել են միջազգային փորձագետներ, ինչպես նաեւ խորհրդարանական լսումներ:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները: 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի ընդունման դեպքում

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն
«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծի 3-րդ գլխի 13-րդ հոդվածով նախատեսվում է.

Ստեղծել հաշմանդամների սոցիալական պաշտպանության Ազգային հանձնաժողով, որը ֆինանսավորվում է պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

Նախագծի վերոնշյալ հոդվածի ընդունումը կբերի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների անհարժեշտության, որի գնահատման վերաբերյալ եզրակացություն հնարավոր է տալ ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 13 նիստի արձանագրության 2-րդ կետով հավանության արժանացած իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումների 337-րդ կետով սահմանված ձեւաչափով տեղեկանքի եւ անհրաժեշտ հաշվարկ-հիմնավորումների, իսկ կոնկրետ թվային գնահատականի անհնարինության դեպքում` նույն ցուցումների 341-րդ կետով սահմանված համապատասխան վերլուծության առկայության պարագայում:

Հաշվի առնելով, որ վերոնշյալ հանձնաժողովի եւ նրա աշխատակազմի աշխատողների վարձատրության եւ պարգեւավճարների գումարները «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանդիսանում են եկամտային հարկով հարկվող եկամուտներ` գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական: